Ուկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա
Նովգորոդի նահանգապետ Ալեքսանդր Դրոնովը հայտնել է, որ նոյեմբերի 10-ին` լուսադեմին, մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։ Այս մասին տեղեկանում ենք dw.com-ից։
Աղբյուրկ փոխանցմամբ, վնասվել է արդյունաբերական օբյեկտ, և ԱԹՍ-ների բեկորների ընկնելու հետևանքով՝ երկու ամառանոց։ Թե կոնկրետ որ ձեռնարկությունն է տուժել, նա չի հստակեցրել։ Ուկրաինական մոնիթորինգային ալիքները՝ Exilenova+, Supernova+ և «Крымсий ветер», գրել են, որ, հավանաբար, հարձակման է ենթարկվել Ստարայա Ռուսա քաղաքում գտնվող ավիացիոն վերանորոգման 123-րդ գործարանը։ Հաղորդվում է, որ ձեռնարկությունում վերանորոգում և սպասարկում են Իլ-76, Իլ-78, Լ-410 ինքնաթիռները, ինչպես նաև շարժիչներ։ Այս տեղեկությունը պաշտոնապես չի հաստատվել։
Հավելենք, որ ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Նովգորոդի, Բրյանսկի, Բելգորոդի, Կուրսկի, Կալուգայի, Օրյոլի և Սմոլենսկի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, ինչպես նաև բռնակցված Ղրիմի տարածքների երկնքում խոցվել է ուկրաինական 155 անօդաչու թռչող սարք։


















































Ողբերգական ավտովթարի զոհերից 3-ը Հնաբերդից էին. 18-ամյա տղան ձմռանը բանակ էր զորակոչվելու
Երեւանի կենտրոն ավտոմեքենաների համար պետք է սահմանվի վարձավճար` տարեկան 15 միլիոն, ամսական 1.5 միլիո...
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ
Մոսկվայի քաղաքային դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել գործարար Խորեն Ղազարյանի կնոջն ու 9-ամյա դ...
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
Ուշիի ոլորաններում վթարից
կա 8 զոհ, 3 վիրավոր.
Թարմացված
Ուշիի վթարի հետևանքով մահացել են նշանված երիտասարդ զույգ և 22-ամյա մի ուսանող. նրանք եղել են Ստեփանա...
Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի
Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունու...