2026 թվականի ընթացքում Գերմանիայից արտաքսված հայերով արդեն յոթերորդ չվերթն է իրականացվել դեպի Հայաստան
Գերմանիայից արտաքսված Հայաստանի քաղաքացիներով հերթական ինքնաթիռն է նոյեմբերի 19֊ին ժամանել Երևանի «Զվարթնոց» օդանավակայան։ Սա 2026 թվականի ընթացքում արդեն յոթերորդ նմանատիպ չվերթն է Գերմանիայից Հայաստան։ Ընդ որում՝ Հայաստանի իշխանությունները շարունակում են չհրապարակել, թե քանի քաղաքացի է տեղափոխվում այդ չվերթերով և որքան է կազմում արտաքսվածների ընդհանուր թիվը։ Ստացվում է բավականին հետաքրքիր պատկեր․ Գերմանիայից արտաքսման չվերթերը պարբերաբար ժամանում են Հայաստան, սակայն այդ փաստը չի վերածվում իշխանությունների համար քաղաքական կամ դիվանագիտական աղմուկի։ Չկան հրապարակային դժգոհություններ, չկան հայտարարություններ Հայաստանի նկատմամբ ոչ բարեկամական վերաբերմունքի մասին, չկա նաև հարցադրում, թե արդյոք այդ գործընթացների հետևում քաղաքական շարժառիթներ կան։
Բայց երբ խոսքը վերաբերում է Ռուսաստանին, պատկերը միանգամայն այլ է։
Ռուսաստանից Հայաստանի քաղաքացիների հնարավոր զանգվածային արտաքսումների թեման ժամանակին բավականին ակտիվ քաղաքականացվեց։ Հայ-ռուսական հարաբերությունների լարվածության համատեքստում արտաքսման հնարավորությունը ներկայացվում էր նաև որպես Մոսկվայի կողմից ճնշման գործիք։ Մինչդեռ 2026 թվականի մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանն ինքը հայտարարեց, որ որևէ երկրում ապօրինի հիմքերով գտնվող քաղաքացիների արտաքսումը բնական գործընթաց է։ Նրա խոսքով՝ եթե մարդն օրինական հիմքերով է գտնվում երկրում, նրան չեն կարող արտաքսել, իսկ ապօրինի գտնվելու դեպքում արտաքսումն օրինաչափ է։
Այստեղ հարց է առաջանում՝ իսկ ինչո՞վ է Գերմանիայի գործողությունը տարբերվում Ռուսաստանի հնարավոր գործողությունից։ Եթե արտաքսումը մի դեպքում ընդունվում է որպես տվյալ երկրի օրենսդրության կիրառում, ապա մյուս դեպքում ինչո՞ւ է այն դառնում քաղաքական ենթատեքստով քննարկման առարկա։
Խնդիրը միայն իշխանությունների հայտարարությունները չեն։ Խոսքը նաև այն տեղեկատվական միջավայրի մասին է, որտեղ Ռուսաստանի հետ կապված ցանկացած բացասական զարգացում հաճախ ներկայացվում է որպես քաղաքական ճնշում, իսկ արևմտյան երկրների նման գործողությունները մնում են հիմնականում չեզոք տեղեկատվական հաղորդագրությունների շրջանակում։
Արմինե Մելքոնյան


















































Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Պայմանագրային զինծառայող է մահացել
Ինձ համար խաղաղության տեսլական չկա։ Ինձ համար կա ազգային արժանապատվության և ազգային պետականության հա...