Ես տեղափոխվում եմ Հայաստան ապրելու, սովորում եմ հայերեն․ Դենիս Ջորկաեֆն առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու
«Սյունիք» ֆուտբոլային ակումբն առաջադրել է Դենիս Ջորկաեֆի թեկնածությունը ՀՖՖ նախագահի պաշտոնում։
Հայտարարությունում նշված է․
«Մեր ակումբի համար այս ընտրությունն առաջին հերթին հայկական ֆուտբոլի կառավարման և զարգացման հարց է։ Մենք կարևորում ենք այնպիսի ղեկավարի ընտրությունը, որը պատրաստ է լսել ակումբներին, հասկանալ նրանց խնդիրները և համատեղ լուծումներ գտնել։
Ես տեղափոխվում եմ Հայաստան ապրելու, սովորում եմ հայերեն, այս մասին հայտնել է Դենիս Ջորկաեֆը և պաշտոնապես տեղեկացրել, որ առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու։
«Պատիվ ունեմ հայտնելու, որ «Սյունիք» ֆուտբոլային ակումբի կողմից առաջադրվել եմ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի թեկնածու՝ 2026 թվականի դեկտեմբերի 21-ին կայանալիք ընտրություններում։
Ֆուտբոլն իմ ընտանիքի պատմության և իմ կյանքի անբաժանելի մասն է։ Հայրս՝ Ժան Ջորկաեֆը, Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագն էր, իսկ եղբայրս՝ Յուրի Ջորկաեֆը, աշխարհի չեմպիոն է։
Ավելի քան 30 տարի իմ կյանքը կապված է ֆուտբոլի հետ։ Եղել եմ ֆուտբոլիստ, ֆուտբոլային գործակալ, ակումբի նախագահ և մարզական տնօրեն։ Ֆրանսիայում զբաղեցրել եմ փոխքաղաքապետի պաշտոնը, ինչպես նաև աշխատել եմ որպես ՀՖՖ նախագահի՝ միջազգային հարցերով խորհրդական։ Այսօր ցանկանում եմ իմ փորձն ու ՈՒԵՖԱ-ում և ՖԻՖԱ-ում տարիների ընթացքում ձևավորված կապերը ծառայեցնել հայկական ֆուտբոլին, մեր ակումբներին, ֆուտբոլիստներին ու մրցավարներին։
Ես տեղափոխվում եմ Հայաստան՝ այստեղ ապրելու, աշխատելու և ձեզ հետ միասին մեր ֆուտբոլի ապագան կառուցելու համար։ Սովորում եմ հայերեն, ամեն օր ավելի մոտիկից ճանաչում հայրենիքս ու համոզվում՝ միասին շատ բան կարող ենք անել։
Հատկապես ուրախալի է, որ շուրջ երեք տասնյակ մարդիկ ցանկություն են հայտնել դառնալու ՀՖՖ գործադիր կոմիտեի անդամ։ Այս մեծ հետաքրքրությունը ցույց է տալիս, թե որքան մարդիկ են պատրաստ պատասխանատվություն ստանձնել մեր ֆուտբոլի համար։
Որպես անկախ թեկնածու՝ ես ունեմ հայկական ֆուտբոլի զարգացման հստակ տեսլական և 2027–2031 թվականների ծրագիր, որը մանրամասն կներկայացնեմ առաջիկա օրերին։ Պատրաստ եմ լսելու, համագործակցելու և բոլորի հետ միասին հայկական ֆուտբոլն առաջ տանելու։
Շնորհակալություն եմ հայտնում «Սյունիք» ֆուտբոլային ակումբին՝ վստահության համար, և բոլոր նրանց, ովքեր պատրաստ են աջակցելու ինձ այս ճանապարհին։
Բոլոր թեկնածուներին մաղթում եմ հաջողություն»,- սոցցանցի իր էջում գրել է Ջորկաեֆը։
Նշենք, որ Ջորկաեֆի թեկնածությունն առաջադրել է «Սյունիք» ֆուտբոլային ակումբը։


















































Հայաստանում անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստը
ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրվել է երեք թեկնածու
ԱՀԿ նախագահի պաշտոնում առաջադրված հայ բժիշկ Գևորգ Թամամյանը ելույթ է ունեցել ԱՀԿ տնօրենի թեկնածուների 1-ին համաժողովում
Մոնղոլիայի նախագահը կոռուպցիոն մեղադրանքների ֆոնին հրաժարական է տվել
Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Միգրանտների համար մեղմացումներ է առաջարկել Դմիտրի Մեդվեդևը
Դենիս Ջորկաեֆը՝ «Անգլիական թագուհի»․ ո՞վքեր են կանգնած նրա թիկունքում
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Պայմանագրային զինծառայող է մահացել
Ինձ համար խաղաղության տեսլական չկա։ Ինձ համար կա ազգային արժանապատվության և ազգային պետականության հա...
30 տարի գործեց, 50 տարի լռեց, 2002-ից վերականգնեցինք․ ինչպես Մոսկվայում կազմավորվեց հայկական թատրոնը...
Սև ծովում Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներով նավ է խորտակվել