Հայաստանում ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեն պետք է անցկացվի մինչև անդամակցության հայտ ներկայացնելը. Պանկին
ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Պանկինը հայտնել է, որ Հայաստանում Եվրամիությանն անդամակցելու հարցով հանրաքվեն պետք է անցկացվի մինչև անդամակցության հայտ ներկայացնելը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Ըստ բանախոսի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմի՝ Հայաստանի համար Եվրամիությունում տեղ փնտրելու նախաձեռնությունը հանգեցրել է պարադոքսալ իրավիճակի, երբ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից ստացվող իրական օգուտներն օգտագործվում են մեկ այլ ինտեգրացիոն միություն անցնելու անորոշ գաղափարը առաջ մղելու համար։
Աղբյուրի փոխանցմամբ, դիվանագետը կարծում է, որ ստեղծված իրավիճակի տրամաբանական հանգուցալուծումը հանրաքվեի անցկացումն է, որի ընթացքում Հայաստանի ժողովուրդը, երկրի Սահմանադրությամբ նախատեսված կարգով, կարտահայտի իր կամքը՝ երկրի հետագա ինտեգրացիոն ուղու վերաբերյալ։
«Տրամաբանությունը հուշում է, որ նախ պետք է հանրաքվե անցկացնել և հարցնել ժողովրդին, հետո միայն պաշտոնական հայտ ներկայացնել Բրյուսել, այլ ոչ թե հակառակը, ինչպես վերջին շրջանում հրապարակայնորեն պնդում է Հայաստանի ղեկավարությունը»,- մասնավորապես նշել է Պանկինը։
Նրա խոսքով՝ հայտը ներկայացնելուց հետո ժողովրդի կարծիքն այլևս ոչ ոքի հետաքրքիր չի լինի։
Հավելենք, որ ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը հիշեցրել է, որ հասարակությանը վերջերս ներկայացվել է Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահների համատեղ հայտարարության կատարման նպատակով պատրաստված զեկույցը՝ Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների մասին։
Պանկինը նշել է, որ զեկույցում ներկայացված սցենարը դիտարկվում է որպես ծայրահեղ միջոց՝ տնտեսական անվտանգության ռիսկերը և Միության անդամ պետություններին հնարավոր վնասը կանխելու նպատակով։
«Դրա իրականացումը կախված կլինի նրանից, թե Հայաստանի ղեկավարությունը որքանով պատրաստ կլինի փարատել ԵԱՏՄ մյուս անդամ պետությունների մտահոգությունները»,- ասել է նա։


















































Ղազախստանի ծխախոտի արտահանումը եռապատկվել է. Հայաստանը՝ հիմնական շուկաների թվում
Ողբերգական ավտովթարի զոհերից 3-ը Հնաբերդից էին. 18-ամյա տղան ձմռանը բանակ էր զորակոչվելու
Ալեն Սիմոնյանի դեմ նոր կոալիցիոն օղակ է սեղմվում. ինչո՞ւ է լռում Փաշինյանը
Երեւանի կենտրոն ավտոմեքենաների համար պետք է սահմանվի վարձավճար` տարեկան 15 միլիոն, ամսական 1.5 միլիո...
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ
Մոսկվայի քաղաքային դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել գործարար Խորեն Ղազարյանի կնոջն ու 9-ամյա դ...
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
Ուշիի ոլորաններում վթարից
կա 8 զոհ, 3 վիրավոր.
Թարմացված
Ուշիի վթարի հետևանքով մահացել են նշանված երիտասարդ զույգ և 22-ամյա մի ուսանող. նրանք եղել են Ստեփանա...
ՌԴ Արխանգելսկ քաղաքում դիահերձարան տեղափոխելու ճանապարհին տղամարդը, որին մահացած էին ճանաչել, կենդան...