Չեմ ուզում ձեզ ցնցել, բայց Զելենսկին միշտ չէ, որ ճշմարտությունն է ասում. Մասկ
Starlink ծառայությունում և դրա ռազմական՝ Starshield տարբերակում կրկին արագության սահմանափակումներ են մտցվել, այս մասին դժգոհել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։Դրա պատճառով ուկրաինացիները չեն կարողանում որսալ ռուսական ռեակտիվ անօդաչու թռչող սարքերը։ «Կարևոր է լինել պատմության ճիշտ կողմում։ Ուկրաինան օգնության կարիք ունի»,- կոչ է արել Զելենսկին։
Հավելենք, որ ավելի վաղ Զելենսկին միաժամանակ ակնարկել էր, որ արագության սահմանափակումների հարցում կասկածում է SpaceX-ի ղեկավարությանը։ Դրան հաջորդել է տեխնոլոգիական ոլորտի միլիարդատեր Իլոն Մասկի կտրուկ պատասխանը, հայտնում է Bild-ը։
Նշենք, որ New York Times DealBook գագաթնաժողովում ելույթի ժամանակ նա Ուկրաինայի նախագահին մեղադրել է ստելու մեջ։ «Չեմ ուզում ձեզ ցնցել, բայց Զելենսկին միշտ չէ, որ ճշմարտությունն է ասում»,- հայտարարել է Մասկը։
SpaceX ընկերության հիմնադիրը հավելել է, որ Ուկրաինան չարաշահում է Starlink-ը՝ այն օգտագործելով հարձակողական ռազմական գործողություններ իրականացնելու համար։ Նա նշել է, որ SpaceX-ը հենց սկզբից դեմ է եղել դրան։ Մասկը ընդգծել է նաև, որ ռազմական խնդիրների համար նախատեսված է հատուկ՝ Starshield տարբերակը, իսկ այն գտնվում է նախագահ Դոնալդ Թրամփի և ռազմական գերատեսչության վերահսկողության ներքո։
Նշենք, որ Մասկը արագության սահմանափակումների պատասխանատվությունը կրկին դնում է Սպիտակ տան և Պենտագոնի վրա։


















































Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Պայմանագրային զինծառայող է մահացել
Ինձ համար խաղաղության տեսլական չկա։ Ինձ համար կա ազգային արժանապատվության և ազգային պետականության հա...