Կասեցվել է «ՎԱՐԳԱ-ՖՈՒԴ» ՍՊԸ-ի պահածոների արտադրամասի գազի կաթսաների շահագործումը. ԲԸՏՄ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արագածոտնի մարզի Բազմաղբյուր գյուղի վարչական տարածքում գործող պահածոների արտադրությամբ զբաղվող «ՎԱՐԳԱ-ՖՈՒԴ» ՍՊԸ-ում արձանագրել են մթնոլորտային օդի պահպանության օրենսդրության պահանջների խախտումներ։ Այս մասին հաղորդում են ԲԸՏՄ-ից։
Աղբյուրի հաղըոդմամբ, ընկերությունը պահածոների արտադրամասի գազի 2 կաթսաները շահագործել է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։
Նշենք, որ տեսչական մարմնի Արագածոտնի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է կաթսաների ապօրինի շահագործումը։
Հավելենք, որ ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք, ընդհանուր՝ 430.000 դրամ։
Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ՝ 78.900 դրամի չափով։


















































ԲԸՏՄ-ն Հրազդանում կասեցրել է կատալիզատորների վերամշակման գործունեությունը․ տնօրենը տուգանվել է 10 միլիոն դրամով
Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Պայմանագրային զինծառայող է մահացել
Ինձ համար խաղաղության տեսլական չկա։ Ինձ համար կա ազգային արժանապատվության և ազգային պետականության հա...