Վահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան
Նախագահի հրամանագրով՝ Վահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի. Վահան Հունանյանին նշանակել Լեհաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վարշավա)»,- նշված է հրամանագրում:
Վահան Հունանյանը ծնվել է 1986 թվականի նոյեմբերի 19-ին Երևանում։ Նա կրթությամբ ֆիզիկոս է՝ ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը, ապա` ստացել եվրոպագետի մագիստրոսի աստիճան։ 2011-2012 թվականներին սովորել է նաև ՀՀ ԱԳՆ դիվանագիտական դպրոցում։
Հունանյանի դիվանագիտական կարիերան սկսվել է 2012 թվականին՝ ԱԳՆ Մամուլի և տեղեկատվության վարչությունում։ 2013-2017 թվականներին աշխատել է Թուրքմենստանում ՀՀ դեսպանությունում՝ նախ որպես կցորդ, ապա՝ երրորդ քարտուղար։
2018-2020 թվականներին նա եղել է այն ժամանակվա փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարը, իսկ 2020-2021 թվականներին՝ Ավինյանի խորհրդականը։ 2021 թվականի օգոստոսին նշանակվել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար։
2023 թվականի մարտին Հունանյանը սեփական դիմումի համաձայն հեռացել է ԱԳՆ մամուլի քարտուղարի պաշտոնից՝ հայտարարելով, որ շարունակելու է դիվանագիտական ծառայությունը ԱԳՆ համակարգում։ Այժմ ԱԳ նախարարի խորհրդականն է:
Հատկանշական է նաև, որ Հունանյանը 2019 թվականին Վարշավայում Կշիշտոֆ Սկուբիշևսկու անվան հետազոտական կրթաթոշակով եռամսյա հետազոտական աշխատանք է իրականացրել։ Նա տիրապետում է անգլերեն, ռուսերեն և լեհերեն լեզուներին։


















































Լեհաստանում սրվել է hակամարտությունը Սահմանադրական տրիբունալի շուրջ. ընդդիմությունը Տուսկի կառավարությանը մեղադրում է դատարանը զավթելու փորձի մեջ
Նարեի ու իմ մյուս երեխաների դասերի ու խմբակների ծնողական ժողովներին հազվադեպ եմ հանդիպում հայրերի. Վահան Քերոբյան
Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները ստուգվում են
Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Պայմանագրային զինծառայող է մահացել
Ինձ համար խաղաղության տեսլական չկա։ Ինձ համար կա ազգային արժանապատվության և ազգային պետականության հա...