Ավագանու պաշտոնը ի բարօրություն համայնքի, թե՞ սեփական գրպանի... Նոյեմբերյանը պատրաստվում է ընտրությունների
Նոյեմբերյանի համայնքապետի ՔՊ թեկնածու Մխիթար Խաչիկյանի քաղաքական կենսագրությունը բավականին հետաքրքիր հարցեր է առաջացնում։ Մարդ ով Հանրապետականի իշխանության տարիներին եղել է Նոյեմբերյանի ավագանու անդամ, այսօր արդեն ՔՊ դրոշի ներքո է հանդես է գալիս համայնքի ղեկավարի թեկնածու։
Թվում է, թե քաղաքական համոզմունքները Հայաստանում երբեմն այնքան ճկուն են, որ իշխանության փոփոխությանը զուգահեռ փոխվում են նաև դրանց կրողները։ Պատահական չէ նաև, որ նախկին բոլոր հանրապետականները այսօր երդվյալ ՔՊ֊ական են։ Բնականաբար քաղաքական համոզմունքների կրող լինելը փոխարինվում է քաղաքական տանիք ունենալու ազնիվ ձևակերպմամբ։
Վերջիվերջո սեփական ունեցվածքը, դիրքն ու տարիներով ձևավորված տնտեսական հնարավորությունները պահպանելու համար երբեմն շատ ավելի հարմար է ժամանակին փոխել քաղաքական գույնը, քան ընդդիմադիր դաշտում հայտնվել։
Բայց Մխիթար Խաչիկյանի պարագայում հարցերն այսքանով չեն սահմանափակվում։
Նա Նոյեմբերյան համայնքում մի քանի գազալցակայանների տեր է, իսկ 2016 թվականից ղեկավար պաշտոն է զբաղեցնում «Գազպրոմ Արմենիա»-ի համակարգում։
Դրան էլ գումարած ավագանու անդամի դռներ բացող պաշտոնը։
Եվ այստեղ միանգամայն օրինաչափ հարց է առաջանում․ ինչպե՞ս է ձևավորվել այս տնտեսական բարեկեցությունը, ինչի՞ հաշվին է տարիների ընթացքում կուտակվել այդ ունեցվածքը, և արդյո՞ք հանրությունը լիարժեք տեղեկություն ունի նրա ու ընտանիքի տնտեսական շահերի մասին։
Ընտրությունների նախաշեմին գոնե համայնքի բնակիչներն իրավունք ունեն հարցնելու՝ իրենց ընտրած կամ իրենց անունից որոշումներ կայացնող մարդիկ համայնքային գործին ծառայո՞ւմ են, թե՞ համայնքային պաշտոնը դիտարկում են որպես սեփական տնտեսական դիրքերն ամրապնդելու լրացուցիչ հնարավորություն։
Նշենք նաև, որ չգտանք Մխիթար Խաչիկյանի հայտարարագիրը, որպեսզի հանրությանը ավել պարզ լիներ, թե տարիների ընթացքում ինչ է կուտակել Նոյեմբերյանի «համեստ» ավագանին։
Արմինե Մելքոնյան


















































Ողբերգական ավտովթարի զոհերից 3-ը Հնաբերդից էին. 18-ամյա տղան ձմռանը բանակ էր զորակոչվելու
Երեւանի կենտրոն ավտոմեքենաների համար պետք է սահմանվի վարձավճար` տարեկան 15 միլիոն, ամսական 1.5 միլիո...
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ
Մոսկվայի քաղաքային դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել գործարար Խորեն Ղազարյանի կնոջն ու 9-ամյա դ...
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
Ուշիի ոլորաններում վթարից
կա 8 զոհ, 3 վիրավոր.
Թարմացված
Ուշիի վթարի հետևանքով մահացել են նշանված երիտասարդ զույգ և 22-ամյա մի ուսանող. նրանք եղել են Ստեփանա...
Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի
Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունու...