Մեկնարկել է COP31 կլիմայական գագաթնաժողովը
Նոյեմբերի 9-ին Թուրքիայի Անթալիա քաղաքում մեկնարկել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի (COP31) կողմերի 31-րդ համաժողովը: Այն բացվել է գիտնականների կողմից գլոբալ ջերմաստիճանի բարձրացման վերաբերյալ նոր նախազգուշացումների ֆոնին: Կլիմայական գագաթնաժողովն այս տարի անցկացվում է էներգետիկ ճգնաժամերի, միջազգային հակամարտությունների և եղանակային վտանգավոր երևույթների աճի պայմաններում:
Օրակարգում են ջերմոցային գազերի արտանետումների կրճատումը, անցումն ավելի մաքուր էներգետիկայի, կլիմայական ֆինանսավորումը և պետությունների հարմարեցումը գլոբալ տաքացման հետևանքներին։ Բացի այդ, մասնակիցները պետք է որոշեն, թե ինչպես արագացնել Փարիզի կլիմայի համաձայնագրի կատարումը, քանի որ պետությունների գործող պարտավորությունները բավարար չեն գլոբալ տաքացումը սահմանափակելու համար:
Նշենք, որ ամենասուր վեճն ավանդաբար վերաբերում է ծախսերի բաշխմանը։ Ավելի աղքատ պետությունները պահանջում են ավելի շատ օգնություն այն տնտեսություններից, որոնք պատասխանատու են պատմական արտանետումների զգալի մասի համար: Պետությունները չեն կարողանում համաձայնության գալ նաև հանածո վառելիքից հրաժարվելու տեմպերի վերաբերյալ: Նույնիսկ այս տարի COP31-ի բացման արարողությունը սկսվեց ուշացումով՝ ֆինանսավորման հարցերը պաշտոնական օրակարգում ներառելու շուրջ վեճի ֆոնին: Ապակայունացում են բերում նաև պատերազմներն ու էներգակիրների գների տատանումները։ Եվ այդ վերջին գործոնի պատճառով է, որ ԱՄՆ-ն կրկին հրաժարվել է մասնակցել կլիմայի պաշտոնական բանակցություններին։
COP-ը 1992 թվականին ընդունված ՄԱԿ-ի միջազգային կոնվենցիայի կողմերի տարեկան հանդիպումն է: Այստեղ կառավարությունները վերանայում են կլիմայական պարտավորությունների իրենց կատարումը և համաձայնության են գալիս նոր քայլերի հարցում:
Այս տարի հանդիպումը հյուրընկալում է Թուրքիան, իսկ բանակցությունները գլխավորում է Ավստրալիան:
Հավելենք, որ COP31-ը նախագահում է Թուրքիայի շրջակա միջավայրի նախարար Մուրատ Քուրումը, իսկ բանակցությունները՝ Ավստրալիայի կլիմայի փոփոխության և էներգետիկայի նախարար Քրիս Բոուենը։ Պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթնաժողովը նախատեսված է նոյեմբերի 11-12-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նոյեմբերի 11-ին COP31-ին մասնակցելու նպատակով Անթալիա է մեկնելու նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


















































Նիկոլ Փաշինյանը պլանավորում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու COP31-ին
Ողբերգական ավտովթարի զոհերից 3-ը Հնաբերդից էին. 18-ամյա տղան ձմռանը բանակ էր զորակոչվելու
Ալեն Սիմոնյանի դեմ նոր կոալիցիոն օղակ է սեղմվում. ինչո՞ւ է լռում Փաշինյանը
Երեւանի կենտրոն ավտոմեքենաների համար պետք է սահմանվի վարձավճար` տարեկան 15 միլիոն, ամսական 1.5 միլիո...
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ
Մոսկվայի քաղաքային դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել գործարար Խորեն Ղազարյանի կնոջն ու 9-ամյա դ...
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
Ուշիի ոլորաններում վթարից
կա 8 զոհ, 3 վիրավոր.
Թարմացված
Ուշիի վթարի հետևանքով մահացել են նշանված երիտասարդ զույգ և 22-ամյա մի ուսանող. նրանք եղել են Ստեփանա...
ՌԴ Արխանգելսկ քաղաքում դիահերձարան տեղափոխելու ճանապարհին տղամարդը, որին մահացած էին ճանաչել, կենդան...