Պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է նվաճել
Հայաստանն առաջին մեդալն է նվաճել Սենեգալի մայրաքաղաք Դակարում ընթացող ամառային պատանեկան Օլիմպիական խաղերում: Բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչ Սուրեն Կատվալյանը (65 կգ) դուրս է եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ։ Այս մասին հաղորդում են ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Աղբյուրի փոխանցմամբ, քառորդ եզրափակիչում Կատվալյանը մեծ առավելությամբ հաղթել է Եգիպտոսը ներկայացնող Ֆահիդ Վազիրին: Առաջին ռաունդում հայ բռնցքամարտիկը երկու անգամ նոկդաունի է ենթարկել մրցակցին: Երկրորդ ռաունդում եգիպտոսցի բռնցքամարտիկը կրկին հայտնվել է նոկդաունում, ինչից հետո մրցավարը դադարեցրել է մենամարտը: Հավելենք, որ նախորդ մենամարտում Կատվալյանը հաղթել էր Ուզբեկստանի ներկայացուցչին: Կիսաեզրափակիչում նա կմրցի ճապոնացի Կենշին Շակունոյի հետ:
Հիշեցնենք, որ պատանեկան Օլիմպիական խաղերին Հայաստանը մասնակցում է 5 մարզիկով՝ բռնցքամարտ, լող, աթլետիկա և թաեքվոնդո մարզաձևերում։


















































Ողբերգական ավտովթարի զոհերից 3-ը Հնաբերդից էին. 18-ամյա տղան ձմռանը բանակ էր զորակոչվելու
Ալեն Սիմոնյանի դեմ նոր կոալիցիոն օղակ է սեղմվում. ինչո՞ւ է լռում Փաշինյանը
Երեւանի կենտրոն ավտոմեքենաների համար պետք է սահմանվի վարձավճար` տարեկան 15 միլիոն, ամսական 1.5 միլիո...
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ
Մոսկվայի քաղաքային դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել գործարար Խորեն Ղազարյանի կնոջն ու 9-ամյա դ...
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
Ուշիի ոլորաններում վթարից
կա 8 զոհ, 3 վիրավոր.
Թարմացված
Ուշիի վթարի հետևանքով մահացել են նշանված երիտասարդ զույգ և 22-ամյա մի ուսանող. նրանք եղել են Ստեփանա...
ՌԴ Արխանգելսկ քաղաքում դիահերձարան տեղափոխելու ճանապարհին տղամարդը, որին մահացած էին ճանաչել, կենդան...