Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն բորբոքված է: Նորից, կրկին, վերստին: Դա նկատելի է անզեն աչքով ու... ականջով: Անկանոն շարժումներ է անում, ոչ միայն ընդդիմության, այլ նաև լրագրողների վրա է հարձակվում՝ իրեն բնորոշ բառամթերքով...
Մեծ է գայթակղությունը նշելու, թե Փաշինյանի այդ բորբոքվածությունը գալիս է մերժվածության գիտակցումից, կամ պայմանավորված է հանրային դժգոհությամբ, ընդհանուր ներհասարակական տրամադրություններով: Դա, իհարկե, կա , ու հնարավոր է, որ Փաշինյանը նաև դրանից է նեղվում: Բայց, կարծում ենք, այս փուլում ու այս կարգի նյարդայնության առաջնային պատճառը դա չէ: Մեր ու նաև մի շարք փորձագետների կարծիքով, նրա այս օրերի պահվածքը հիմնականում պայմանավորված է այլ գործոններով: Եթե ավելի պարզ, ապա՝ Փաշինյանի նյարդայնության գրգիռները դրսից են գալիս: Ըստ որում, ոչ մեկ տեղից:
Կա զգացողություն, որ Փաշինյանին տրված է վերջնաժամկետ, նա ժամանակ չունի և հայտնվել է ցայտնոտի մեջ: Հիմա՝ ավելի մանրամասն: Մի կողմից՝ Ադրբեջանն ու Թուրքիան են պարտադրում կատարել ստանձնած հանձնառությունները, լինի՝ Սահմանադրության փոփոխություն թե այլ զիջումներ (ենթադրելի է, որ ոչ բոլորն են բարձրաձայնվում):
Մյուս կողմից՝ Ռուսաստանն է չափազանց հստակ ու խիստ դրել հարցերը, հատկապես՝ «ԵՄ թե ԵԱՏՄ» ընտրությունը: Բացի «հարցեր դնելուց», Մոսկվան որոշակիորեն ցույց է տալիս կոնկրետ ու կոշտ քայլերի դիմելու իր պատրաստականությունը: Մի խոսքով՝ պարզ ասում են, որ կատակ չեն անում, ու, այսպես կոչված, «շուստրիական» հնարքներն այլևս չեն անցնում:
Եվրոպայի հետ էլ հարաբերությունների վիճակը այնքան փայլուն չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից: Եվրամիության ներկայիս ղեկավարներին Հայաստանը հետաքրքիր է միայն որպես Ռուսաստանի հետ հակադրվելու, Ռուսաստանին «վատություն անելու» միջոց: Ու քանի դեռ Փաշինյանը երկկողմանի «խաղեր է տալիս», կորցնում է նաև Բրյուսելի ու ԵՄ անդամ երկրների մայրաքաղաքների բարյացակամությունը:
Դեռ չենք խոսում Իրանի հետ հարաբերությունների և իրանական իշխող վերնախավում առկա դժգոհությունների մասին, որ արտահայտվում են իրենց «քթի տակ» ամերիկա-թուրքական նախագիծ իրականացնելու հետ կապված...
Ըստ փորձագետների, Փաշինյանը շատերին է ինչ-ինչ բաներ խոստացել, նաև նման հանձնառությունների հաշվին աջակցություն ստացել՝ իր իշխանությունը պահելու համար, բայց, ահա, եկել է արտաքին «շահառուներին» պատասխանելու ժամանակը: «Պարտատերերը» շտապեցնում են: Իսկ ժամանակ չկա...»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Եվրոպական լրագրողների ֆեդերացիան միացել է Հայաստանի ժուռնալիստների միությանը՝ դատապարտելով վարչապետի վիրավորական արտահայտությունները լրագրողի հասցեին
Հայաստանը մի քանիսից կախվածությունը վերափոխում է շատերից կախվածությամբ. Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի». քննարկվում է նաև արտահերթի սցենարը․ «Ժողովուրդ»
Փաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներին
Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Պայմանագրային զինծառայող է մահացել
Ինձ համար խաղաղության տեսլական չկա։ Ինձ համար կա ազգային արժանապատվության և ազգային պետականության հա...
30 տարի գործեց, 50 տարի լռեց, 2002-ից վերականգնեցինք․ ինչպես Մոսկվայում կազմավորվեց հայկական թատրոնը...
Սև ծովում Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներով նավ է խորտակվել