Գեղարքունիքում առգրավվել է ավելի քան երեք կիլոգրամ մшրիխուшնա (տեսանյութ)
Հոկտեմբերի 1-ին Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Ազգային անվտանգության ծառայության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վարդենիս քաղաքի երկու բնակիչ մեկնել են Սյունքի մարզ՝ մաքսանենգ ճանապարհով ներկրված առանձնապես խոշոր չափի մարիխուանա ձեռք բերելու: Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Տեղեկությունն իրացվեց Գեղարքունիքի մարզի պարեկների հետ։ Հոկտեմբերի 2-ին՝ գիշերը ժամը 1-ին, Մարտունի-Գետափ ավտոճանապարհին կանգնեցվեց «Ջիպ Կոմպաս» մակնիշի մեքենան, սակայն Վարդենիսի բնակիչները մեքենայով դիմեցին փախուստի։
Գեղհովիտ գյուղում փախուստն ավարտվեց․ մաքսանենգ ճանապարհով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու, պահելու, փոխադրելու և իրացնելու կասկածանքով նրանք ձերբակալվեցին ու տեղափոխվեցին Համայնքային ոստիկանության Մարտունու բաժին, իսկ մեքենան կնիքվեց պահպանվող հատուկ տարածքում։
49-ամյա վարդենիսցի ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանայով լցված գլանակ։
Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում, դատարանի որոշման հիման վրա, կատարվեցին խուզարկություններ։ 35-ամյա տղամարդու «Ջիպ Կոմպաս» մակնիշի մեքենայում հայտնաբերվեց երեք փաթեթ՝ 3 կիլոգրամ 200 գրամ մարիխուանայով, իսկ նրա տանը՝ մարիխուանայով լցված գլանակ, 356 փամփուշտ և ինքնաձիգի երեք պահեստատուփ։ 49-ամյա տղամարդու բնակության վայրում հայտնաբերվեց շուրջ 130 գրամ մարիխուանա և կանեփի երեք ցողուն։
Երկուսն էլ կալանավորվել են։ Նախաքննությունը շարունակվում է։


















































Գեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնnւթյուն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Գեղարքունիքում ուսուցչուհին ֆիզիկական բռնության է ենթարկել 2-րդ դասարանի աշակերտուհուն
Հայտնի է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնանկության պատճառը
Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի. Կառավարությունը ծրագրի առջև դրված խնդիրը լուծված է համարում (տեսանյութ)
ՌԴ ՊՆ փոխնախարարը «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանին հետմահու Ռուսաստանի հերոսի «Ոսկե աս...
Ցրտահարության վտանգ․ Հիդրոմետ ծառայությունը հորդորում է բերքը հավաքել
Ազգերի լիգա․ Հայաստանի և Կիպրոսի ընտրանիների վերջնական հայտացուցակը
Ինչպես է ուղևորի մատը մնացել երևանի 33 համարի ավտոբուսի դռան տակ և վնասվել․ մանրամասներ
Շաքիում հայ կնոջ վրա կրակшծ ադրբեջանցին կալանավnրվել է 2 ամիս ժամկետով
Ադրբեջանցին զենքը պահել էր երեխաներից մեկի վրա. ի՞նչ է պատմում տուժած կնոջ քույրը․ Sputnik Արմենիա (...
Վեց տարի է` ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել...
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց․ 24News․am