Աշխարհը պատել է «GTA համաճարակը»
Grand Theft Auto VI տեսախաղի թողարկմանն ընդառաջ աշխարհի տարբեր երկրներում միլիոնավոր մարդիկ հիվանդության պատճառով աշխատանքից բացակայելու թերթիկներ են վերցնում, արձակուրդներ ձևակերպում կամ վերանայում իրենց աշխատանքային հերթափոխերի ժամանակացույցը։
«Համաճարակը», որն արդեն ոչ պաշտոնապես ստացել է «GTA գրիպ» անվանումը, առաջիններից մեկը տարածվել է Ավստրալիայում։ Տեսախաղի թողարկման կապակցությամբ երկրի յուրաքանչյուր չորրորդ աշխատող պատրաստվում է հիվանդության թերթիկ վերցնել։
Աշխատակիցների զանգվածային բացակայությունը կարող է հանգեցնել աշխատանքի արտադրողականության զգալի անկման։ Ամենահամեստ գնահատականներով՝ Ավստրալիայի տնտեսությունն օրական առնվազն 70 միլիոն դոլար կկորցնի։
Որոշ գործատուներ նախօրեին նույնիսկ դիմել են աշխատակիցներին՝ խնդրելով համբերել մինչև հանգստյան օրերը և չբացակայել աշխատանքից։ Սակայն շատերի վրա այդ հորդորները չեն ազդել։
Իհարկե, GTA-ի «համաճարակը» չի սահմանափակվել միայն Ավստրալիայով․ խաղի թողարկմանն ընդառաջ դրա շուրջ իսկական համաշխարհային իրարանցում է սկսվել։


















































Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Պայմանագրային զինծառայող է մահացել
Ինձ համար խաղաղության տեսլական չկա։ Ինձ համար կա ազգային արժանապատվության և ազգային պետականության հա...