Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ՌԴ դեսպանը ոգեկոչել է զոհված Մի-24 ուղղաթիռի անձնակազմի ռուս օդաչուների հիշատակը Մեկնարկել է COP31 կլիմայական գագաթնաժողովը Արցախի Հանրապետության հանրային խորհուրդը դիմել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը Պատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է նվաճել Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը. ՆԳՆ ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողը Կլիմայական ճգնաժամն ավելի ու ավելի արագ է վերածվում մարդկանց առողջությանը սպառնացող վտանգի Ալիևն ու Էրդողանը որոշում են Հայաստանի ապագան առանց Հայաստանի Ընտրովի հետապնդումների աճող միտում ու ժողովրդավարության հետընթաց. DW-ն անդրադարձել է Արթուր Դանիելյանի կալանավորմանը Վրաստանում հայտնաբերված՝ uպանnւթյան մեղադրանքով հետախnւզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է Հայաստան Շոյգու․ Մոլդովան հրաժարվել է ռուսական գազից, որն ութ անգամ ավելի էժան էր Սամվել Ալեքսանյանին արգելել են մուտք գործել Ռուսաստան․ 168.am
ՌԴ դեսպանը ոգեկոչել է զոհված Մի-24 ուղղաթիռի անձնակազմի ռուս օդաչուների հիշատակըՄեկնարկել է COP31 կլիմայական գագաթնաժողովըԱրցախի Հանրապետության հանրային խորհուրդը դիմել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանըՊատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է նվաճել Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը. ՆԳՆԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողը Կլիմայական ճգնաժամն ավելի ու ավելի արագ է վերածվում մարդկանց առողջությանը սպառնացող վտանգի
Ալիևն ու Էրդողանը որոշում են Հայաստանի ապագան առանց Հայաստանի
Ընտրովի հետապնդումների աճող միտում ու ժողովրդավարության հետընթաց. DW-ն անդրադարձել է Արթուր Դանիելյանի կալանավորմանըՎրաստանում հայտնաբերված՝ uպանnւթյան մեղադրանքով հետախnւզվող 37-ամյա տղամարդը տեղափոխվել է ՀայաստանՇոյգու․ Մոլդովան հրաժարվել է ռուսական գազից, որն ութ անգամ ավելի էժան էրՍամվել Ալեքսանյանին արգելել են մուտք գործել Ռուսաստան․ 168.am Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը 2026 թվականի նոյեմբերի 2-8-ը Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել Փաշինյանն ու Իրանի փոխնախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման գործընթացների շուրջԽոր Վիրապի դիմաց բախվել են «Oka»-ն և «Chevrolet»-ը․ վերջինը հայտնվել է ջրատարում․ կա վիրավորԱջափնյակի մետրոյի կայարանի կառուցման համար 2027 թ․ բյուջեով նախատեսվել է 2 մլրդ դրամ․ կայարանը կկառուցվի, թե ոչ՝ հասկանալի չէ. ֆինանսների նախարարTRIPP․ Հայաստանի համար բացվող ճանապարհ, թե՞ տարածաշրջանային նոր խաղի գինԹուրքիայի Իզմիր քաղաքի մետալուրգիական գործարանում հզnր պայթյnւն է որոտացել. կան զnhեր և վիրավnրներՀայկական կողմը հավաստիացրել է, որ ԱՄՆ զինվnրականները չեն տեղակայվի ԹՐԻՓՓ-ի երկայնքով․ Բաղայի44-օրյա պատերազմից հետո դեռ հնարավոր էր պահպանել Արցախը. Սամվել ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-ին կմեկնի Թուրքիա՝ մասնակցելու Անթալիայում անցկացվող ՄԱԿ Կլիմայի փոփոխության 31-րդ համաժողովինՆոյեմբերի 10-ից Արմենակ Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխությունԳյումրիում 29-ամյա տղամարդը թմրանյութով փաթեթներ տեղադրելիս ձերբակալվել է․ կալանավորվել է նաև նրան թմրանյութ իրացրած անձը Ո՞վ է մեզ բերել 3 պատերազմ, 3 պարտություն, եռապատերազմի կուսակցությունը. Նարեկ ԿարապետյանՇտապօգնության ավտոմեքենան վրшերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին. վերջինս մահшցել էՄոսկվայում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ԱԽ քարտուղարների 14-րդ հանդիպումը (լուսանկարներ)Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՊաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն Երկաթուղու կոնցեսիոն պայմանագիրը բացառապես բարենպաստ է Հայաստանի համար. ՌԴ դեսպանԳեղարքունիքի մարզի ողջ տարածքում ձյուն է տեղում2.5-ամյա տղան ընկել է կեղտոտ ջրով հորը և ջրահեղձվել․ բժիշկները կյանքը փրկել ենՀայաստանում ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեն պետք է անցկացվի մինչև անդամակցության հայտ ներկայացնելը. Պանկին44 օր խաբված ժողովուրդ․ ինչպես Նիկոլ Փաշինյանը 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրեց Արցախի ողբերգությունը և ինչու չընդունեց հոկտեմբերի 19֊ին պատերազմը դադարեցնելու Վլադիմիր Պուտինի առաջարկը Կմեկնեմ Չինաստան, հավանաբար, կհանդիպի նախագահ Պուտինի և նախագահ Սի Ծինփինի հետ. ԹրամփՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը ևս փակ է Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. ՊանկինԹուրքիայից ժամանած հայերի ոգևորությունը Փաշինյանի նկատմամբ․ պատահականությո՞ւն, թե՞ քաղաքական հաշվարկՀուսով եմ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը կոնկրետ արդյունքներ կտա. ԱլիևՊուտինը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովինԱդրբեջանի պաշտպանության նախարարը վարակվել է կորոնավիրուսով Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն էՆոյեմբերի 9-ին Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի ՀանրապետությունումԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը նոր կարգադրություն է ստորագրելԳազայի հատվածում տեղի է ունեցել զանգվածային հարսանեկան արարողություն Բեռլինում տղամարդը Ռայխստագի դիմաց անարգել է Գերմանիայի դրոշը՝ այն փոխարինելով Պաղեստինի դրոշով Գլենդելի առաջին հայկական ավագ դպրոցը հիմնադրվել է Ալեքս և Լինա Մեգարդեչյանների պատմական 9.6 միլիոն դոլարի նվիրատվությունից հետո Հայաստանի գրողների միությունը դատարանում հաղթել է դատախազությանը Երևանում 29-ամյա երիտասարդին դանակահարած կասկածյալը ձերբակալվել է ՀՀ վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Կիրովի ողբերգության կապակցությամբ

Արցախի Հանրապետության հանրային խորհուրդը դիմել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունման վեցերորդ տարելիցի օրը Արցախի Հանրապետության հանրային խորհուրդը դիմել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը՝ պահանջելով հրապարակային և հստակ պատասխանել ստանձնած խաղաղապահ առաքելության իրականացման վերաբերյալ հարցերին ու պարզաբանել այն պատճառները, որոնց հետևանքով առաքելության նպատակներն այդպես էլ չիրագործվեցին։
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Հայտարարության ընդունումից հետո դրա իրականացման քաղաքական պայմաններն էապես փոխվեցին։ Շրջադարձային եղավ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հանդիպումը, որի արդյունքներով Հայաստանի ղեկավարությունը վերահաստատեց 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության փոխադարձ ճանաչումը։ Այդ պայմանավորվածությունը ձեռք բերվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետության՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ։ Ընդ որում, հրապարակված հայտարարությունն Արցախի հայ բնակչության իրավունքների և անվտանգության վերաբերյալ առանձին երաշխիքներ չէր պարունակում։


Սակայն ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում էր մնալ Արցախում։ Ռուսաստանը մնում էր հայտարարությունը ստորագրած կողմերից մեկը։ Փաստաթղթի 3-րդ և 4-րդ կետերով նախատեսվում էր խաղաղապահների տեղակայում շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով՝ հնգամյա ժամկետով և հետագա երկարաձգման հնարավորությամբ։ Ըստ 6-րդ կետի՝ Լաչինի միջանցքը մնում էր ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո։
Եթե ռուսական կողմը կարծում էր, որ քաղաքական պայմանների փոփոխությունը սահմանափակել է Արցախի բնակչության անվտանգության ապահովման հարցում խաղաղապահ առաքելության հնարավորությունները, ապա ինչո՞ւ այդ մասին ժամանակին և միանշանակ չհայտարարվեց։ Ինչո՞ւ էին շարունակում հնչել հրապարակային հավաստիացումներ, որոնց վրա արցախցիները հիմնվում էին սեփական անվտանգության վերաբերյալ որոշումներ կայացնելիս։
Ավելին, 2023 թվականի սեպտեմբերի 12-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հրապարակավ հաստատեց, որ խաղաղապահների մանդատը շարունակում է գործել, իսկ հումանիտար հարցերն ու էթնիկ զտումների կանխման խնդիրը պահպանում են իրենց արդիականությունը։
Այդուհանդերձ, հենց ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայության ժամանակահատվածում Արցախը ենթարկվեց շրջափակման, իսկ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Ադրբեջանի ռազմական ագրեսիային, որին հաջորդեց հայ բնակչության զանգվածային բռնի տեղահանումը։ Փաստացի, ռուս խաղաղապահների աչքի առաջ տեղի ունեցավ ցեղասպանական բնույթի ողբերգություն, որը նրանք չկարողացան կանխել։ Մեր ժողովուրդը զրկվեց իր տներից և հայրենի հողում ապրելու հնարավորությունից՝ չնայած խաղաղապահ առաքելության ներկայությանն ու Ռուսաստանի ղեկավարության հրապարակային հավաստիացումներին։
Մենք Ռուսաստանի Դաշնությունից պահանջում ենք.
Հրապարակավ պարզաբանել, թե ինչու խաղաղապահ առաքելությունը չկարողացավ կանխել Լաչինի միջանցքի շրջափակումը, ռազմական գործողությունների վերսկսումը և Արցախից հայ բնակչության վտարումը, ինչպես նաև հայտնել, թե ինչ գնահատական է տրվել խաղաղապահ զորակազմի գործողություններին ու անգործությանը։
Պարզաբանել, թե իրավական և քաղաքական ինչ հիմքերով է ռուսական խաղաղապահ զորակազմը 2024 թվականին դուրս բերվել Ղարաբաղից՝ մինչև հայտարարությամբ նախատեսված սկզբնական հնգամյա ժամկետի լրանալը, և այդ որոշումը կայացնելիս ինչպես են հաշվի առնվել տեղահանված բնակչության անվտանգության ու վերադարձի հարցերը։
Միանշանակ հայտարարել՝ պատրա՞ստ է արդյոք Ռուսաստանը գործուն միջազգային երաշխիքների առկայության դեպքում աջակցել արցախահայության կամավոր, անվտանգ և արժանապատիվ վերադարձին իրենց տներ, և կոնկրետ ինչ դիվանագիտական քայլեր է պատրաստ ձեռնարկել այդ ուղղությամբ։
Օգտագործել Ադրբեջանի հետ հարաբերություններում առկա հնարավորություններն ու դիվանագիտական գործիքակազմը՝ նպաստելու Ադրբեջանում պահվող բոլոր հայերի ազատ արձակմանը, ինչպես նաև Արցախի հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պահպանմանը։

Պահանջում ենք սույն դիմումն ուղարկել Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին և մեզ տրամադրել բովանդակային գրավոր պատասխան։
Խաղաղապահ առաքելության ավարտը չի փակում դրա արդյունքների համար պատասխանատվության հարցը։ Մենք Ռուսաստանից ակնկալում ենք բաց և անկեղծ խոսակցություն տեղի ունեցածի շուրջ, ինչպես նաև մեր իրավունքների վերականգնմանն ուղղված հստակ գործողություններ»,–-մասնավորապես նշված է հայտարարության մեջ։