CNN Türk-ը՝ Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի քննարկումների մասին
«CNN Türk»-ն անդրադարձել է Հայաստանի նոր Սահմանադրության քննարկումներին։ Մասնավորապես առանձնացրել է Սահմանադրության տեքստից Անկախության հռչակագրի հղումը հանելու մասին Նիկոլ Փաշինյանի առաջարկը, փոխանցում է Ermenihaber.am-ը։
Թուրքական լրատվականի հաղորդմամբ՝ Անկախության հռչակագրում առկա «Արևմտյան Հայաստան» ձևակերպումը Թուրքիայում ընկալվում է որպես տարածքային հավակնություն և կապվում երկրի արևելյան շրջանների հետ։ «CNN Türk»-ը նշում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը հիմնավորում է նրանով, որ գործող տեքստի որոշ դրույթներ Հայաստանը պահում են հակամարտության տրամաբանության մեջ։
Նշվում է, որ նոր Սահմանադրության նախագծի նախնական տարբերակը հանրությանը կներկայացվի հաջորդ շաբաթ։
«CNN Türk»-ն այս զարգացումները ներկայացնում է նաև Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի համատեքստում։ Հիշեցնում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խաղաղության համաձայնագրի ստորագրման պայմաններից մեկը համարել է Հայաստանի սահմանադրության փոփոխությունը՝ Ղարաբաղի վերաբերյալ դրույթների վերանայման պահանջով։


















































Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Պայմանագրային զինծառայող է մահացել
Ինձ համար խաղաղության տեսլական չկա։ Ինձ համար կա ազգային արժանապատվության և ազգային պետականության հա...
30 տարի գործեց, 50 տարի լռեց, 2002-ից վերականգնեցինք․ ինչպես Մոսկվայում կազմավորվեց հայկական թատրոնը...
Սև ծովում Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներով նավ է խորտակվել