Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելլիի հետ
«Միջերկրածովյան երկխոսություններ» միջազգային համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարի տեղակալ Էդմոնդո Չիրիելլիի հետ։ Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԳՆ-ից։
Աղբյուրի փոխանցմամբ, զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են արձանագրել Հայաստան-Իտալիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, որի վկայությունն են ընթացիկ տարում կայացած հանդիպումները: Կարևորվել է երկկողմ ու բազմակողմ ձևաչափերում համագործակցության հետագա ամրապնդումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական կապերի ընդլայնման հարցեր։ Այս համատեքստում ընդգծվել է Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերի նկատմամբ Իտալիայի հետաքրքրվածությունը, և դրական է գնահատվել իտալական շուկա հայկական ծագման ապրանքների արտահանման աճը։
Հավելենք, որ գոհունակությամբ կարևորվել է նաև ընթացիկ տարվա սեպտեմբերին Երևանում Իտալիայի զարգացման համագործակցության գործակալության (AICS) տարածաշրջանային գրասենյակի բացումը։
Անդրադարձ է կատարվել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը։


















































Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Պայմանագրային զինծառայող է մահացել
Ինձ համար խաղաղության տեսլական չկա։ Ինձ համար կա ազգային արժանապատվության և ազգային պետականության հա...
30 տարի գործեց, 50 տարի լռեց, 2002-ից վերականգնեցինք․ ինչպես Մոսկվայում կազմավորվեց հայկական թատրոնը...
Սև ծովում Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներով նավ է խորտակվել