Ռուսաստանը նախազգուշացրել է Էստոնիային սահմանը փակելու որոշման հնարավոր հետևանքների մասին
Էստոնիայի՝ Ռուսաստանի հետ սահմանային անցակետերը փակելու որոշումը կարող է լուրջ բացասական հետևանքներ ունենալ երկու երկրների հարաբերությունների համար։ «ՌԻԱ Նովստի»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Ըստ աղբյուրի, Տալլինի որոշումն ունի առճակատման բնույթ և ուղղված է Մոսկվայի հետ հարաբերությունների հետագա սրմանը։
Գերատեսչությունը հայտնել է, որ Էստոնիայի որոշման կապակցությամբ այդ երկրի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն։
Հավելենք, որ ռուսական կողմը նաև պնդել է, որ սահմանային անցակետերի փակումը բացասաբար կանդրադառնա Էստոնիայի տնտեսության և սոցիալական ոլորտի վրա։
Անդրադառնալով Ռուսաստանի շուրջ մեկուսացման քաղաքականությանը՝ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ երկրի շուրջ «սանիտարական պատնեշ» ստեղծելու և Ռուսաստանին միջազգային մեկուսացման ենթարկելու փորձերը թանկ կարժենան դրանց նախաձեռնողներին։
Նշենք, որ այս հայտարարությունները հնչել են Էստոնիայի՝ Ռուսաստանի հետ սահմանային անցակետերը փակելու որոշման առնչությամբ։


















































Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Պայմանագրային զինծառայող է մահացել
Ինձ համար խաղաղության տեսլական չկա։ Ինձ համար կա ազգային արժանապատվության և ազգային պետականության հա...