Երբ ադրբեջանական լրատվամիջոցների համար Հայաստանում վկաներ են գտնվում
Ադրբեջանական BT News-ին տեսանյութ է հրապարակել, որտեղ ներկայացվում է մի լուսանկար, որի շուրջ փորձ է արվում պատմություն կառուցել, իբր պարզելով, թե ովքեր են պատկերված կադրում։
Հատկանշական է, որ, ըստ հրապարակված պատմության, երբ լուսանկարը ցույց են տվել Վիտալի Բալասանյանին, նա չի ճանաչել լուսանկարում պատկերված անձին, սակայն նշել է, որ կադրում գտնվող որոշ զինվորներ իր զինվորներն են եղել։ Այնուհետև նույն լուսանկարը հայտնվում է արդեն ներկայիս իշխանությունների խողովակ Ռոմիկ Մխիթարյանի առջև, ով հաստատում է, թե լուսանկարում հենց Վիտալի Բալասանյանն է։
Ադրբեջանական Teleqraf-ի 2023 թվականի հրապարակումն ուղղակիորեն նշում է, որ բրիտանացի ռեժիսոր Քարան Սինգհը հատուկ մեկնել է Երևան Ռոմիկ Մխիթարյանի հետ հանդիպելու և հարցազրույց վերցնելու համար։ Այնուհետև մեկ այլ նախկին հայ զինծառայողի Աշոտ Մովսեսյանի հետ։
Այսինքն ադրբեջանական կողմի պատրաստած պատմության մեջ հայկական կողմի նախկին զինվորականների խոսքը ներկայացվում է որպես ապացույց սեփական վարկածն ամրապնդելու համար։
Եվ այստեղ առաջանում են մի շարք հարցեր։
Ո՞վ է որոշում, թե ինչ նպատակով են հայ զինվորականների հարցազրույցներն օգտագործվելու ադրբեջանական լրատվական դաշտում։ Գիտակցո՞ւմ են արդյոք հարցազրույց տվողները, թե ինչպես են իրենց խոսքերը մատուցվելու ադրբեջանական լսարանին։ Իսկ ինչո՞ւ է Հայաստանից միշտ գտնվում մեկը, որը պատրաստ է մասնակցել նման պատմությունների կառուցմանը։
Մենք հասել ենք մի իրավիճակի, երբ ադրբեջանական քարոզչական հարթակներում հայկական ձայներն օգտագործվում են հայկական պատմության, պատերազմի մասնակիցների և զինվորականների վերաբերյալ սեփական պատկերացումները տարածելու համար։
Եվ միշտ ադրբեջանական վարկածները Հայաստանում հաստատում են ներկայիս իշխանությունների ջատագովները։
Եվ եթե նախկինում խոսում էինք Հայաստանի իշխանությունների ադրբեջանական պահանջներին ընդառաջ գնալու քաղաքականության մասին, ապա հիմա արդեն պետք է խոսենք նաև տեղեկատվական դաշտում ստեղծված այս վտանգավոր երևույթի մասին։
Սեփական երկրի պատմության ու պատերազմի մասնակիցների մասին պատմելու իրավունքը քո երկրի ներսում արգելում ես ու փաստացի զիջում ես հակառակորդի տեղեկատվական հարթակներին, հարցն այլևս պարզապես հարցազրույցի մասին չէ։ Հարցն այն է, թե ո՞ւմ օրակարգն է սպասարկում ներկայիս իշխանությունները։
Հարցը հռետորական է...
Հիշեցնենք, որ նյութը պատրաստեն են դեռևս 2023թվականին, բայց այս օրերին ակտիվ տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Արմինե Մելքոնյան


















































Ողբերգական ավտովթարի զոհերից 3-ը Հնաբերդից էին. 18-ամյա տղան ձմռանը բանակ էր զորակոչվելու
Երեւանի կենտրոն ավտոմեքենաների համար պետք է սահմանվի վարձավճար` տարեկան 15 միլիոն, ամսական 1.5 միլիո...
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ
Մոսկվայի քաղաքային դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել գործարար Խորեն Ղազարյանի կնոջն ու 9-ամյա դ...
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
Ուշիի ոլորաններում վթարից
կա 8 զոհ, 3 վիրավոր.
Թարմացված
Ուշիի վթարի հետևանքով մահացել են նշանված երիտասարդ զույգ և 22-ամյա մի ուսանող. նրանք եղել են Ստեփանա...
Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի
Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունու...