Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
Երբ սկսենք քննարկել նոր Սահմանադրության նախագծի բովանդակային դրույթները, կնշանակի, որ ընդդիմությունը միացել է իշխանության նախաձեռնությանը. Բաբայան Առողջությունը չպետք է կախված լինի քաղաքացու գրպանից. ի՞նչ է փոխում նոր Սահմանադրությունը Հիասթափեցնեմ, այս իշխանությունը միայն Անկախության հռչակագրի հղումը հանելով չի բավարարվել․ գտել է դրա բովանդակությունը ջնջելու ձևը ևս. Շուշանյան Չկա ավելի մեծ կամ ավելի արժանի նպատակ, քան խաղաղությունը․ ինձ համար պատիվ է եղել աշխատել Հայաստանի ժողովրդի հետ՝ այս ամենը հնարավոր դարձնելու համար. Դոնալդ Թրամփ Վարչապետը՝ Զինված ուժերի հրամանատար. ինչ է առաջարկվում նոր Սահմանադրությամբ Առաջարկվող նոր Սահմանադրությունից հեռացվել է ՀՀ զինանշանի՝ Արարատ լեռան և պատմական թագավորությունների նկարագրությունը Եթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է 3 հիմնական սյուների վրա․ Արփինե Հովհաննիսյան Երևանում բшխվել են ծայրահեղ ծանր վիճակում գտնող հիվանդին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Nissan»-ը ԹՐԻՓՓ-ի իրականացումը լրջագույն ներդրում է ունենալու Հայաստանի անվտանգության ամրապնդման գործում. Նիկոլ Փաշինյան Ի՞նչ է փոխվելու Հայաստանի պետականության, ինքնիշխանության և քաղաքացիների իրավունքների մեջ ըստ նոր Սահմանադրության  CNN Türk-ը՝ Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի քննարկումների մասին Վերջին օրերին լրահոսում կորան ադրբեջանցի զինծառայողին առաջադրված մեղադրանքի ուշագրավ մանրամասները․ Տիգրան Աբրահամյան
Երբ սկսենք քննարկել նոր Սահմանադրության նախագծի բովանդակային դրույթները, կնշանակի, որ ընդդիմությունը միացել է իշխանության նախաձեռնությանը. ԲաբայանԱռողջությունը չպետք է կախված լինի քաղաքացու գրպանից. ի՞նչ է փոխում նոր ՍահմանադրությունըՀիասթափեցնեմ, այս իշխանությունը միայն Անկախության հռչակագրի հղումը հանելով չի բավարարվել․ գտել է դրա բովանդակությունը ջնջելու ձևը ևս. ՇուշանյանՉկա ավելի մեծ կամ ավելի արժանի նպատակ, քան խաղաղությունը․ ինձ համար պատիվ է եղել աշխատել Հայաստանի ժողովրդի հետ՝ այս ամենը հնարավոր դարձնելու համար. Դոնալդ ԹրամփՎարչապետը՝ Զինված ուժերի հրամանատար. ինչ է առաջարկվում նոր ՍահմանադրությամբԱռաջարկվող նոր Սահմանադրությունից հեռացվել է ՀՀ զինանշանի՝ Արարատ լեռան և պատմական թագավորությունների նկարագրությունըԵթե Սահմանադրության նախագիծն ի վերջո դրվի հանրաքվեի, ապա «այո»-ի ապահովման իշխանության ռազմավարությունը կառուցվելու է 3 հիմնական սյուների վրա․ Արփինե ՀովհաննիսյանԵրևանում բшխվել են ծայրահեղ ծանր վիճակում գտնող հիվանդին հիվանդանոց տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Nissan»-ըԹՐԻՓՓ-ի իրականացումը լրջագույն ներդրում է ունենալու Հայաստանի անվտանգության ամրապնդման գործում. Նիկոլ Փաշինյան
Ի՞նչ է փոխվելու Հայաստանի պետականության, ինքնիշխանության և քաղաքացիների իրավունքների մեջ ըստ նոր Սահմանադրության 
CNN Türk-ը՝ Հայաստանի նոր Սահմանադրության նախագծի քննարկումների մասինՎերջին օրերին լրահոսում կորան ադրբեջանցի զինծառայողին առաջադրված մեղադրանքի ուշագրավ մանրամասները․ Տիգրան ԱբրահամյանՆոր Սահմանադրության նախագծում ՀԱ Եկեղեցուն վերաբերվող մասում փոփոխություն է կատարվելՓաշինյանի ամբողջական ուղերձը՝ նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալՈրոշեցին հրապարակել Սրբուհի Գալյանի նախագիծը՝ Նիկոլ Փաշինյանի ստորագրությամբ. չգիտես ինչու դա կոչվում է «քո Սահմանադրությունը». ԶուրաբյանԱթոյան փողոցում բшխվել են «Chery»-ն, «Kia»-ն և «ՎԱԶ 2107»-ը․ վերջինն էլ հայտնվել է շինանյութի խանութում՝ կոտրելով ցուցափեղկն ու ապակիները․ կա 1 զnհ, 1 վիրավnր«Զանգեր» կոչվող հատվածից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է
Թրամփը Եվրոպային հորդորել է միլիարդները չծախսել Ուկրաինայի վրա, այլ ներդնել սեփական տնտեսություններում
Չեռնոգորիայի պաշտպանության նախարարը պաշտոնական այցով ժամանել է ՀայաստանԱնկախության հռչակագրին հղումը հանվել է նոր Սահմանադրության նախագծիցԿայքը ստեղծվել է, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացու համար առավելագույնս հարմարավետ լինի. ՓաշինյանՄի ուշագրավ հանգամանք էլ վերջին օրերի լրահոսում կորեց. ԱբրահամյանՎրաստանի նախագահը Սուրբ Գևորգի տոնի առթիվ ներում է շնորհել 232 անձի
Անգլիացի ջենտլմենի պիջակի թևքի չորս կոճակի գաղտնիքը
Մոսկվայում մահացել է Գրիգորի Արկադևիչ Գաբրիելյանցը
Վաճառվել է «Տիտանիկ»-ի հայտնի ադամանդյա մատանինՄահացել է ԽՍՀՄ երկրաբանության վերջին նախարար, բարերար Գրիգորի ԳաբրիելյանցըՌուսաստանի ՀՕՊ ուժերը 12 ժամում ոչնչացրել են ուկրաինական 38 անօդաչու թռչող սարքՋերմուկի խաչմերուկից մինչև Սիսիանի խաչմերուկ հատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար1988-ի նոյեմբերի 22-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը պաշտոնապես դատապարտեց Հայոց ցեղասպանությունըՄահացել է Հոմայի և Մկնիկի մասին հեքիաթների հեղինակ Ալբերտ ԻվանովըՊատրաստ եղեք լինել շանտաժի զոհի կողքին. ՍողոյանԱրարատի պետական քոլեջի 15-ամյա երկու ուսանողներ դասի են գնացել ատրճանակով ու գաղտնի փականով դանակովԻնչ տեսք ունի Հրանտ Թոխատյանը՝ երկարատև հիվանդությունից հետոԳերմանիայում եկեղեցում շմոլ գազից 19 մարդ է թունավորվելՈղբերգական ավտովթար Երևանում. Երևանյան լճի հարևանությամբ, բախվել են  2 «Mercedes», «Nissan Tiida», «Kia Forte» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները Գեղարքունիքի և Լոռու մարզերում ահազանգեր են ստացվել ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասների վերաբերյալՎարդենիսի, Մարտունիի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղումՀայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելլիի հետՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնացի տեղակալ Կլաուդիո Կորդոնեի հետՌուսական «Sparta II» բեռնատար նավը Բալթիկ ծովում հարձшկման է ենթարկվել Փլատակներում մարդիկ են մնացել, այդ թվում՝ երեխաներ Ռազմական ոստիկանության պետը նոր հանձնարարականներ է տվելՀուսով եմ, որ Հայաստանը կրկին կունենա այնպիսի իշխանություն, որ կկարողանա վարել արժանապատիվ արտաքին քաղաքականություն. ԱշոտյանԲելգիան 14 ժամով կփակի իր օդային տարածքըԻԻՀ կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը այցելել է Երևանի Կապույտ մզկիթՄեր մասին սուտ մի՛ խոսիր. ԴանիելյանՄալանկարա Ասորի Ուղղափառ եկեղեցու կաթողիկոս-պատրիարքն աղոթում է Հայ Եկեղեցու և նրա գահակալի համարՋերմուկի ջրաբանական արգելավայրի 37.2 տոկոսն օկուպացված է Ադրբեջանի կողմից․ «Հետք»Նրանք կիմանան, թե ում են ֆինանսավորում՝ նրանց, ովքեր հետագայում կսպանեն իրենց. Զախարովա
Քաղաքականություն

Փաշինյանի ամբողջական ուղերձը՝ նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ

Փաշինյանի ամբողջական ուղերձը՝ նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ․ «Մենք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, հանուն մեր պետականության հարատևության ու զարգացման, առաջնորդվելով մեր միջազգայնորեն ճանաչված տարածքում անկախ, խաղաղ, անվտանգ, բարեկեցիկ պետություն կառուցելու առաքելությամբ և այդ պետությունը սերնդեսերունդ փոխանցելու հանձնառությամբ, ընդունում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։

Սահմանադրությունը մեր հավաքական պայմանավորվածությունն է Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին հարաբերությունների հիմնական սկզբունքների մասին»:

Սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ,

Մեջբերումը Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության առաջին նախագծից էր, որն Արդարադատության նախարարությունն իմ հանձնարարությամբ հրապարակել է այսօր՝ հատուկ ստեղծված կայքում։ Կայքի առանցքային նպատակն ապահովելն է, որ յուրաքանչյուր քաղաքացի առավել հարմարավետ ձևաչափով ծանոթանա նախագծին և ներկայացնի իր առաջարկները։  

Նոր Սահմանադրության նախագիծ պատրաստելու իրավունք և լիազորություն մենք ստացել ենք ձեզնից՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, և նոր Սահմանադրության ընդունումը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի կարևոր կետերից է։

Նոր Սահմանադրության ընդունման անհրաժեշտության մասին վերջին տարիներին հաճախ եմ խոսել։ Թեման այնքան բազմաշերտ է, որ առաջիկայում ակնհայտորեն բազում անդրադարձներ պետք է ունենամ այս հարցին, մանավանդ, որ ակնկալում եմ նախագծի ակտիվ հանրային քննարկում։

Այս պահին ուզում եմ անդրադառնալ Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության ժողովրդի Սահմանադրություն ունենալու անհրաժեշտության մի քանի շարժառիթների և փաստարկների։

Մեզ անհրաժեշտ է նոր Սահմանադրության ընդունմամբ օրգանական կապ ստեղծել քաղաքացու և երկրում հաստատված իրավակարգի միջև, որը բոլոր դեպքերում բխում է Սահմանադրությունից։ Այսօր էլ մեր երկրում հաստատված իրավակարգը բխում է գործող Սահմանադրությունից, բայց դրանով քաղաքացու և երկրում հաստատված իրավակարգի միջև օրգանական կապ  ստեղծված չէ՝ այն պարզ պատճառով, որ բոլոր նախորդ սահմանադրությունները քաղաքացու ազատ կամարտահայտմամբ չեն ընդունվել, հանրային լայն ըմբռնման համաձայն՝ այդ հանրաքվեների արդյունքները կեղծվել են։

Հենց հիմա մի փորձարարություն անենք․ արդյո՞ք դու, այո դու՝ հարգելի քաղաքացի, որ հիմա դիտում ես այս եթերը, արդյո՞ք այսօր Հայաստանում գործող Սահմանադրությունը դու քոնն ես համարում։ Ակնհայտորեն՝ ոչ։

Ու մեր բազմաթիվ պրոբլեմներ սկսվում են այստեղից, երբ քաղաքացին Սահմանադրությունն իրենը չի համարում, երկրում հաստատված իրավակարգն իրենը չի համարում և , ի վերջո, պետությունն իրենը չի համարում։  

Անհրաժեշտ է, որ Սահմանադրությունը քոնը լինի, իրավակարգը քոնը լինի և այսպիսով՝ պետությունը լիարժեք և ամբողջական քոնը կլինի։ Իմ կամ որևէ մեկի Սահմանադրությունը չի սա, սա քո Սահմանադրությունն է, որն ասում է․ «Հայաստանի Հանրապետության հիմնադիրը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է։ 

Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն է իշխանության տերը, կրողը և աղբյուրը։

Ժողովուրդը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հավաքական ամբողջությունն է»։

Այս նախագիծը նրա համար է, որ իրավակարգը դառնա քոնը, Սահմանադրությունը դառնա քոնը, պետությունը դառնա քոնը, որովհետև Սահմանադրության այս նախագիծն ասում է․ «Ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունը հիմնադրել է իր անվտանգությունը, ազատությունը, բարեկեցությունն ապահովելու, ինքնությունը պաշտպանելու և զարգացնելու,  մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով։ Այս նպատակի իրականացումը  պետական շահ է»։

Նորից մեջբերեմ․ «Ժողովուրդը Հայաստանի Հանրապետությունը հիմնադրել է իր անվտանգությունը, ազատությունը, բարեկեցությունն ապահովելու, ինքնությունը պաշտպանելու և զարգացնելու,  մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու նպատակով։ Այս նպատակի իրականացումը  պետական շահ է»։

Սրանք պարզապես նախադասություններ չեն, այլ պետության մոդելի ընտրություն, և սա պետության բոլորովին նոր մոդել է, և հենց այս մոդելն ենք անվանում 4-րդ Հանրապետություն։

Ինչո՞վ է տարբերվում 4-րդ Հանրապետությունը 3-րդ Հանրապետությունից։ Հակամարտության բացակայությամբ, սիրելի հայրենակիցներ։

Հայաստանի 3-րդ Հանրապետությունը ստեղծվել է ոչ թե քաղաքացիների անվտանգությունը, ազատությունը, բարեկեցությունն ապահովելու, ինքնությունը պաշտպանելու և զարգացնելու, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու, այլ հակամարտության նպատակով, հակամարտության համար։ Դա ակնհայտ է, ոչ միայն  1990-ականների Հայաստանի առաջնորդների հայտարարություններից ու հոդվածներից, այլև 1990 թվականի օգոստոսի 23–ին ընդունված Անկախության հռչակագրի տեքստից։

Այսօր, ի վերջո, հերթով ու շարքով թալանչիները գտնում են իրենց արժանի պատիժը, թալանվածը վերադարձվում է պետությանը և ժողովրդին։ Բայց այսօր Հայաստանում արդարադատությունը վստահելի չէ։ Ես չգիտեմ, խոստովանում եմ, չգիտեմ, թե վաղը ո՞ր դատարանը ի՞նչ որոշումով որ թալանչուն կամ կոռուպցիոներին ազատ կարձակի։ Քրեաօլիգարխիկ արդարադատության համակարգի պատճառով, որը գործող Սահմանադրությունն առել է երկաթյա պաշտպանության տակ, նույնիսկ ժողովրդի մանդատն ունեցող Կառավարության առկայության պայմաններում, բազմաթիվ թալանչիներ ու մարդասպաններ վխտում են ազատության մեջ։

Այս Սահմանադրության նպատակներից մեկն արդարադատությունն օլիգարխիայի ճիրաններից ազատելն ու այն ժողովրդին վերադարձնելն է, ժողովրդին ու պետությանը ծառայեցնելը։

2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության արդյունքներով իշխանությունը վերադարձված է ժողովրդին, Նոր Սահմանադրության ընդունմամբ պետությունը պետք է վերադարձվի ժողովրդին։ Նոր Սահմանադրության ընդունմամբ խաղաղությունը պետք է վերադարձվի ժողովրդին։

Նոր Սահմանադրության նախագծի 8-րդ հոդվածն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության նպատակը խաղաղության ապահովումն է, և սա դարակազմիկ արձանագրում է։ Եվ սա, այո՛, հրաժարում է 1990 թվականի օգոստոսի 23-ի անկախության հռչակագրի, այսինքն՝ կոնֆլիկտի տրամաբանությունից։

Երբեք ու երբեք չտրվեք գայթակղությանը մտածելու, թե մենք սա անում ենք արտաքին ճնշումների կամ ուրիշի համար։  Մենք սա անում ենք մեր պետության հարատևության տեսլականին կյանք տալու և Հայաստանի Հանրապետությունն այնպես դիրքավորելու համար, որ հաղթահարի ֆորպոստի տրամաբանությունը։

Մեր նպատակը Հայաստանի Հանրապետությունը հողափոր խրամատից խաղաղության խաչմերուկ դարձնելն է, մի երկիր, որը նաև ունի այնպիսի բանակ, որ ինքնուրույն կարող է պաշտպանել պետության սահմանների և միջազգայնորեն ճանաչված տարածքի անձեռնմխելիությունը։

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Ես այս հարցի մեջ եմ դնում իմ ողջ քաղաքական, մարդկային ու բարոյական վստահելիությունը և ասում եմ, որ նոր Սահմանադրության ընդունումից հետո մենք ոչ միայն ստորագրելու և վավերացնելու ենք խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ, այլև ունենալու ենք ինստիտուցիոնալ, տևական և անշրջելի խաղաղություն։

Սա աննախադեպ և պատմական իրավիճակ է ոչ միայն այն պատճառով, որ ունենալու ենք ինստիտուցիոնալ խաղաղություն, այլև այն պատճառով, որ ունենալու ենք խաղաղություն և անկախություն, խաղաղություն և պետություն։

Սա, ըստ էության, նոր վիճակ է մեր ժողովրդի պատմության համար, որովհետև մենք սովորաբար ունեցել ենք կամ խաղաղություն, կամ պետություն։

Խորհրդային միության փլուզման շեմին, թերևս, հենց դրա համար է ստեղծվել Ղարաբաղի հակամարտությունը, որ խաղաղությունը երազանք դառնա, և այն վերգտնելու երազանքը մեզ բերի պետությունից ու անկախությունից հրաժարվելու մտքին։

Եվ ուզում եմ ուղիղ ասել, որ Ղարաբաղի հարցի բանակցային ողջ գործընթացը հենց այս տրամաբանությամբ է կառուցվել, և այո՛, այդ հակամարտությունը մեզ հասցրեց պետականության կորստի եզրին։  

Բայց այսօր մեր նահատակների զոհողությունների, ձեր, ձեր տառապանքների ու զրկանքների գնով, սիրելի ժողովուրդ, եկել հասել ենք մի կետի, որ ունենք միևնույն ժամանակ, պատկերացնու՞մ եք, միևնույն ժամանակ և՛ խաղաղություն, և՛ պետություն ունենալու հնարավորություն, և՛ խաղաղություն, և՛ անկախություն ունենալու հնարավորություն։

Պատերազմի եռագլուխ կուսակցությունը հենց սա է, որ ուզում է խափանել։ Հենց սրա հետ է նրանց խնդիրը, հենց սա թույլ չտալն է նրանց առաքելությունը։ Այլապես ինչո՞վ բացատրել, որ նրանք մերժում են իմ շատ հստակ և նորմալ ընդդիմության համար պարզապես երազանքի առաջարկը։

Իսկ ի՞նչ եմ առաջարկում ընդդիմությանը և ինչու։ Քանի որ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մանդատները վեցով պակաս են նոր Սահմանադրության հարցով հանրաքվե նշանակելու համար, ես ընդդիմությանն արել եմ հետևյալ առաջարկը և հիմա այդ առաջարկը կրկնում եմ ուղիղ եթերում ձեր բոլորի աչքի առաջ՝ պատասխանատու կերպով։ Առաջարկում եմ, որ ընդդիմությունը կողմ քվեարկի Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու որոշմանը,   և մենք անցկացնենք սահմանադրական հանրաքվե։ Այդպիսով՝ հնարավորություն ստեղծվի, որ նոր Սահմանադրության ճակատագիրը որոշեք դուք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, քաղաքացիներդ՝ հանրաքվեի արդյունքներով։

Առաջարկի շարունակությունը, որն աննախադեպ հնարավորություն է ընդդիմության համար, հետևյալն է․ եթե ժողովուրդը դեմ քվեարկի Սահմանադրությանը, նոր Սահմանադրությունը չընդունվի, ես հրաժարական կտամ  և կհեռանամ վարչապետի պաշտոնից։ Իսկ եթե դուք, այսինքն՝ ժողովուրդը, կողմ քվեարկի Սահմանադրությանը, ես հաջորդ ընտրություններում՝ հերթական, թե արտահերթ, այլևս չեմ առաջադրվի որպես վարչապետի թեկնածու։ Իսկ մինչև հաջորդ ընտրությունն  ընկած ժամանակահատվածում՝ որպես վարչապետ, կզբաղվեմ խաղաղության ինստիտուցիոնալացմամբ և վերջնականացմամբ, ինչը համոզված եմ, տեղի կունենա։

Այդպիսով՝ Հայաստանը կհասնի պատմական մի բոլորովին նոր հանգրվանի, երբ  այլևս չպիտի ընտրություն կատարենք խաղաղության և պետության, խաղաղության և անկախության, խաղաղության և բարեկեցության, խաղաղության և ժողովրդավարության միջև։ Մենք պետք է ունենանք և՛ խաղաղություն, և՛ անկախություն, և՛ պետություն, և՛ բարեկեցություն, և՛ ազատություն, և՛ ժողովրդավարություն։

Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,

Ահա, մենք հասել ենք այն ապագային, որը խոստացել էի, և մեզ մնում է պարզել մեր ձեռքը և վերցնել այն։ Ես հույս ունեմ, որ խորհրդարանական ընդդիմությունը չի կանգնի այս ճանապարհին, հույս ունեմ ընդդիմությունը հետ կկանգնի խաղաղության միակ խոչընդոտի իր կարգավիճակից և չի փորձի խոչընդոտել  Հայաստանի Հանրապետության տիրոջը, այսինքն՝ ժողովրդին։

Փա՛ռք նահատակներին և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։