Շուրջ 200 հազար ծովացուլ դուրս են եկել Արկտիկական Ալյասկայի արգելապատնեշային կղզիներից
Սկսած 2007 թվականից, էգ և երիտասարդ ծովացուլները դուրս են գալիս Արկտիկական Ալյասկայի արգելապատնեշային կղզիներից: Այսօր այս վայրից ափ է դուրս գալիս ավելի քան 200,000 ծովացուլ, ինչը այն դարձնում է Հյուսիսային Ամերիկայում Խաղաղ օվկիանոսի ծովացուլերի ամենամեծ դուրսբերումը։ Այս մասին հաղորդում է conservationfund.org-ը։
Ըստ աղբյուրի, ծովացուլերը սնվում են ծանծաղուտներում և հանգստանում մոտակա ծովային սառույցի վրա։ Սակայն ծովի ջրի տաքացման հետևանքով սառույցը հալվում է, և նրանք ստիպված են ափ դուրս գալ։
Նշենք, որ բնապահպանական նոր ծրագրով նախատեսվում է շուրջ 50 հազար ակր (մոտ 20 հազար հեկտար) տարածք մշտապես պահպանել որպես ծովացուլերի ապաստարան։ Նպատակն է ոչ միայն սահմանափակել մարդու գործունեությունից առաջացող անհանգստությունը․ վախեցած ծովացուլերը կարող են միաժամանակ նետվել դեպի ջուրը և խուճապի մեջ միմյանց տրորել, այլև. «Մեծ կենդանիներին ավելի մեծ լանդշաֆտներ են պետք բարգավաճելու համար, և Խաղաղօվկիանոսյան ծովացուլը բացառություն չէ», - ասել է Լարի Սելզերը, The Conservation Fund-ի նախագահը։


















































Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Պայմանագրային զինծառայող է մահացել
Ինձ համար խաղաղության տեսլական չկա։ Ինձ համար կա ազգային արժանապատվության և ազգային պետականության հա...