Մասիսում հայերի ու իրանցիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Մասիս քաղաքի Դարբնիկ բնակավայրում որոշ ժամանակ առաջ մեծ դեբոշ է եղել` գյուղում բնակություն հաստատած երկու իրանցիների եւ մեկ հայի միջեւ: Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, միմյանց հայհոյել, քաշքշել, հարվածել են: Երկաթյա շղթաներ, մահակներ, մետաղյա զսպանակ, անգամ արցունքաբեր գազ են կիրառել, վերջում էլ` դանակահարություն։
Ըստ իրավապահների՝ իրանցիներից մեկը՝ Հուսեյն անունով, դանակով հարվածել է իր հայրենակցին, մետաղյա զսպանակով՝ հային` Պետիկ անունով։ Վերջիններս էլ երկաթյա շղթայով ու մահակով հարվածել են Հուսեյնին, նրա դեմքին արցունքաբեր գազ փչել։ Սակայն պատմությունը սրանով չի ավարտվել․ Հուսեյնը վնասել է մյուսների մեքենաները, կոտրել տան պատուհանները, փորձել է հրկիզել վագոն-տնակը։ Գյուղացիների միջամտությամբ հաջողվել է մարել կրակը։ Հուսեյնը կալանավորված է, մյուս իրանցին տնային կալանքի տակ է, իսկ հայազգի մեղադրյալն ազատության հետ կապված խափանման միջոցի տակ է։
Դարբնիկի վարչական ղեկավար Դավիթ Գզիրյանը, պարզվեց, ծեծկռտուքի մասին տեղյակ չէր։ Իսկ ճանաչո՞ւմ է գյուղում բնակվող Հուսեյնին։ «Ճանաչում եմ, բայց չգիտեմ, որ կռիվ է եղել։ Այդ մարդիկ Իրանից եկածներ են։ Մեզ մոտ սոցիալական տուն կա, իրենց բերել են` այդտեղ բնակվում են։ Այդ շենքը համայնքինը չէ, եթե չեմ սխալվում՝ սոցապնախարարության շենքն է»։ Այլ հարցերի վարչական ղեկավարը չցանկացավ անդրադառնալ»։


















































Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ծեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ տղամարդը ատրճանակից կրակոցներ է արձակել, իսկ կռվի մյուս մասնակիցը վնասել է «ՎԱԶ 2107»-ը
«Հեռու եմ այն մտայնությունից, որ տանը այդ բառամթերքով խոսում եք». ՔՊ-ականը ծեծկռտուքի մասնակիցներին կոչ է անում ներողություն խնդրել կին պատգամավորներից
Ողջունում եմ ՔՊ-ական պատգամավորների գործողությունները, աթոռով է, թե ինչով՝ համարժեք է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի իշխանության սադրիչ գործելաոճը հասավ Ազգային ժողովի դահլիճ. «Ուժեղ Հայաստան»
Ողբերգական ավտովթարի զոհերից 3-ը Հնաբերդից էին. 18-ամյա տղան ձմռանը բանակ էր զորակոչվելու
Երեւանի կենտրոն ավտոմեքենաների համար պետք է սահմանվի վարձավճար` տարեկան 15 միլիոն, ամսական 1.5 միլիո...
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ
Մոսկվայի քաղաքային դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել գործարար Խորեն Ղազարյանի կնոջն ու 9-ամյա դ...
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
Ուշիի ոլորաններում վթարից
կա 8 զոհ, 3 վիրավոր.
Թարմացված
Ուշիի վթարի հետևանքով մահացել են նշանված երիտասարդ զույգ և 22-ամյա մի ուսանող. նրանք եղել են Ստեփանա...
Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի
Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունու...