Վերջին անգամ՝ Պորտուգալիայի մարզաշապիկով
Կրիշտիանու Ռոնալդուն կարող է ևս մեկ անգամ կրել Պորտուգալիայի ազգային հավաքականի մարզաշապիկը՝ հատուկ հրաժեշտի հանդիպման շրջանակում։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։
Աղբյուրի փոխանցմամբ, չնայած գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշի հետ ունեցած լարված հարաբերություններին՝ այս տարբերակը շարունակում է մնալ քննարկման սեղանին։
The Athletic-ի հաղորդմամբ, թե՛ Ռոնալդուն, թե՛ Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան պատրաստ են քննարկել նման նախաձեռնությունը, որպեսզի երկրպագուները հնարավորություն ունենան անձամբ հրաժեշտ տալ ազգային թիմի պատմության ամենաազդեցիկ ֆուտբոլիստին։ Առայժմ հայտնի չեն հնարավոր հանդիպման ժամկետը, մրցակիցն ու ձևաչափը։
Նշենք, որ Ռոնալդուն չի ցանկացել մասնակցել նոյեմբերի 14-ին Բրագայում Դանիայի դեմ խաղից առաջ իր պատվին կազմակերպված արարողությանը, որի ժամանակ թիմակիցները խաղադաշտ էին դուրս եկել 7-րդ համարի մարզաշապիկներով, իսկ 7-րդ րոպեին երկրպագուները ծափահարություններով հարգել էին նրան։
Հավելենք, որ The Athletic-ը հերքել է տարածված լուրերը, թե Ռոնալդուն ֆեդերացիայից պահանջել է պաշտոնանկ անել Ժորժե Ժեզուշին՝ հավաքական վերադառնալու դիմաց։ Այնուամենայնիվ, հաստատվում է, որ սեպտեմբերին տեղի ունեցած միջադեպերից հետո նրանց հարաբերությունները կտրուկ վատթարացել են, և հոկտեմբերյան ու նոյեմբերյան հավաքների միջև ընկած շրջանում նրանք նույնիսկ չեն շփվել։
Հիշեցնենք, որ 41-ամյա հարձակվողը նոյեմբերի 5-ին հայտարարեց հավաքականում իր 23-ամյա կարիերան ավարտելու մասին։
Հավելենք նաև Պորտուգալիայի կազմում նա անցկացրել է 234 հանդիպում և խփել 146 գոլ (երկու ցուցանիշներն էլ համաշխարհային ռեկորդներ են)՝ դառնալով Եվրոպայի (2016) և Ազգերի լիգայի կրկնակի (2019, 2025) չեմպիոն։


















































Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Պայմանագրային զինծառայող է մահացել
Ինձ համար խաղաղության տեսլական չկա։ Ինձ համար կա ազգային արժանապատվության և ազգային պետականության հա...