Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
Երբ սկսենք քննարկել նոր Սահմանադրության նախագծի բովանդակային դրույթները, կնշանակի, որ ընդդիմությունը միացել է իշխանության նախաձեռնությանը. Բաբայան Առողջությունը չպետք է կախված լինի քաղաքացու գրպանից. ի՞նչ է փոխում նոր Սահմանադրությունը Հիասթափեցնեմ, այս իշխանությունը միայն Անկախության հռչակագրի հղումը հանելով չի բավարարվել․ գտել է դրա բովանդակությունը ջնջելու ձևը ևս. Շուշանյան Չկա ավելի մեծ կամ ավելի արժանի նպատակ, քան խաղաղությունը․ ինձ համար պատիվ է եղել աշխատել Հայաստանի ժողովրդի հետ՝ այս ամենը հնարավոր դարձնելու համար. Դոնալդ Թրամփ Վարչապետը՝ Զինված ուժերի հրամանատար. ինչ է առաջարկվում նոր Սահմանադրությամբ Առաջարկվող նոր Սահմանադրությունից հեռացվել է ՀՀ զինանշանի՝ Արարատ լեռան և պատմական թագավորությունների նկարագրությունը Եթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է 3 հիմնական սյուների վրա․ Արփինե Հովհաննիսյան Երևանում բшխվել են ծայրահեղ ծանր վիճակում գտնող հիվանդին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Nissan»-ը ԹՐԻՓՓ-ի իրականացումը լրջագույն ներդրում է ունենալու Հայաստանի անվտանգության ամրապնդման գործում. Նիկոլ Փաշինյան Ի՞նչ է փոխվելու Հայաստանի պետականության, ինքնիշխանության և քաղաքացիների իրավունքների մեջ ըստ նոր Սահմանադրության  CNN Türk-ը՝ Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի քննարկումների մասին Վերջին օրերին լրահոսում կորան ադրբեջանցի զինծառայողին առաջադրված մեղադրանքի ուշագրավ մանրամասները․ Տիգրան Աբրահամյան
Երբ սկսենք քննարկել նոր Սահմանադրության նախագծի բովանդակային դրույթները, կնշանակի, որ ընդդիմությունը միացել է իշխանության նախաձեռնությանը. ԲաբայանԱռողջությունը չպետք է կախված լինի քաղաքացու գրպանից. ի՞նչ է փոխում նոր ՍահմանադրությունըՀիասթափեցնեմ, այս իշխանությունը միայն Անկախության հռչակագրի հղումը հանելով չի բավարարվել․ գտել է դրա բովանդակությունը ջնջելու ձևը ևս. ՇուշանյանՉկա ավելի մեծ կամ ավելի արժանի նպատակ, քան խաղաղությունը․ ինձ համար պատիվ է եղել աշխատել Հայաստանի ժողովրդի հետ՝ այս ամենը հնարավոր դարձնելու համար. Դոնալդ ԹրամփՎարչապետը՝ Զինված ուժերի հրամանատար. ինչ է առաջարկվում նոր ՍահմանադրությամբԱռաջարկվող նոր Սահմանադրությունից հեռացվել է ՀՀ զինանշանի՝ Արարատ լեռան և պատմական թագավորությունների նկարագրությունըԵթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է 3 հիմնական սյուների վրա․ Արփինե ՀովհաննիսյանԵրևանում բшխվել են ծայրահեղ ծանր վիճակում գտնող հիվանդին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Nissan»-ըԹՐԻՓՓ-ի իրականացումը լրջագույն ներդրում է ունենալու Հայաստանի անվտանգության ամրապնդման գործում. Նիկոլ Փաշինյան
Ի՞նչ է փոխվելու Հայաստանի պետականության, ինքնիշխանության և քաղաքացիների իրավունքների մեջ ըստ նոր Սահմանադրության 
CNN Türk-ը՝ Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի քննարկումների մասինՎերջին օրերին լրահոսում կորան ադրբեջանցի զինծառայողին առաջադրված մեղադրանքի ուշագրավ մանրամասները․ Տիգրան ԱբրահամյանՆոր Սահմանադրության նախագծում ՀԱ Եկեղեցուն վերաբերվող մասում փոփոխություն է կատարվելՓաշինյանի ամբողջական ուղերձը՝ նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալՈրոշեցին հրապարակել Սրբուհի Գալյանի նախագիծը՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ. չգիտես ինչու դա կոչվում է «քո Սահմանադրությունը». ԶուրաբյանԱթոյան փողոցում բшխվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում՝ կոտրելով ցուցափեղկն ու ապակիները․ կա 1 զnհ, 1 վիրավnր«Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է
Թրամփը Եվրոպային հորդորել է միլիարդները չծախսել Ուկրաինայի վրա, այլ ներդնել սեփական տնտեսություններում
Չեռնոգորիայի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով ժամանել է ՀայաստանԱնկախության հռչակագրին հղումը հանվել է նոր Սահմանադրության նախագծիցԿայքը ստեղծվել է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացու համար առավելագույնս հարմարավետ լինի. ՓաշինյանՄի ուշագրավ հանգամանք էլ վերջին օրերի լրահոսում կորեց. ԱբրահամյանՎրաստանի նախագահը Սուրբ Գևորգի տոնի առթիվ ներում է շնորհել 232 անձի
Անգլիացի ջենտլմենի պիջակի թևքի չորս կոճակի գաղտնիքը
Մոսկվայում մահացել է Գրիգորի Արկադևիչ Գաբրիելյանցը
Վաճառվել է «Տիտանիկ»-ի հայտնի ադամանդյա մատանինՄահացել է ԽՍՀՄ երկրաբանության վերջին նախարար, բարերար Գրիգորի ԳաբրիելյանցըՌուսաստանի ՀՕՊ ուժերը 12 ժամում ոչնչացրել են ուկրաինական 38 անօդաչու թռչող սարքՋերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար1988-ի նոյեմբերի 22-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը պաշտոնապես դատապարտեց Հայոց ցեղասպանությունըՄահացել է Հոմայի և Մկնիկի մասին հեքիաթների հեղինակ Ալբերտ ԻվանովըՊատրաստ եղեք լինել շանտաժի զոհի կողքին. ՍողոյանԱրարատի պետական քոլեջի 15-ամյա երկու ուսանողներ դասի են գնացել ատրճանակով ու գաղտնի փականով դանակովԻնչ տեսք ունի Հրանտ Թոխատյանը՝ երկարատև հիվանդությունից հետոԳերմանիայում եկեղեցում շմոլ գազից 19 մարդ է թունավորվելՈղբերգական ավտովթար Երևանում. Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են  2 «Mercedes», «Nissan Tiida», «Kia Forte» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները Գեղարքունիքի և Լոռու մարզերում ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալՎարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղումՀայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելլիի հետՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալ Կլաուդիո Կորդոնեի հետՌուսական «Sparta II» բեռնատար նավը Բալթիկ ծովում հարձшկման է ենթարկվել Փլատակներում մարդիկ են մնացել, այդ թվում՝ երեխաներ Ռազմական ոստիկանության պետը նոր հանձնարարականներ է տվելՀուսով եմ, որ Հայաստանը կրկին կունենա այնպիսի իշխանություն, որ կկարողանա վարել արժանապատիվ արտաքին քաղաքականություն. ԱշոտյանԲելգիան 14 ժամով կփակի իր օդային տարածքըԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը այցելել է Երևանի Կապույտ մզկիթՄեր մասին սուտ մի՛ խոսիր. ԴանիելյանՄալանկարա Ասորի Ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարքն աղոթում է Հայ Եկեղեցու և նրա գահակալի համարՋերմուկի ջրաբանական արգելավայրի 37.2 տոկոսն օկուպացված է Ադրբեջանի կողմից․ «Հետք»Նրանք կիմանան, թե ում են ֆինանսավորում՝ նրանց, ովքեր հետագայում կսպանեն իրենց. Զախարովա
Հայաստան

ԹՐԻՓՓ-ի իրականացումը լրջագույն ներդրում է ունենալու Հայաստանի անվտանգության ամրապնդման գործում. Նիկոլ Փաշինյան

Այսօր պատմական օր է. մեկնարկում է TRIPP նախագծի գործնական փուլը: ԹՐԻՓՓ նախագիծը կարևոր նշանակություն է ունենալու ոչ միայն Հայաստանի ու Հարավային Կովկասի համար, այլև ամբողջ աշխարհի: Այն էապես նպաստելու է կապակցվածության միջազգային ծրագրերին: Օրվա առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել, որում նշված է.

«Սիրելի՛ ժողովուրդ, հարգելի՛ գործընկերներ,

Մեծագույն պատիվ ունեմ հայտարարելու Հայաստանի և ԱՄՆ Կառավարությունների կողմից համատեղ իրականացվող «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ԹՐԻՓՓ նախագծի և տարածաշրջանային ապաշրջափակման գործնական փուլի մեկնարկի մասին, որը հիրավի պատմական իրադարձություն է Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության մեջ։

Մենք մեկնարկում ենք անկախությունից ի վեր Հայաստանի խոշորագույն տնտեսական ծրագրի աշխատանքները: Քիչ անց մենք կլսենք ԱՄՆ նախագահ պարոն Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը ԹՐԻՓՓ-ի հիմնարկեքի առթիվ, ինչից հետո ուղիղ եթերում կտեղափոխվենք Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ, որտեղ մեկնարկում են ԹՐԻՓՓ-ի շինարարության նախապատրաստական աշխատանքները։

Ընդամենը մեկ տարի առաջ՝ 2025թ. օգոստոսի 8-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից կազմակերպված Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովը բեկումնային նշանակություն ունեցավ Հարավային Կովկասի կերպափոխման և այսօրյա աննախադեպ իրողությունների հաստատման համար։ ԱՄՆ նախագահի ներկայությամբ ու մասնակցությամբ՝ իմ և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ստորագրած համատեղ հռչակագիրը հնարավորություն ընձեռեց շրջելու տասնամյակներ տևող հակամարտության էջը՝ ճանապարհ հարթելով հարատև խաղաղության և կայունության համար։

Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի թերևս ամենակարևոր ձեռքբերումներից մեկը ԹՐԻՓՓ-ն է, որը միտված է Հարավային Կովկասում անխոչընդոտ, բազմամոդալ տարանցիկ փոխկապակցվածության ստեղծմանը՝ երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության լիակատար հարգանքի հիման վրա։

Բացի Ադրբեջանի և այդ երկրի Նախջևանի Ինքնավար Հանրապետությունն իրար հետ կապելու և Հայաստանի Հանրապետության համար միջազգային և ներպետական կապակցվածության զարգացման փոխադարձ օգուտներ ապահովելու առավելություններից՝ ԹՐԻՓՓ-ն ունենալու է հսկայական տարածաշրջանային և միջազգային նշանակություն՝ լրացուցիչ կենսունակություն հաղորդելով Տրանսկասպյան առևտրային երթուղուն և Արևմուտք – Արևելք կապակցվածությանը։

Սիրելի՛ հայրենակիցներ, խաղաղությունից զատ՝ ԹՐԻՓՓ նախագիծը բացառիկ նշանակություն է ունենալու Հայաստանի Հանրապետության տնտեսական առաջխաղացման գործում և որպես այդպիսին էականորեն նպաստելու է արտաքին շուկաներին Հայաստանի հասանելիության աճին, Հայաստանի գործարար միջավայրի զարգացմանը և ներդրումների խթանմանը։ Այն հավասարապես կարևոր նշանակություն է ունենալու Հայաստանի շրջանների, հատկապես, Սյունիքի մարզի բնակչության համար՝ թույլ տալով լիարժեք կերպով բացահայտել մարզի զարգացման ներուժը։

ԹՐԻՓՓ-ի իրականացումը լրջագույն ներդրում է ունենալու նաև Հայաստանի Հանրապետության անվտանգության ամրապնդման գործում, քանի որ բարձրացնելու է մեր երկրի կշիռը և դրանով հանդերձ զգալիորեն ընդլայնելու է Հայաստանի կայունության և ապահովության հարցում շահագրգիռ կողմերի շրջանակը։ Սրա մասին է վկայում ներդրողների, գործընկեր պետությունների և միջազգային ֆինանսական ինստիտուտների կողմից Հայաստանի և ԹՐԻՓՓ-ի նկատմամբ առկա հսկայական հետաքրքրությունը և մեր երկրում ընթացող գործընթացներից անմասն չմնալու խիստ արտահայտված ցանկությունը։

Սիրելի՛ հայրենակիցներ, ընթացիկ իրադարձությունները Հայաստանի Հանրապետության Կառավարության խաղաղության և տարածաշրջանային կայունություն հաստատելու օրակարգի, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, ինչպես նաև առավել բարեկեցիկ և փոխկապակցված Հայաստան ունենալու տեսլականի կենսունակության առհավատչյան են։

Այսօր մեր աչքի առաջ կյանքի կոչվող նախաձեռնությունների հետևում կանգնած է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վճռական ձայնը, ում քվեն մեր Կառավարության հուսալի հենարանն ու միակ հովանավորն է։ Խաղաղ և բարեկեցիկ ապագա ունենալու մեր հայրենակիցների իղձերն ու ցանկություններն են, որ ուղենիշ են ծառայում մեր Կառավարության համար՝ ուղղորդելով մեր բոլոր գործողությունները Հայաստանի և նրա ժողովրդի զարգացման համար առավել բարենպաստ միջավայր ստեղծելուն։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս և բարի երթ մաղթում ԹՐԻՓՓ նախագծի իրականացման աշխատանքներում»: