Պահանջում ենք հրատապ փոփոխել օրենքը, որպեսզի պետության նշումը պարտադիր չլինի. Բեգլարյան
«Արցախ միություն» ՀԿ նախագահն իր Ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որումն անդրադարձել է երեկ ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոյեմբերի 19-ի պարզաբանանը` Արցախից բռնի տեղահանված ՀՀ քաղաքացիների կենսաչափական փաստաթղթերում ծննդավայրի դաշտում «Ադրբեջան» նշվելուն։
Այն ներկայացնում ենք ստորև.
«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Արցախ Միություն / Artsakh Union-ը դատապարտում է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոյեմբերի 19-ի պարզաբանումը, ըստ որի՝ Արցախից բռնի տեղահանված ՀՀ քաղաքացիների կենսաչափական փաստաթղթերում ծննդավայրի դաշտում պետք է նշվի «Ադրբեջան»։
Ծառայությունը դա սխալ կերպով հիմնավորում է ICAO 9303 և ISO 3166 ստանդարտներով։ Մենք ուսումնասիրել ենք հենց այդ ստանդարտները։ Դրանք նման պահանջ չունեն։
ICAO-ի համաձայն՝ ծննդավայրի նշումն ընտրովի է, և կարող է նշվել միայն քաղաքը կամ բնակավայրը։ ISO 3166-ը պարզապես կոդավորման ստանդարտ է։
ՀՀ նախկին օրենքը թույլ էր տալիս անձի ցանկությամբ նշել բնակավայրը։ Այդ կարգը լիովին համապատասխանում էր միջազգային ստանդարտներին։
Այդ հնարավորությունը վերացրել է 2026 թ. ընդունված «Անձը հաստատող փաստաթղթի մասին» նոր օրենքը։ Ուրեմն «Ադրբեջան» գրառումը ՀՀ օրենսդրի ընտրությունն է, ոչ թե միջազգային պահանջ։
Մինչև 1991 թ. ծնված արցախցիները ծնվել են ԽՍՀՄ-ում, իսկ դրանից հետո՝ Արցախում, և այդ ժամանակ ոչ մի ծննդականում «Ադրբեջան» նշում չի դրվել։
Պահանջում ենք հրատապ փոփոխել օրենքը, որպեսզի պետության նշումը պարտադիր չլինի։ Մինչև այդ պետք է դադարեցնել «Ադրբեջան» գրառմամբ փաստաթղթերի տրամադրումը այն անձանց, ովքեր դեմ են դրան։
Այն հայրենակիցներին, ովքեր դեմ են այս գրառմանը, կոչ ենք անում փաստաթղթի համար դիմելիս ներկայացնել գրավոր դիմում և պահանջել հիմնավորված որոշում։ Արցախ Միությունը պատրաստ է տրամադրել դիմումի օրինակելի ձև և իրավական աջակցություն»։


















































Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Պայմանագրային զինծառայող է մահացել
Ինձ համար խաղաղության տեսլական չկա։ Ինձ համար կա ազգային արժանապատվության և ազգային պետականության հա...