Հայաստանում անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստը
Գյումրիում նոյեմբերի 18-ից 20-ն անցկացվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի Հանրապետությունների պատվիրակությունները։ Այս մասին հաղորդում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։
Աղբյուրի փոխանցմամբ, ողջունելով նիստի մասնակիցներին՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը վստահություն է հայտնել, որ 56–րդ նիստը հնարավորություն կտա համատեղ լուծումներ գտնել՝ ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխգործակցությունը դյուրացնելու, ինչպես նաև արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների համար պարզեցնելու մաքսային ընթացակարգերը․ «Մաքսային ծառայությունների առաջնահերթություններից են մաքսային ընթացակարգերի միասնականացումը, ռիսկերի կառավարման համակարգերի կատարելագործումը՝ կենտրոնանալով իրական սպառնալիքների վրա, տարանցման գործընթացների թափանցիկության բարձրացումը, ինչպես նաև տեղեկատվական օպերատիվ փոխգործակցության խորացումը»։
Նշենք, որ ՌԴ Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վալերի Պիկալյովը նշել է, որ Միավորված կոլեգիայի նիստը ոչ միայն կատարված աշխատանքներն ամփոփելու, այլև որոշումներ կայացնելու կարևոր հարթակ է, որոնք նախանշելու են ԵԱՏՄ շրջանակում մաքսային համագործակցության հետագա զարգացման ուղղությունները։
Նիստի ընթացքում քննարկվել և ստորագրվել են շուրջ 21 որոշումներ, որոնք հիմնականում կոչված են լուծելու իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած խնդիրները և առաջադրելու միասնական լուծման մոտեցումներ։
Հավելենք, որ 56-րդ նիստի ընթացքում որոշում է ընդունվել՝ ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին ևս մեկ տարով վերանշանակել ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի նախագահի տեղակալի պաշտոնում։ Նիստի ընթացքում ՀՀ կողմից ներկայացվել են զեկույցներ և սահիկաշար՝ մաքսային արժեքի հայտարարագրի լրացման հետ կապված իրավակիրառ պրակտիկայի արդյունքներով ի հայտ եկած խնդիրների, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված հարցերի վերաբերյալ։
Նշենք, որ նիստի ավարտին ՌԴ Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վալերի Պիկալյովը ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանին պարգևատրել է Դաշնային մաքսային ծառայության 35-ամյակին նվիրված հոբելյանական մեդալով։


















































ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում առաջադրվել է երեք թեկնածու
ԱՀԿ նախագահի պաշտոնում առաջադրված հայ բժիշկ Գևորգ Թամամյանը ելույթ է ունեցել ԱՀԿ տնօրենի թեկնածուների 1-ին համաժողովում
Ո՞վ է ասել, որ մենք ուզում ենք ԵԱՏՄ-ն փոխարինել ԵՄ-ով, մենք ուզում ենք ԵՄ-ում ավելի շատ վաճառել, ԵԱՏՄ-ում ավելի շատ վաճառել. Պապոյան
Մոնղոլիայի նախագահը կոռուպցիոն մեղադրանքների ֆոնին հրաժարական է տվել
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է մի շարք օրենքներ
Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Պայմանագրային զինծառայող է մահացել
Ինձ համար խաղաղության տեսլական չկա։ Ինձ համար կա ազգային արժանապատվության և ազգային պետականության հա...