Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Երեկ Հանրային հեռուստաընկերության «Մեծ բանավեճ»-ի նկարահանման տաղավարում մթնոլորտը թեժ է եղել։ Հաղորդման հերթական թողարկումը եթեր է հեռարձակվելու կիրակի օրը։ Երեկ՝ նկարահանման ժամանակ քաղաքագետ Հարություն Մկրտչյանի և լրագրող Բորիս Մուրազիի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ Հարություն Մկրտչյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով իր հետևորդներին հայտնել է, որ Բորիս Մուրազիի հետ վիճաբանությունը ավարտվել է բռունցքներով։ Այս մասին գրում է«Հրապարակը»։
Բորիս Մուրազին լրատվամիջոցի հետ զրույցում խոսելով կատարվածի մասին՝ ասել է․ «Ես այն կարծիքին չեմ, որ դա ծեծկռտուք էր, ուղղակի ես փորձել եմ այդ մարդու դաստիարակության պակասը լրացնել, ինչքանով դա ստացվեց, ցույց կտա ժամանակը։ Շատ մանրամասներ չհայտնեմ, սակայն ասեմ, որ նա անցավ մարդկային սահմանները, մի քանի անգամ զգուշացում ստացավ իմ կողմից, որ ես չեմ պատրաստվում իջնել այդ մակարդակին, սակայն նա շարունակեց դուրսպրծուկի վարքագիծը, և ես ստիպված եղա մի կարճ ժամանակով զբաղվել իր դաստիարակությամբ։ Եթերը նայողները կտեսնեն, թե ինչ է կատարվել, և կտան իրենց գնահատականը»։
Իսկ ինչպե՞ս դրսևորեցին իրենց Հանրայինի հաղորդավարները․ «Նրանց հետ կապված խնդիր չկա։ Ի՞նչ անեն այդ մարդիկ։ Անվտանգությունը միջամտեց, ամեն բան ավարտվեց։ Ենթադրում եմ, որ երբ հաղորդումը եթեր գնա, իրավապահները կզբաղվեն դրանով։ Ես խնդիր չեմ տեսնում։ Ես արել եմ այն, ինչ ցանկացած նորմալ մարդ կաներ։ Նա նույն բանը արել էր Վեհափառի եղբոր և նրա որդու դեպքում։ Գնաց այդ մարդկանց տան մոտ, սադրեց նրանց, ելույթ ունեցավ, և վերջում հաղորդում տվեց նրանց դեմ, գործ հարուցվեց։ 90-ականներին մի սովորույթ կար, մարդկանց գրպանը պլան էին գցում, սա էլ այս իշխանության անձնական «պլանն» է, որը գցում են տարբեր մարդկանց գրպանը»։
Ամբողջական հոդվածը՝ այստեղ:


















































Մասիսում հայերի ու իրանցիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. «Հրապարակ»
Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ծեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ տղամարդը ատրճանակից կրակոցներ է արձակել, իսկ կռվի մյուս մասնակիցը վնասել է «ՎԱԶ 2107»-ը
«Հեռու եմ այն մտայնությունից, որ տանը այդ բառամթերքով խոսում եք». ՔՊ-ականը ծեծկռտուքի մասնակիցներին կոչ է անում ներողություն խնդրել կին պատգամավորներից
Ողջունում եմ ՔՊ-ական պատգամավորների գործողությունները, աթոռով է, թե ինչով՝ համարժեք է. Փաշինյան
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Հ1-ի տաղավարում ծեծկռտուք է եղել․ «Հրապարակ»
Եթե Հայաստանում իրավիճակն իրոք այնքան լավ է, ինչպես ներկայացվում է, ապա ինչո՞ւ են հազարավոր հայեր գե...
Փոխոստիկանապետն ասաց՝ եթե ուզում ես ընտանիքդ ապահով լինի, պիտի ասես, որ դու ես արել. Վալոդյա Գրիգորյ...
Շտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս ...
«Երևան ավտոբուսը»՝ 13 տարեկան անչափահաս աղջկան ավտոբուսից իջեցնելու դեպքի մասին
ՀՀ վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Կիրովի ողբերգության կապակցությամբ
Վաղարշապատում 15-ամյա աղջիկների վեճը տղայի պատճառով չի եղել. փաստաբանի պարզաբանումը
Ավտոբուսը վարելիս մահացել է 22 համարի երթուղու վարորդը
Ողբերգական վթար Կոտայքի մարզում. 23-ամյա աղջիկը տեղում մահացել է