Հայաստանի փոխվարչապետի և Իրանի փոխնախագահի մասնակցությամբ կայացել է միջկառավարական հանձնաժողովի նիստ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին Երևանում համանախագահել են Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 19-րդ նիստը։
Այս մասին հաղորդում են ՀՀ կառավարությունից։
Աղբյուրի հաղորդմամբ, նիստի ընթացքում մասնակիցները անդրադարձ են կատարել էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի, ենթակառուցվածքների և գործարար կապերի ոլորտների զարգացման համար նպաստավոր միջավայր ստեղծելու ուղղությամբ Հայաստանի և Իրանի միջև համատեղ իրականացվող ծրագրերի ընթացքին։
Կողմերը Միջգերատեսչական հանձնաժողովը բնորոշել են որպես քաղաքական հանձնառությունները գործնականում առաջ մղելու արդյունավետ հարթակ։
Իր խոսքում Փոխվարչապետ Գրիգորյանը համոզմունք է հայտնել, որ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումը նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանի երկրների համար՝ շեշտելով, որ Հայաստանը պատրաստ է զարգացնել տարածաշրջանային կապակցվածությունը՝ հիմնված ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։
Փոխվարչապետը այդ համատեքստում կարևորել է Իրանի Իսլամական Հանրապետության աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը։
Հավելենք, որ միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։


















































Ողբերգական ավտովթարի զոհերից 3-ը Հնաբերդից էին. 18-ամյա տղան ձմռանը բանակ էր զորակոչվելու
Երեւանի կենտրոն ավտոմեքենաների համար պետք է սահմանվի վարձավճար` տարեկան 15 միլիոն, ամսական 1.5 միլիո...
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ
Մոսկվայի քաղաքային դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել գործարար Խորեն Ղազարյանի կնոջն ու 9-ամյա դ...
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
Ուշիի ոլորաններում վթարից
կա 8 զոհ, 3 վիրավոր.
Թարմացված
Ուշիի վթարի հետևանքով մահացել են նշանված երիտասարդ զույգ և 22-ամյա մի ուսանող. նրանք եղել են Ստեփանա...
Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի
Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունու...