Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով վարչապետի վիրավորական արտահայտությունները լրագրողի հասցեին
Եվրոպական լրագրողների ֆեդերացիան (EFJ) միացել է իր անդամ կազմակերպությանը՝ Հայաստանի ժուռնալիստների միությանը (ՀԺՄ), և դատապարտում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ լրագրողների նկատմամբ թշնամական հռետորաբանությունը։
«Նոյեմբերի 19-ին՝ կառավարության նիստից հետո կայացած ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ընդդիմադիր հայացքներ ունեցող լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հարցին, բազմիցս վիրավորել է նրան։ Միջադեպը հեռարձակվել է ուղիղ եթերում։
Վեճը հիմնականում վերաբերում էր Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնին, որտեղ ամփոփված են Լեռնային Ղարաբաղի պատերազմների և Ադրբեջանի հետ հետագա բախումների ընթացքում զոհված հայ զինծառայողների աճյունները, հայտնում է OC Media-ն։
Լրագրողը նաև Նիկոլ Փաշինյանից պատասխան է պահանջել Ադրբեջանի հետ վերջին տարիներին տեղի ունեցած հակամարտության ընթացքում հայերի զոհվելու համար։
Վեճի ընթացքում Ջեբեջյանը վարչապետին նաև հիշեցրել է նախկինում իր ընդդիմախոսներին հնչեցրած սպառնալիքների մասին.
«8 տարի է՝ սպառնում եք՝ կկզցնեմ, կսատկցնեմ, ասֆալտ լիզել կտամ, կդոմփեմ, էս կանեմ, էն կանեմ, 18+ ինչքան խուժանական սպառնալիք կա, ասել եք, նախորդ ճեպազրույցում էլ ասել եք՝ սաղի ձեռքը կջարդեմ, պետք լինի՝ աթոռով, ու ձեր մազը չի ծռվել»:
Վարչապետը պատասխանել է.
«Դուք անձամբ և Ձեզ նման բազմաթիվ լրագրողներ և քաղաքական գործիչներ Եռաբլուրը դարձրել եք մանրադրամ ձեր նեղ լրագրողական և ձեր նեղ շահերի համար: Ես ուղիղ ասում եմ՝ Դուք, անձամբ Դուք, «Ուժեղ Հայաստանը», «Հայաստան» խմբակցությունը, էլի քաղաքական շրջանակներ ու մարդիկ Եռաբլուրը տևական ժամանակ դարձրել եք քաղաքական և հանրային մանրադրամ: Դուք այդ ճանապարհին եղկելի եք պարզապես, եղկելի, որովհետև դուք ընդհանրապես ի՞նչ գիտեք Եռաբլուրից: Սրանից հետո ինչքան Եռաբլուրի անուն տվող եղավ, ասելու եմ՝ դադարեցրե՛ք ձեր եղկելի գործելակերպը (…) … Դուք եղկելի եք, եղկելի, եղկելի, եղկելի եք, անձամբ դուք…»,- այսպիսին էր Նիկոլ Փաշինյանի արձագանքը լրագրողի հարցին ի պատասխան՝ կրկին ուղիղ եթերում:
Եվրոպական լրագրողների ֆեդերացիան (EFJ) վերահաստատում է Հայաստանի ժուռնալիստների միության կոչը՝ ուղղված վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ լրագրողների հետ շփվելիս հարգալից խոսելաոճ պահպանելու, զսպվածություն ցուցաբերելու և նրանց մասնագիտական աշխատանքը հարգելու վերաբերյալ, նույնիսկ այն դեպքերում, երբ լրագրողը չի կիսում նրա տեսակետները։
Ինչպես ընդգծել է Հայաստանի ժուռնալիստների միությունը, Փաշինյանն ու նրա քաղաքական թիմը «վաղուց արդեն թիրախավորում են նաև այն լրատվամիջոցներին և լրագրողներին, որոնք անվերապահորեն չեն կիսում նրա տեսակետները և նրան անհարմար հարցեր են ուղղում»։
Մենք միանում ենք Հայաստանի ժուռնալիստների միության կոչին՝ ուղղված Հայաստանի իշխանություններին՝ անհապաղ դադարեցնելու լրագրողների նկատմամբ թշնամական հռետորաբանությունը և վերջ դնելու նրանց մասնագիտական գործունեության ընթացքում վարկաբեկելու ու ահաբեկելու բոլոր փորձերին։
«Լրագրողին վիրավորելը ոչ միայն հարձակում է մեկ անձի վրա, այլև հարձակում է խոսքի ազատության և ժողովրդավարական հասարակության արժեքների վրա։ Որպես կառավարության ղեկավար՝ վարչապետը հատուկ պատասխանատվություն է կրում լրագրողների և նրանց մասնագիտական աշխատանքի նկատմամբ հարգանք դրսևորելու համար»,- հայտարարել է Եվրոպական լրագրողների ֆեդերացիայի նախագահ Մայա Սևերը»,-նշվում է հայտարարության մեջ։


















































Հայաստանը մի քանիսից կախվածությունը վերափոխում է շատերից կախվածությամբ. Նիկոլ Փաշինյան
Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ»
Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի». քննարկվում է նաև արտահերթի սցենարը․ «Ժողովուրդ»
Փաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին
Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Պայմանագրային զինծառայող է մահացել
Ինձ համար խաղաղության տեսլական չկա։ Ինձ համար կա ազգային արժանապատվության և ազգային պետականության հա...
30 տարի գործեց, 50 տարի լռեց, 2002-ից վերականգնեցինք․ ինչպես Մոսկվայում կազմավորվեց հայկական թատրոնը...
Սև ծովում Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներով նավ է խորտակվել