Փարաքար բնակավայրում պայթուն է տեղի ունեցել
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Փարաքար բնակավայրում։ Ժամը 14:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել որ Փարաքար բնակավայրի Երևանյան 1-ին փողոցում պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկումով։ Այս մասին հաղորդում է Shamshyam.com-ը։
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը փոխանցմամբ, դեպի վայր են մեկնել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկից 2 մարտական հաշվարկ։Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել են նշված երկհարկանի տան բնակիչներն ու հարևանները։
Նշենք, որ այս պահին ժամանած համայնքային ոստիկանները պարզում են դեպքի հանգամանքները և արդյոք պայթյուն հրդեհի հետևանքով տուժած կամ տուժածներ կան, թե ոչ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պայթյունի ձայնը լսվել է անգամ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, իսկ ծուխն էլ նկատելի էր մի քանի կիլոմետրից։


















































Բալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել
Ողբերգական ավտովթարի զոհերից 3-ը Հնաբերդից էին. 18-ամյա տղան ձմռանը բանակ էր զորակոչվելու
Երեւանի կենտրոն ավտոմեքենաների համար պետք է սահմանվի վարձավճար` տարեկան 15 միլիոն, ամսական 1.5 միլիո...
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ
Մոսկվայի քաղաքային դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել գործարար Խորեն Ղազարյանի կնոջն ու 9-ամյա դ...
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
Ուշիի ոլորաններում վթարից
կա 8 զոհ, 3 վիրավոր.
Թարմացված
Ուշիի վթարի հետևանքով մահացել են նշանված երիտասարդ զույգ և 22-ամյա մի ուսանող. նրանք եղել են Ստեփանա...
Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի
Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունու...