The New York Times-ը Գոհաբանության տոնին առաջարկել է հայկական ղափամա պատրաստել
The New York Times պարբերականը հայկական ավանդական ղափաման առաջարկել է որպես Գոհաբանության տոնի (Thanksgiving) սեղանի գլխավոր ուտեստներից մեկը՝ հրապարակելով դրա հիման վրա մշակված բաղադրատոմսը։
«Այս տպավորիչ բուսական ուտեստը պատրաստված է հայկական տոնական ղափամայի օրինակով, որը հրաշալի է տոնական հյուրասիրության համար», - գրում է պարբերականը։
Նոյեմբերի 16-ին թարմացված հրապարակման մեջ The New York Times-ը ներկայացնում է ղափաման՝ որպես աշնանային հայկական ուտեստ, որը սովորաբար պատրաստվում է ամբողջական դդմով՝ լցոնված բրնձով, ընկուզեղենով, ծիրանի և բալի չրերով ու պատված մեղրով։
Ամերիկյան պարբերականը, սակայն, առաջարկում է դրա փոփոխված՝ ավելի աղի տարբերակը՝ ոգեշնչված նաև իրանական և մերձավորարևելյան խոհանոցներից։
Հոդվածի հեղինակը՝ Տանյա Սիչինսկին, հատուկ ընդգծում է նաև ղափամայի մատուցման առանձնահատկությունը։
«Ի տարբերություն հնդկահավի՝ այս ուտեստը հեշտ է բաժանել հենց տոնական սեղանի շուրջ՝ առավելագույն տպավորություն ստեղծելու համար», - նշում է հեղինակը՝ տեսարանը համեմատելով բացված ծաղկի հետ։
Ղափաման հայկական խոհանոցի ավանդական ուտեստներից է, որը պատրաստվում է հատկապես աշնանային և ձմեռային տոներին, ինչպես նաև հարսանիքներին ու ընտանեկան մեծ հավաքույթներին։
Գոհաբանության տոնը Միացյալ Նահանգներում նշվում է նոյեմբերի չորրորդ հինգշաբթի օրը՝ այս տարի նոյեմբերի 26-ին։ Այդ օրվա ավանդական գլխավոր ուտեստը հնդկահավն է, իսկ The New York Times-ն առաջարկում է հայկական ղափամայի հիման վրա պատրաստված տարբերակը՝ որպես բուսական այլընտրանք։


















































Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Պայմանագրային զինծառայող է մահացել
Ինձ համար խաղաղության տեսլական չկա։ Ինձ համար կա ազգային արժանապատվության և ազգային պետականության հա...