Ուկրաինացիները պետք է հասկանան, թե ինչ է թաքնված Արևմուտքի աջակցության հետևում. Պուտին
Ուկրաինացիները պետք է հասկանան. Ռուսաստանի հետ դիմակայությունում Արևմուտքը Կիևի ռեժիմին հենց այնպես չի աջակցում։ Նա դա անում է սեփական շահերից ելնելով՝ հակամարտության կողմերին թուլացնելու, մասնատելու, քանդելու, իսկ այնուհետև իր կամքին ենթարկելու համար: Այս մասին ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Էմիր Կուստուրիցային տված հարցազրույցում՝ Առաջին ալիքի «Մեր մկրտությունը. Առաջնորդը» ֆիլմի համար՝ նվիրված պատրիարք Կիրիլի 80-ամյակին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Պետության ղեկավարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանի ողջ պատմության ընթացքում հակառակորդները ձգտել են թուլացնել նրան՝ գործելով «բաժանիր, որ տիրես» սկզբունքով։
«Սա պետք է հասկանան և իմանան բոլորը, այդ թվում նաև նրանք, ովքեր բնակվում են այսօրվա Ուկրաինայի տարածքում։ Մարդիկ պետք է հասկանան. այն ամենը, ինչ տեղի է ունենում, և բոլոր նրանք, ովքեր աջակցում են իրենց, այդ թվում նաև Ռուսաստանին հակադրվելու այսօրվա պայմաններում, դա անում են ոչ թե Ուկրաինայի շահերից ելնելով, այլ իրենց սեփական շահերից՝ բոլորին թուլացնելու, մասնատելու, բաղադրիչ մասերի բաժանելու և իրենց կամքին ենթարկելու նպատակով»,- ասել է Պուտինը։


















































Կրեմլը հրապարակել է Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո ընդունված Խաղաղության հռչակագրի տեքստը
Դեկտեմբերի 3-ին նախատեսված է հանդիպում Պուտինի հետ. Փաշինյան
Պուտինն ու Թրամփը քննարկել են ուկրաինական hակամարտությունը. Ուշակով
Պուտինի հետ հանդիպումը հիմք է դրել ՌԴ-ի, ԱՄՆ-ի և ՉԺՀ-ի հաջող գագաթնաժողովի համար. Թրամփ
Մոսկվան արմատական է տրամադրված. «Հրապարակ»
Որ թիմերը կարող են դառնալ Հայաստանի հավաքականի մրցակիցները. հայտնի են Եվրո-2028-ի ընտրական փուլի բոլ...
«Բայազետ հոլլ»-ում հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «Ինֆինիտի»-ով վթարի են ենթա...
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում
ՌԴ-ում ինքնաթիռ է կործանվել. կան զոհեր
Ինչպե՞ս սնվել ձմռանը՝ պահպանելով վիտամինային հավասարակշռությունն ու իմունիտետը. Խորհուրդ է տալիս սնն...
Մասիս Մելքոնյանին գաղտնալսե՞լ են
Վանաձորում բեռնատարը 15-ից ավելի մեքենաներ է ջարդել, բախվել ծառերին. 5 վիրավորներից 2-ն անչափահաս են
Պայմանագրային զինծառայող է մահացել
Ինձ համար խաղաղության տեսլական չկա։ Ինձ համար կա ազգային արժանապատվության և ազգային պետականության հա...