Հարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ. Զախարովա
Հարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք, իհարկե, ողջունում և աջակցում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջպետական հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակմանը։ Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղությունը հանդիսանում է ողջ Հարավային Կովկասի կայունության և բարգավաճման հիմնական գործոններից մեկը, և դրանում շահագրգռված են ոչ միայն հենց այս տարածաշրջանի պետությունները, այլև անմիջական հարևանները՝ և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը, և՛ Թուրքիան։
Հիշեցնեմ, որ հայ-ադրբեջանական կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ՝ 2020 թվականին։ Այս ընթացքում մեր երկրի ակտիվ մասնակցությամբ հաջողվել է հասնել նշանակալի արդյունքների։ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝20-22 թվականներին կնքված եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա մշակվել է ճանապարհային քարտեզ փոխգործակցության բոլոր առանցքային ուղղություններով՝ խաղաղության պայմանագրի համաձայնեցում, տարածաշրջանում տրանսպորտային-տնտեսական կապերի համալիր ապաշրջափակում, Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի դելիմիտացիա, դեմարկացիա, քաղաքացիական հասարակության գծով շփումների հաստատում՝ երկու երկրների միջև վստահության մթնոլորտ ստեղծելու նպատակով։ Եվ այս բոլոր մշակումները, իհարկե, արդիական են այսօր։
Կողմերից ոչ մեկը պայմանավորվածությունների տակից իր ստորագրությունը հետ չի կանչել, և ներկայումս, ինչպես տեսնում ենք, Բաքուն և Երևանը նախընտրում են ուղիղ երկխոսություն վարել միմյանց հետ։ Մենք այդ որոշումը, բնականաբար, հարգում ենք, ընդ որում՝ նախկինի պես պատրաստ ենք աջակցություն ցուցաբերել մեր գործընկերներին, եթե այն պահանջված լինի հարցերի ամենալայն շրջանակով»,- ասել է Զախարովան:


















































Զախարովան արձագանքել է հայ պաշտոնյայի՝ ՀԱՊԿ-ում Երևանին քվեարկության իրավունքից զրկելու մասին տողին
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը մահացել է քրոնիկ հիվանդությունից. Զախարովա
Նման հայտարարություններն ընդամենը «բառային աճպարարություն» են և սեփական քաղաքացիներին մոլորեցնելու փորձ. Զախարովա
Զախարովա․ Զելենսկին ուկրաինացիներին ոչնչացնում է իր սիրելի «խաղալիքի»՝ մսաղացի միջոցով
Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Պայմանագրային զինծառայող է մահացել
Ինձ համար խաղաղության տեսլական չկա։ Ինձ համար կա ազգային արժանապատվության և ազգային պետականության հա...