Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
Երբ սկսենք քննարկել նոր Սահմանադրության նախագծի բովանդակային դրույթները, կնշանակի, որ ընդդիմությունը միացել է իշխանության նախաձեռնությանը. Բաբայան Առողջությունը չպետք է կախված լինի քաղաքացու գրպանից. ի՞նչ է փոխում նոր Սահմանադրությունը Հիասթափեցնեմ, այս իշխանությունը միայն Անկախության հռչակագրի հղումը հանելով չի բավարարվել․ գտել է դրա բովանդակությունը ջնջելու ձևը ևս. Շուշանյան Չկա ավելի մեծ կամ ավելի արժանի նպատակ, քան խաղաղությունը․ ինձ համար պատիվ է եղել աշխատել Հայաստանի ժողովրդի հետ՝ այս ամենը հնարավոր դարձնելու համար. Դոնալդ Թրամփ Վարչապետը՝ Զինված ուժերի հրամանատար. ինչ է առաջարկվում նոր Սահմանադրությամբ Առաջարկվող նոր Սահմանադրությունից հեռացվել է ՀՀ զինանշանի՝ Արարատ լեռան և պատմական թագավորությունների նկարագրությունը Եթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է 3 հիմնական սյուների վրա․ Արփինե Հովհաննիսյան Երևանում բшխվել են ծայրահեղ ծանր վիճակում գտնող հիվանդին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Nissan»-ը ԹՐԻՓՓ-ի իրականացումը լրջագույն ներդրում է ունենալու Հայաստանի անվտանգության ամրապնդման գործում. Նիկոլ Փաշինյան Ի՞նչ է փոխվելու Հայաստանի պետականության, ինքնիշխանության և քաղաքացիների իրավունքների մեջ ըստ նոր Սահմանադրության  CNN Türk-ը՝ Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի քննարկումների մասին Վերջին օրերին լրահոսում կորան ադրբեջանցի զինծառայողին առաջադրված մեղադրանքի ուշագրավ մանրամասները․ Տիգրան Աբրահամյան
Երբ սկսենք քննարկել նոր Սահմանադրության նախագծի բովանդակային դրույթները, կնշանակի, որ ընդդիմությունը միացել է իշխանության նախաձեռնությանը. ԲաբայանԱռողջությունը չպետք է կախված լինի քաղաքացու գրպանից. ի՞նչ է փոխում նոր ՍահմանադրությունըՀիասթափեցնեմ, այս իշխանությունը միայն Անկախության հռչակագրի հղումը հանելով չի բավարարվել․ գտել է դրա բովանդակությունը ջնջելու ձևը ևս. ՇուշանյանՉկա ավելի մեծ կամ ավելի արժանի նպատակ, քան խաղաղությունը․ ինձ համար պատիվ է եղել աշխատել Հայաստանի ժողովրդի հետ՝ այս ամենը հնարավոր դարձնելու համար. Դոնալդ ԹրամփՎարչապետը՝ Զինված ուժերի հրամանատար. ինչ է առաջարկվում նոր ՍահմանադրությամբԱռաջարկվող նոր Սահմանադրությունից հեռացվել է ՀՀ զինանշանի՝ Արարատ լեռան և պատմական թագավորությունների նկարագրությունըԵթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է 3 հիմնական սյուների վրա․ Արփինե ՀովհաննիսյանԵրևանում բшխվել են ծայրահեղ ծանր վիճակում գտնող հիվանդին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Nissan»-ըԹՐԻՓՓ-ի իրականացումը լրջագույն ներդրում է ունենալու Հայաստանի անվտանգության ամրապնդման գործում. Նիկոլ Փաշինյան
Ի՞նչ է փոխվելու Հայաստանի պետականության, ինքնիշխանության և քաղաքացիների իրավունքների մեջ ըստ նոր Սահմանադրության 
CNN Türk-ը՝ Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի քննարկումների մասինՎերջին օրերին լրահոսում կորան ադրբեջանցի զինծառայողին առաջադրված մեղադրանքի ուշագրավ մանրամասները․ Տիգրան ԱբրահամյանՆոր Սահմանադրության նախագծում ՀԱ Եկեղեցուն վերաբերվող մասում փոփոխություն է կատարվելՓաշինյանի ամբողջական ուղերձը՝ նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալՈրոշեցին հրապարակել Սրբուհի Գալյանի նախագիծը՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ. չգիտես ինչու դա կոչվում է «քո Սահմանադրությունը». ԶուրաբյանԱթոյան փողոցում բшխվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում՝ կոտրելով ցուցափեղկն ու ապակիները․ կա 1 զnհ, 1 վիրավnր«Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է
Թրամփը Եվրոպային հորդորել է միլիարդները չծախսել Ուկրաինայի վրա, այլ ներդնել սեփական տնտեսություններում
Չեռնոգորիայի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով ժամանել է ՀայաստանԱնկախության հռչակագրին հղումը հանվել է նոր Սահմանադրության նախագծիցԿայքը ստեղծվել է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացու համար առավելագույնս հարմարավետ լինի. ՓաշինյանՄի ուշագրավ հանգամանք էլ վերջին օրերի լրահոսում կորեց. ԱբրահամյանՎրաստանի նախագահը Սուրբ Գևորգի տոնի առթիվ ներում է շնորհել 232 անձի
Անգլիացի ջենտլմենի պիջակի թևքի չորս կոճակի գաղտնիքը
Մոսկվայում մահացել է Գրիգորի Արկադևիչ Գաբրիելյանցը
Վաճառվել է «Տիտանիկ»-ի հայտնի ադամանդյա մատանինՄահացել է ԽՍՀՄ երկրաբանության վերջին նախարար, բարերար Գրիգորի ԳաբրիելյանցըՌուսաստանի ՀՕՊ ուժերը 12 ժամում ոչնչացրել են ուկրաինական 38 անօդաչու թռչող սարքՋերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար1988-ի նոյեմբերի 22-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը պաշտոնապես դատապարտեց Հայոց ցեղասպանությունըՄահացել է Հոմայի և Մկնիկի մասին հեքիաթների հեղինակ Ալբերտ ԻվանովըՊատրաստ եղեք լինել շանտաժի զոհի կողքին. ՍողոյանԱրարատի պետական քոլեջի 15-ամյա երկու ուսանողներ դասի են գնացել ատրճանակով ու գաղտնի փականով դանակովԻնչ տեսք ունի Հրանտ Թոխատյանը՝ երկարատև հիվանդությունից հետոԳերմանիայում եկեղեցում շմոլ գազից 19 մարդ է թունավորվելՈղբերգական ավտովթար Երևանում. Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են  2 «Mercedes», «Nissan Tiida», «Kia Forte» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները Գեղարքունիքի և Լոռու մարզերում ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալՎարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղումՀայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելլիի հետՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալ Կլաուդիո Կորդոնեի հետՌուսական «Sparta II» բեռնատար նավը Բալթիկ ծովում հարձшկման է ենթարկվել Փլատակներում մարդիկ են մնացել, այդ թվում՝ երեխաներ Ռազմական ոստիկանության պետը նոր հանձնարարականներ է տվելՀուսով եմ, որ Հայաստանը կրկին կունենա այնպիսի իշխանություն, որ կկարողանա վարել արժանապատիվ արտաքին քաղաքականություն. ԱշոտյանԲելգիան 14 ժամով կփակի իր օդային տարածքըԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը այցելել է Երևանի Կապույտ մզկիթՄեր մասին սուտ մի՛ խոսիր. ԴանիելյանՄալանկարա Ասորի Ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարքն աղոթում է Հայ Եկեղեցու և նրա գահակալի համարՋերմուկի ջրաբանական արգելավայրի 37.2 տոկոսն օկուպացված է Ադրբեջանի կողմից․ «Հետք»Նրանք կիմանան, թե ում են ֆինանսավորում՝ նրանց, ովքեր հետագայում կսպանեն իրենց. Զախարովա
Վերլուծական

Ի՞նչ է փոխվելու Հայաստանի պետականության, ինքնիշխանության և քաղաքացիների իրավունքների մեջ ըստ նոր Սահմանադրության 

Հայաստանի նոր Սահմանադրության նախագիծը հրապարակվել է, և դրա շուրջ քննարկումները, ամենայն հավանականությամբ, առաջիկայում կդառնան երկրի քաղաքական օրակարգի առանցքային թեմաներից մեկը։

Առաջին հայացքից խոսքը սահմանադրական բարեփոխումների մասին է, սակայն փաստաթղթի ուշադիր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ փոփոխություններն առնչվում են ոչ միայն պետական կառավարման համակարգին, այլև Հայաստանի պատմական հիմքերին, ազգային ինքնությանը, Սփյուռքի հետ հարաբերություններին և քաղաքացիների իրավունքներին։

Նախագծում կան մի շարք դրույթներ, որոնք առանձնահատուկ ուշադրության են արժանի։

Անկախության հռչակագրի հղումը՝ Սահմանադրությունից դուրս։

Նոր նախագծի ամենաքաղաքականացված դրույթներից մեկը Անկախության հռչակագրին հղման բացակայությունն է։ Եթե գործող Սահմանադրության նախաբանում հղում կա Հռչակագրում ամրագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներին և համազգային նպատակներին, ապա նոր տարբերակում այդ հղումը բացակայում է։

Փոխարենը շեշտվում է անկախ, խաղաղ, անվտանգ և բարեկեցիկ պետություն կառուցելու նպատակը՝ միջազգայնորեն ճանաչված տարածքի շրջանակներում։

Քաղաքացիությունից զրկելու հնարավորություն։

Նախագծով նախատեսվում է որոշակի ծանր հանցագործությունների, մասնավորապես՝ սահմանադրական կարգի հիմունքների կամ պետական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների դեպքում անձին դատարանի որոշմամբ քաղաքացիությունից զրկելու հնարավորություն։

Սա էական փոփոխություն է գործող սահմանադրական կարգի համեմատ, քանի որ ներկայումս Հայաստանի քաղաքացուն քաղաքացիությունից զրկելն արգելված է։

Սփյուռքի հայերը կարող են զրկվել ընտրելու իրավունքից։

Նախագծի մեկ այլ ուշագրավ դրույթ վերաբերում է ընտրական իրավունքին։ Առաջարկվում է, որ ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու համար քաղաքացին նախորդ երկու տարիներից առնվազն մեկը մշտապես բնակված լինի Հայաստանում։

Այսինքն՝ արտերկրում մշտապես բնակվող բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ կարող են զրկվել ընտրելու հնարավորությունից։

Վարչապետի լիազորությունները բանակում։

Նախագծով վարչապետը դառնում է զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար ոչ միայն պատերազմի, այլև խաղաղ ժամանակ։Միաժամանակ նախատեսվում է, որ զինված ուժերը Հայաստանից դուրս օգտագործելու համար անհրաժեշտ կլինի Ազգային ժողովի համաձայնությունը՝ որոշակի պայմանագրային բացառություններով։

Դատավորների մեկանգամյա վերագնահատում։

Նախագիծը նախատեսում է գործող դատավորների մեկանգամյա ստուգում՝ հինգ տարվա ընթացքում։ Գնահատվելու են նրանց մասնագիտական կարողությունները, բարեվարքությունը և գույքային դրության համապատասխանությունը օրինական եկամուտներին։

Ստուգումն իրականացնելու է հատուկ հանձնաժողով, որի անդամներին ընտրելու է Ազգային ժողովը։

Ազգային ժողովի լիազորությունների ընդլայնում։

Նոր նախագծով խորհրդարանի վերահսկողական գործիքակազմն ընդլայնվում է։ Նախատեսվում է անվստահություն հայտնել ոչ միայն վարչապետին, այլև առանձին նախարարներին, փոխվարչապետներին և դիվանագիտական ներկայացուցիչներին։

Բացի այդ, Ազգային ժողովը կարող է ինքնալուծարվել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդի ձայներով։ Նախատեսվում է նաև ընդդիմության ներկայացվածություն մի շարք անկախ մարմիններում, այդ թվում՝ Բարձրագույն դատական խորհրդում, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում և Կենտրոնական բանկում։

Կուսակցությունների և լրատվամիջոցների ֆինանսավորման վերահսկողություն։

Նախագծով կուսակցությունների ֆինանսավորման աղբյուրներ են սահմանվում քաղաքացիների նվիրատվությունները և պետական բյուջեն։ Օտարերկրյա աղբյուրներից ֆինանսավորման դեպքում նախատեսվում է կուսակցության արգելման հնարավորություն՝ Սահմանադրական դատարանի որոշմամբ։ Առանձին ուշադրության է արժանի լրատվամիջոցների ֆինանսական թափանցիկության սահմանադրական սկզբունքը։

Հայ առաքելական եկեղեցի և աշխարհիկ պետություն։

Նախագծում պահպանվում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ առաքելության մասին դրույթը, սակայն միաժամանակ առաջին անգամ հստակ ամրագրվում է Հայաստանի աշխարհիկ պետություն լինելու սկզբունքը։ Պետություն-եկեղեցի հարաբերությունները կարգավորվելու են օրենքով։

Պետական զինանշանի նկարագրությունը՝ Սահմանադրությունից դուրս։

Գործող Սահմանադրության մեջ ամրագրված է Հայաստանի զինանշանի մանրամասն նկարագրությունը՝ Արարատ լեռան, Նոյյան տապանի և պատմական հայկական թագավորական տների զինանշանների պատկերներով։

Նոր նախագծով պետական խորհրդանիշների նկարագրությունը նախատեսվում է սահմանել հանրաքվեով ընդունվող օրենքով։

Սահմանադրական փոփոխությունները՝ հանրաքվեով։

Նախագծով Սահմանադրության բոլոր փոփոխությունները պետք է իրականացվեն հանրաքվեի միջոցով։ Միաժամանակ հանրաքվե անցկացնելու հարցը խորհրդարանում առաջադրելու համար անհրաժեշտ ձայների շեմը նվազեցվում է երկու երրորդից մինչև երեք հինգերորդ։

Իսկ հանրաքվեում փոփոխությունների ընդունման համար անհրաժեշտ կողմ ձայների նվազագույն շեմը բարձրացվում է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մեկ քառորդից մինչև մեկ երրորդ։

ԵԱՏՄ անդամակցության հարցը։

Նախագծի անցումային դրույթներում նախատեսվում է բացառություն այն միջազգային կազմակերպությունների համար, որոնց Հայաստանը միացել է մինչև համապատասխան սահմանադրական պահանջի ուժի մեջ մտնելը։ Սա կարող է վերաբերել նաև Եվրասիական տնտեսական միությանը։

Սահմանադրության փոփոխվող կետերը առանձնացրեց Արմինե Մելքոնյանը