44 օր խաբված ժողովուրդ․ ինչպես Նիկոլ Փաշինյանը 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրեց Արցախի ողբերգությունը և ինչու չընդունեց հոկտեմբերի 19֊ին պատերազմը դադարեցնելու Վլադիմիր Պուտինի առաջարկը
44 օր շարունակ Նիկոլ Փաշինյանն ու նրա իշխանությունը ժողովրդին համոզում էին, թե հաղթում ենք։ Ճակատից եկող վատ լուրերը ներկայացվում էին որպես խուճապ տարածելու փորձ, իսկ իրականությունը փոխարինվում էր հաղթական հայտարարություններով։ Մինչդեռ հայկական բանակը նահանջում էր, զոհերի թիվն աճում էր, և Արցախը կորցնում էր իր տարածքները։
Ամեն օր ներքին խողովակներով տարածում էին, թե նահանջում են, որպեսզի հարձակման անակնկալ օպերացիա իրականացնեն։ Բայց նահանջը ավելին քան պարտության նախազգուշացում էր, իսկ ժողովուրդը չէր ուզում հավատալ։
Այդ օրերի ամենակարևոր հարցերից մեկը հոկտեմբերի 19-ն էր։
Վլադիմիր Պուտինը իր հայտարարություններում բազմիցս նշել է, որ այդ օրը նա Նիկոլ Փաշինյանին առաջարկել էր դադարեցնել պատերազմը։ Ռուսական կողմի միջնորդությամբ Ալիևը համաձայնել էր ռազմական գործողությունների դադարեցմանը, ադրբեջանցի փախստականների, այդ թվում՝ Շուշիի բնակիչների վերադարձի պայմանով՝ հայկական վերահսկողության պահպանմամբ և ռուս խաղաղապահների ներկայությամբ։ Սակայն առաջարկը չվերածվեց հրադադարի։
Հասկանալի էր չէ՞, որ հայկական վերահսկողությամբ ոչ մի ադրբեջանցի էլ չէր վերադառնալու, բայց չգիտես ինչու ներկայիս իշխանությունները որոշեցին իրենց սև գործը ավարտին հասցնել։
Փաշինյանն ավելի ուշ փորձեց հիմնավորել իր դիրքորոշումը, պնդելով, թե այդ պայմանները վտանգում էին Շուշիի հայկական վերահսկողությունը։ Բայց հարցը մնում է՝ ինչո՞ւ չօգտագործվեց պատերազմը կանգնեցնելու հնարավորությունը։ Ի՞նչն էր խանգարում շարունակել բանակցությունները և փրկել հազարավոր կյանքեր։
Երեք շաբաթ անց, նոյեմբերի 9-ին, նույն Փաշինյանը ստորագրեց եռակողմ հայտարարությունը։ Շուշին անցավ ադրբեջանական վերահսկողության տակ, հայկական կողմը կորցրեց Արցախի տարածքների մեծ մասը, հազարավոր ընտանիքներ զրկվեցին իրենց տներից, և ամենացավալին ունեցանք 5000 զոհ։
Եվ այստեղ առաջանում է ամենածանր քաղաքական հարցը․ արդյո՞ք Փաշինյանի ռազմավարական հաշվարկներում Արցախի հարցը պարզապես փրկելու խնդիր չէր, այլ այն վերջնականապես փակելու նպատակ կար։ Սա պահանջում է փաստերով հիմնավորված պատասխան, ոչ թե հերթական քարոզչական արդարացումները։
44 օր շարունակ ժողովրդին ասում էին, թե հաղթում ենք, իսկ հետո մեկ գիշերվա ընթացքում նրան կանգնեցրին ազգային աղետի փաստի առաջ։
Նոյեմբերի 9֊ին երկրի ղեկավարը հարբած լայվ արեց և հայտարարեց, որ ստորագրել է կապիտուլացիա։ Հարբած էր... հավանաբար տոնում էր իր վերջնական ուզածին հասնելը։
Արցախը չկորցրինք միայն նոյեմբերի 9-ին։ Այդ օրը ստորագրվեց պարտության փաստաթուղթը։ Իսկ թե ինչու մերժվեցին կամ չիրագործվեցին պատերազմը կանգնեցնելու հնարավորությունները, ինչու ժողովրդից թաքցվեց իրականությունը և ով է պատասխանատու հազարավոր ճակատագրերի համար. սրանք հարցեր են, որոնց պատասխանները Հայաստանը դեռ պարտք է իր ժողովրդին։
Ամեն օր հարցրեք ներկայիս իշխանությունների ջատագովներին ....
Ինչո՞ւ հոկտեմբերի 19֊ին չդադարեցրեցիք պատերազմը։
Արմինե Մելքոնյան


















































Ողբերգական ավտովթարի զոհերից 3-ը Հնաբերդից էին. 18-ամյա տղան ձմռանը բանակ էր զորակոչվելու
Ալեն Սիմոնյանի դեմ նոր կոալիցիոն օղակ է սեղմվում. ինչո՞ւ է լռում Փաշինյանը
Երեւանի կենտրոն ավտոմեքենաների համար պետք է սահմանվի վարձավճար` տարեկան 15 միլիոն, ամսական 1.5 միլիո...
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ
Մոսկվայի քաղաքային դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել գործարար Խորեն Ղազարյանի կնոջն ու 9-ամյա դ...
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
Ուշիի ոլորաններում վթարից
կա 8 զոհ, 3 վիրավոր.
Թարմացված
Ուշիի վթարի հետևանքով մահացել են նշանված երիտասարդ զույգ և 22-ամյա մի ուսանող. նրանք եղել են Ստեփանա...
ՌԴ Արխանգելսկ քաղաքում դիահերձարան տեղափոխելու ճանապարհին տղամարդը, որին մահացած էին ճանաչել, կենդան...