Ալիևն ու Էրդողանը որոշում են Հայաստանի ապագան առանց Հայաստանի
Նոյեմբերի 8-ին Շուշիում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խաղաղությունը, տրանսպորտային հաղորդակցությունները և Զանգեզուրի միջանցքի հարցը։
Զանգեզուրի միջանցքի հարցը քննարկել են առանց Զանգեզուրի տիրոջ, այսինքն առանց հայկական կողմի։ Հատկանշական է, որ երկու առաջնորդները Հայաստանի հետ կապված հարցերը քննարկում են այնպես, կարծես Հայաստանի փոխարեն իրենք պետք է որոշեն, թե ինչ ճանապարհներով պետք է անցնեն հաղորդակցությունները, ինչ պայմաններով պետք է կարգավորվեն հարաբերությունները և ինչ քայլերի պետք է գնա Երևանը։
Էրդողանը վերահաստատում է Բաքվին աջակցելու Անկարայի պատրաստակամությունը, իսկ Ալիևը խոսում է Հայաստանի հետ խաղաղության գործընթացի ակնկալիքների մասին։
Ստացվում է մի իրավիճակ, երբ երկու պետությունների ղեկավարները, Հայաստանի սուբյեկտայնությունն անտեսելով, իրենց վերապահում են որոշողի և պայմաններ թելադրողի դեր։ Հայաստանը քննարկման առարկա է, իսկ որոշումների սեղանի շուրջ բացակա։
Եվ սա է ամենամտահոգիչը․ երբ Անկարան ու Բաքուն Հայաստանի տարածքի, հաղորդակցությունների և ապագա քաղաքական քայլերի մասին խոսում են այնպես, կարծես Հայաստանից միայն համաձայնություն ստանալն է մնացել ու թվում է Մեղրիի հարցում արդեն ամեն ինչ պարզ է,մնացել են դետալներ։
Արմինե Մելքոնյան


















































Ողբերգական ավտովթարի զոհերից 3-ը Հնաբերդից էին. 18-ամյա տղան ձմռանը բանակ էր զորակոչվելու
Ալեն Սիմոնյանի դեմ նոր կոալիցիոն օղակ է սեղմվում. ինչո՞ւ է լռում Փաշինյանը
Երեւանի կենտրոն ավտոմեքենաների համար պետք է սահմանվի վարձավճար` տարեկան 15 միլիոն, ամսական 1.5 միլիո...
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ
Մոսկվայի քաղաքային դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել գործարար Խորեն Ղազարյանի կնոջն ու 9-ամյա դ...
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
Ուշիի ոլորաններում վթարից
կա 8 զոհ, 3 վիրավոր.
Թարմացված
Ուշիի վթարի հետևանքով մահացել են նշանված երիտասարդ զույգ և 22-ամյա մի ուսանող. նրանք եղել են Ստեփանա...
ՌԴ Արխանգելսկ քաղաքում դիահերձարան տեղափոխելու ճանապարհին տղամարդը, որին մահացած էին ճանաչել, կենդան...