Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ,պարոն Փաշինյան. Շարմազանով ՌԴ֊ում գործող «Ջիվանի» դպրոցի գեղարվեստական ղեկավարը պարգևատրվել է ՌԴ հայերի միության «Գերազանցության» մեդալով Պահանջում ենք հրատապ փոփոխել օրենքը, որպեսզի պետության նշումը պարտադիր չլինի. Բեգլարյան Հորմուզի նեղուցում անհայտ արկի հարվածից հետո լցանավում հրդեհ է բռնկվել Լևոն Զուրաբյանի գրառումը կիսվեց, հետո ջնջեց․ ի՞նչ փոխվեց Դավիթ Բաբախանյանի համար Շուրջ 200 հազար ծովացուլ դուրս են եկել Արկտիկական Ալյասկայի արգելապատնեշային կղզիներից Հայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի Վերջին անգամ՝ Պորտուգալիայի մարզաշապիկով Չեմ ուզում ձեզ ցնցել, բայց Զելենսկին միշտ չէ, որ ճշմարտությունն է ասում. Մասկ Ձմեռը կանխատեսելու այս եղանակը գիտականորեն հաստատված չէ. Ազիզյան Էստոնիայի կառավարությունը որոշում է կայացրել փակել Ռուսաստանի հետ սահմանը Ռուսաստանը նախազգուշացրել է Էստոնիային սահմանը փակելու որոշման հնարավոր հետևանքների մասին
Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ,պարոն Փաշինյան. ՇարմազանովՌԴ֊ում գործող «Ջիվանի» դպրոցի գեղարվեստական ղեկավարը պարգևատրվել է ՌԴ հայերի միության «Գերազանցության» մեդալովՊահանջում ենք հրատապ փոփոխել օրենքը, որպեսզի պետության նշումը պարտադիր չլինի. ԲեգլարյանՀորմուզի նեղուցում անհայտ արկի հարվածից հետո լցանավում հրդեհ է բռնկվել
Լևոն Զուրաբյանի գրառումը կիսվեց, հետո ջնջեց․ ի՞նչ փոխվեց Դավիթ Բաբախանյանի համար
Շուրջ 200 հազար ծովացուլ դուրս են եկել Արկտիկական Ալյասկայի արգելապատնեշային կղզիներիցՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի Վերջին անգամ՝ Պորտուգալիայի մարզաշապիկովՉեմ ուզում ձեզ ցնցել, բայց Զելենսկին միշտ չէ, որ ճշմարտությունն է ասում. ՄասկՁմեռը կանխատեսելու այս եղանակը գիտականորեն հաստատված չէ. ԱզիզյանԷստոնիայի կառավարությունը որոշում է կայացրել փակել Ռուսաստանի հետ սահմանըՌուսաստանը նախազգուշացրել է Էստոնիային սահմանը փակելու որոշման հնարավոր հետևանքների մասինՍահմանամերձ բնակիչների արտոնությունները կերկարաձգվեն
Մակրոնը կրկին բարձրացնում է Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Եվրոպան չի ցանկանում դուրս մնալ մեծ գործարքից
Փաշինյանը ցավակցություն է հայտնել Թբիլիսիում պայթյունի հետևանքով զոհվածների հարազատներինԵրեխաների բարօրության նպատակին է ուղղված նաև ՀՀ Կառավարության որդեգրած քաղաքականությունը. ԱնդրեասյանԵղանակի կանխատեսումները նոյեմբերի 20-25-ի համարՄայր Աթոռում տեղի է ունեցել շքանշանների հանձնման արարողությունՀայաստանում անցկացվել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 56-րդ նիստը Կասեցվել է «ՎԱՐԳԱ-ՖՈՒԴ» ՍՊԸ-ի պահածոների արտադրամասի գազի կաթսաների շահագործումը. ԲԸՏՄ
Աշխարհը պատել է «GTA համաճարակը»
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս ենՀՀ-ում լրագրողների նկատմամբ բռնnւթյունների ավանդույթը հիմնադրած, բազմաթիվ լրատվամիջոցներ փակած Լևոն Տեր-Պետրոսյանը. Փաշինյան2026 թվականի ընթացքում Գերմանիայից արտաքսված հայերով արդեն յոթերորդ չվերթն է իրականացվել դեպի ՀայաստանԳուրգեն Արսենյանը հետ է կանչվել ՌԴ-ում ՀՀ դեսպանի պաշտոնիցՎահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպանՈւկրաինացիները պետք է հասկանան, թե ինչ է թաքնված Արևմուտքի աջակցության հետևում. ՊուտինՍամվել Մկրտչյանը նշանակել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արցախցիների անձնագրերում «Ադրբեջան» ծննդավայրի նշման պատճառը ոչ թե միջազգային ստանդարտներն են, այլ քաղաքական որոշումը. Արցախ ՄիությունՀարգում ենք Բաքվի և Երևանի ուղիղ երկխոսություն վարելը. կարգավորման ներկայիս փուլը մեկնարկել է հենց ռուսական կողմի նախաձեռնությամբ. ԶախարովաՀայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի տարեվերջյան մրցաշարերը  Բացահայտվել է 247,100 տուփ ծխախnտային արտադրանքի անօրինական տեղափոխման դեպք (տեսանյութ)Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը ցանկանում Սահմանադրության փոփոխությունը ծանրացնել ընդդիմության ուսերինՀայաստանի ոչ մի ղեկավար երբեւէ իրեն թույլ չի տվել ժողովրդի առջև հանդես գալ նման գռեհիկ պահվածքով․ Լևոն Տեր-ՊետրոսյանՆոյեմբերի 21-ին երթևեկության համար ժամանակավոր փակ է լինելու Արարատի մարզի Արևշատ-Դիտակ ճանապարհըԴիմել եմ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ պահանջելով ուսումնասիրել վարչապետի վարքագիծը և գնահատական տալ. Թագուհի Թովմասյան«Զապն» ու «Օշականցի Գևորիկը» տնային կալանքում կլինեն․ 20-ական միլիոն դրամ գրավ է կիրառվել․ «Հրապարակ»Հայկ Մարտիրոսյանը խոշոր հաշվով հաղթել է հնդիկ գրոսմայստերինԵրևանը 2027-ին կհյուրընկալի սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը․ նախապատրաստական աշխատանքներ են ընթանումԵվրոպացիները պատրաստ չեն դառնալ Ուկրաինայի հարցով բանակցությունների մասնակիցներ. ԶախարովաԴուք Արևմտյան Հայաստան եք երազում, ուրիշ տեղ էլ Արևմտյան Ադրբեջան ու Արևելյան Թուրքիա են երազում. ՓաշինյանԳերմանիայից Հայաստան է ժամանել արտաքսված քաղաքացիներով հերթական ինքնաթիռըThe New York Times-ը Գոհաբանության տոնին առաջարկել է հայկական ղափամա պատրաստելՎրաերթ՝ Արարատի մարզում. կա 2 տուժածԵ՞րբ և որտե՞ղ կկայանա հայկական երկաթուղու հարցերով աշխատանքային խմբի երկրորդ հանդիպումը«Մի օր ծնվեց մեր անշահախնդիր ընկերությունը, որ էլ երբեք չունենա ավարտ». Ավետ Բարսեղյանի խոսքերը՝ Ռիտա Սարգսյանի հիշատակինԴավիթ Բեկի փողոցում րոպեների տարբերությամբ բախվել են բեռնատարներն ու մարդատարներըՏնային կալանքի տակ գտնվող ամուսինը 5-ամյա որդու ներկայությամբ ծեծել, փորձել է խեղդել կնոջըՎստահ եմ՝ Փաշինյանին որպես դև եք պատկերացնում. Ռուբինյանը՝ ընդդիմությանը Դիմելու եմ միջազգային կազմակերպություններին․ Արեգա Հովսեփյանը՝ Արցախից տեղահանված անձանց անձնագրերում ծննդավայր տողում «Ադրբեջան» գրվելու մասին
Հայաստան

Մայր Աթոռում տեղի է ունեցել շքանշանների հանձնման արարողություն

Նոյեմբերի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, տեղի ունեցավ շքանշանների հանձնման հանդիսավոր արարողություն: Այս մասին հաղորդում են Մայր Աթեռից։

Աղբյուրի փոխանցմամբ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշանի են արժանացել «Շողակաթ» հեռուստաստուդիայի տնօրեն տիկին Մանյա Ղազարյանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի և Վազգենյան հոգևոր դպրանոցի վաստակաշատ դասախոսներ տիկին Ալվարդ Բարխուդարյանը և տիկին Արփենիկ Ղազարոսյանը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գլխ․ ճարտարապետի տեղակալ տիար Գրիգոր Նալբանդյանը, իսկ «Սուրբ Ներսես Շնորհալի» պատվո բարձր շքանշան է շնորհվել Մայր Աթոռի մոմաձուլարանի տնօրեն տիար Նորայր Խաչատրյանին՝ ի գնահատություն Հայ Եկեղեցուն մատուցած երկարամյա և նվիրյալ ծառայությունների:

Նշենք, որ արարողությունը սկսվել է Տերունական աղոթքով, ապա «Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվեցին Հայրապետական սրբատառ կոնդակներն ու շքանշանները:

Միջոցառման ընթացքում Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանն ընթերցեց Մանյա Ղազարյանին ուղղված կոնդակը, որում նշված է. «Սուրբ Էջմիածնի հովանու ներքո հիմնվեց «Շողակաթ» հեռուստաընկերությունը, որը Ձեր բծախնդիր ղեկավարությամբ շուրջ երկու տասնամյակ ամենօրյա հեռարձակմամբ հոգևոր և մշակութային բովանդակությամբ հաղորդումներ է մատուցում հավատավոր Մեր զավակներին։ Ուրախ ենք մեծապես, որ հեռուստատեսության ասպարեզում Ձեր հարուստ փորձառությամբ Դուք շարունակում եք նպաստ բերել Սուրբ Էջմիածնի պայծառությանը և մեր ժողովրդի հոգևոր ու ազգային կյանքի վերազարթոնքին»։

Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը ներկայացրեց Ալվարդ Բարխուդարյանին և Արփենիկ Ղազարոսյանին ուղղված կոնդակները։

Ալվարդ Բարխուդարյանին շնորհված կոնդակում ասված է․ «Դուք տասնյակ տարիներ Ձեր գիտելիքներն ու կարողությունները անմնացորդ սիրով ի սպաս եք բերել մեր երկրում նոր սերնդի կրթության առաքելությանը։ 
Այսօր առիթ ունենք գոհունակությամբ անդրադառնալու, որ Մեր հրավերին ընդառաջ Դուք մանկավարժական երկարամյա արդյունավոր աշխատանք իրականացրեցիք նաև Վազգենյան դպրանոցում և Գևորգյան հոգևոր ճեմարանում՝ մեր սաներին փոխանցելով հին հունարենի Ձեր գիտելիքները՝ սիրով ու նախանձախնդրությամբ բարի ավանդ բերելով հոգևորականների պատրաստության կարևոր գործին»։

Արփենիկ Ղազարոսյանին ուղղված կոնդակում նշված է․ «Գիտական գործունեությանը զուգընթաց Դուք երկար տարիներ պատրաստակամությամբ դասախոսեցիք Սևանի Վազգենյան դպրանոցում և Գևորգյան հոգևոր ճեմարանում՝ բարի ավանդ բերելով հոգևորականաց պատրաստության եկեղեցանվեր գործին։ Ուրախ ենք մեծապես, որ գիտելիքի հետ մեկտեղ մեր ուսանողներին փոխանցեցիք հայկական մատենագրական ժառանգության և առհասարակ հայ մշակույթի հանդեպ Ձեր սերն ու նվիրումը՝ վաստակելով Ձեր սաների և տեսչության անկեղծ հարգանքը»:

Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն ընթերցեց Գրիգոր Նալբանդյանին և Նորայր Խաչատրյանին ուղղված Հայրապետական կոնդակները։

Գրիգոր Նալբանդյանին շնորհված կոնդակում մասնավորաբար նշված է․ «Ավելի քան երկու տասնամյակ առաջ ծառայության անցաք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ամենօրյա աշխատանքի մեջ դրսևորելով Ձեր խոնարհ ու եկեղեցասեր նկարագիրը, պարտականությունների հանդեպ բծախնդիր վերաբերմունքը, եռանդն ու ջանադրությունը։ 
․․․Դուք Ձեր կարողություններն ամենայն պատրաստակամությամբ ի սպաս բերեցիք եկեղեցաշինական նախաձեռնությունների իրականացմանը ինչպես Սուրբ Էջմիածնում, այնպես և հայաստանյան մեր թեմերում։ Ձեր նախագծով կառուցվեց Վեհարանի հարավային մուտքը, բարեկարգվեց շրջափակը, հիմնիվեր նորոգվեցին Խրիմյան թանգարանը և Գևորգյան հոգևոր ճեմարանը, որոնք առավել բարեզարդություն են պարգևում Սուրբ Էջմիածնին։ Հատկապես գովարժան է Ձեր ներդրումը Մայր Տաճարի հիմնանորոգության ու ամրակայման գործում, որը տևական դադարից հետո պայծառաշուք տեսքով իր օրհնաբեր դռները բացեց մեր հավատացյալների ու այցելուների առջև»։

Նորայր Խաչատրյանին ուղղված կոնդակում արձանագրված է. «Դուք երկար տարիներ Ձեր գիտելիքներն ու կարողությունները նախանձախնդրությամբ ի սպաս եք բերել մեր Սուրբ Եկեղեցու առաքելության իրականացմանը՝ հմտորեն ղեկավարելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մոմաձուլարանի աշխատանքները։ Մենք քաջատեղյակ ենք Ձեր ազգասիրությանն ու եկեղեցասիրությանը, ինչպես և բարեսիրտ ու ազնիվ նկարագրին, որով արժանացել եք նաև Մայր Աթոռիս միաբանության և աշխատակիցների հարգանքին ու գնահատանքին»։

Հայրապետական սրբատառ կոնդակների ընթերցումից հետո Նորին Սրբությունը մեծարյալներին շնորհեց պատվո բարձր շքանշանները:

Պարգևաբաշխության առիթով իրենց սրտի խոսքն ասացին շնորհընկալները` Հայոց Եկեղեցու բարձր գնահատանքի ու պարգևի համար երախտագիտություն հայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին:

Հանդիսությունն ամփոփվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով։ Նորին Սրբությունը շնորհավորեց մեծարյալներին՝ բարձր գնահատելով նրանց նվիրյալ ծառայությունն ու բարի վաստակն ի պայծառություն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի։ Վեհափառ Հայրապետն ընդգծեց, որ Հայոց Եկեղեցին իր հոգեխնամ և ազգապահպան առաքելությամբ դարեր շարունակ զորացրել է մեր ժողովրդի հավատքը և անխաթար պահել ազգային ինքնությունը, ոգին ու գիտակցությունը։ Այս համատեքստում Հայոց Հայրապետը հորդորեց շնորհընկալներին ազգային-եկեղեցական արժեքներին հավատարիմ շարունակել իրենց ծառայությունը և Բարձրյալի օրհնությամբ իրենց կյանքը զարդարել ազգօգուտ ու եկեղեցանվեր նորանոր իրագործումներով ու հանձնառություններով։

Միջոցառումն ավարտվեց «Պահպանիչ» աղոթքով: