Մակրոնը կրկին բարձրացնում է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Եվրոպան չի ցանկանում դուրս մնալ մեծ գործարքից
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կրկին օրակարգ է բերել Ուկրաինայի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը։ Այս քայլը դժվար է դիտարկել միայն որպես Կիևին աջակցության հերթական դրսևորում։ Այս քայլի հետևում, ամենայն հավանականությամբ, շատ ավելի լայն քաղաքական հաշվարկ կա․ Եվրոպան փորձում է վերադառնալ բանակցային սեղան և թույլ չտալ, որ Ուկրաինայի ապագան որոշվի բացառապես Վաշինգտոնի և Մոսկվայի միջև։ Մի բան որ հստակ քայլերով այս պահին առաջ է գնում։
Այստեղ կա մի հանգամանք, որն առանձնահատուկ ուշադրության է արժանի։
Եվրոպական երկրները տարիներ շարունակ հսկայական ֆինանսական, ռազմական և քաղաքական աջակցություն են ցուցաբերել Ուկրաինային։ Պատերազմի ընթացքում Եվրոպան ոչ միայն ստանձնել է տնտեսական և անվտանգային լուրջ բեռ, այլև իր քաղաքականությունը մեծապես կառուցել է Կիևին աջակցելու և Ռուսաստանի դեմ միասնական ճակատ ձևավորելու սկզբունքի վրա։ Իսկ այսօր, երբ հակամարտությունը հասել է հնարավոր կարգավորման քննարկումների փուլին, իրավիճակը կարծես փոխվում է։ ԱՄՆ-ը փորձում է ստանձնել գործընթացի գլխավոր դերակատարի դերը բանակցելով, առաջարկներ ներկայացնելով և Ռուսաստանի հետ հնարավոր պայմանավորվածությունների շրջանակ ձևավորելով։ Եվ, կարծես թե, Վաշինգտոնին դա որոշ չափով հաջողվում է։
Այս իրավիճակում Եվրոպան հայտնվում է բավական անհարմար դրության մեջ։ Տարիներ շարունակ աջակցել է Ուկրաինային, սակայն պատերազմի ավարտի պայմանների քննարկման ժամանակ կարող է հայտնվել երկրորդ պլանում, կամ առհասարակ բանակցությունների սեղանից դուրս, և ստիպված հարմարվել արդեն ձևավորված ամերիկյան և ռուսական պայմանավորվածություններին։
Մակրոնի ակտիվությունը հենց այս համատեքստում է։ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը կրկին բարձրացնելով Փարիզը փաստացի հիշեցնում է, որ Ուկրաինայի ապագա անվտանգության ճարտարապետությունը չի կարող կառուցվել առանց Եվրոպայի դիրքորոշումը հաշվի առնելու։
Հատկանշական է, որ Բեռլինում տեղի ունեցած քննարկումների ընթացքում Թրամփի հատուկ ներկայացուցիչներ Ջարեդ Քուշներն ու Սթիվ Ուիթքոֆը խոսել էին Ուկրաինայի համար ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածին նման անվտանգության երաշխիքների հնարավորության մասին։ Այս ֆոնին Մակրոնի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հարցին վերադարձը ցույց է տալիս, որ եվրոպական և ամերիկյան մոտեցումները դեռևս ամբողջությամբ չեն համընկնում։
Իհարկե, դժվար է պատկերացնել, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցի կրկին բարձրացումը կարող է հեշտացնել Մոսկվայի հետ բանակցությունները։ Ռուսաստանի համար դա շարունակում է մնալ սկզբունքային կարմիր գիծ։ Հետևաբար, Մակրոնի հայտարարությունը դառնում է, ոչ միայն բանակցային սեղանին Եվրոպայի ներկայության ապահովում, այլև ընդհանուր հայտարարի չգալու դեպքում Ռուսաստանի դեմ նոր ճակատ ձևավորելու։
Արդեն չեն էլ թաքցնում, որ Եվրոպան տարիներ շարունակ եղել է Ուկրաինայի աջակիցներից մեկը, բայց այժմ վտանգ կա, որ խաղաղության պայմանների ձևավորման ժամանակ իրեն կվերապահվի ընդամենը դիտորդի դերը։
Եվ թերևս Մակրոնի հայտարարության հիմնական ուղերձը հենց սա է․ Եվրոպան չի պատրաստվում վճարել պատերազմի գինը, իսկ հետո դուրս մնալ խաղաղության շուրջ մեծ աշխարհաքաղաքական գործարքից։
Արմինե Մելքոնյան


















































Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Պայմանագրային զինծառայող է մահացել
Ինձ համար խաղաղության տեսլական չկա։ Ինձ համար կա ազգային արժանապատվության և ազգային պետականության հա...