Դիմել եմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պահանջելով ուսումնասիրել վարչապետի վարքագիծը և գնահատական տալ. Թագուհի Թովմասյան
Դիմել եմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պահանջելով ուսումնասիրել վարչապետի վարքագիծը և գնահատական տալ, գրել է «Խոսքի ուժը» իրավապաշտպան ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Թագուհի Թովմասյանը՝ անդրադառնալով երեկվա ճեպազրույցի ժամանակ Փաշինյանի ու լրագրողի միջև առաջացած վեճին:
«Նոյեմբերի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հետ զրույցի ընթացքում վերջինիս հասցեին շուրջ յոթ անգամ կրկնեց «եղկելի եք» արտահայտությունը։
Լրագրողի մասնագիտական գործունեության ընթացքում նրա հասցեին վարչապետի կողմից բազմակի նվաստացուցիչ արտահայտությունների հնչեցումը հանրային պաշտոն զբաղեցնող անձի վարքագծի կանոնների առերևույթ խախտում է, ինչի առնչությամբ դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պահանջելով ուսումնասիրել վարչապետի վարքագիծը և գնահատական տալ՝ արդյոք նրա գործողությունները չեն խախտում պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնները։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2024 թվականի փետրվարի 6-ի N 02-Ն որոշմամբ հաստատված՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնագրքի 2-րդ գլխի 51-րդ կետը պետական պաշտոն զբաղեցնող անձանց ուղղակիորեն պարտավորեցնում է լրագրողների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հաղորդակցվելիս ցուցաբերել հարգալից վերաբերմունք, չխաթարել նրանց իրավունքները և չխոչընդոտել մասնագիտական աշխատանքին: (https://www.arlis.am/hy/acts/189669?utm_source=chatgpt.com)
Հիշեցնեմ, որ սա առաջին դեպքը չէ։ 2025 թվականին էլի դիմել էի նույն Հանձնաժողովին որտեղ մայիսի 15-ին հարուցված թիվ 07/2025/Վ/Վ վարույթի շրջանակներում ուսումնասիրվել էր Նիկոլ Փաշինյանի կողմից ընդդիմադիր պատգամավորների հասցեին հնչեցրած արտահայտությունները՝
Ուշադրության կենտրոնում էին եղել հետևյալ դրվագները․
«Համբալ», «Վեր ընկի տեղդ, ներվերս չուտես» արտահայտությունը,
«Ձեզ տանելու եմ, լցնեմ ԱԱԾ պադվալները» սպառնալիքն ու կրկնվող անհարգալից խոսքը:
(https://www.facebook.com/TTaguhi/posts/1188366336416838?ref=embed_post)
Վարչապետն ամիսներ անց հայտարարել էր, որ Հանձնաժողովը երկու դրվագով արձանագրել է վարքագծի կանոնների խախտում, և ներողություն էր խնդրել։
Այո՛, օրենքով սահմանված էթիկայի կանոնները պետք է պարտադիր լինեն նաև երկրի վարչապետի համար։ Եւ ամենակարևորը լինեն ուսուցողական ու չկրկնվեն»,- գրել է նա:


















































Սև լճից հետ քաշվելու հրաման երբեք չեմ տվել. Նիկոլ Փաշինյան
Սրանից հետո ինչքան Եռաբլուրի անուն տվող եղավ, ասելու եմ՝ դադարեցրեք ձեր եղկելի գործելակերպը, Եռաբլուրը մանրադրամ սարքողներին uատկացնելու եմ. Փաշինյան
Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Պայմանագրային զինծառայող է մահացել
Ինձ համար խաղաղության տեսլական չկա։ Ինձ համար կա ազգային արժանապատվության և ազգային պետականության հա...