Հայաստանը չի հայտնել ԱՊՀ-ից դուրս գալու մտադրության մասին․ Լեբեդև
ԱՊՀ ղեկավարությունը Հայաստանի՝ կազմակերպությունից դուրս գալու մտադրության մասին հայտարարություններ չի ստացել։ Այս մասին հավաքական անվտանգության ապահովման միջազգային համաժողովի շրջանակում ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը։
«Ո՛չ։ Ե՛վ վարչապետն է անձամբ ինձ ասել, և՛ շատ ուրիշներ, որ իրենք մնում են ԱՊՀ-ում։ Մենք ոչ մի հայտարարություն չենք լսել այն մասին, որ նրանք պատրաստվում են դուրս գալ»,-ասել է Լեբեդևը՝ պատասխանելով ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին հարցին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հանդես է եկել ԱՊՀ շրջանակում համագործակցությունը շարունակելու օգտին։ Մասնավորապես, 2026 թվականի հոկտեմբերի 9-ին Թուրքմենստանում կայացած ԱՊՀ գագաթնաժողովում նա հայտարարել է, որ հայկական կողմը «կառուցողական ջանքեր է գործադրել Համագործակցությունում Թուրքմենստանի նախագահության հայեցակարգում նախանշված առաջնահերթությունները գործնականում իրականացնելու համար»։
Շնորհավորելով Ուզբեկստանին ԱՊՀ-ում նախագահությունը ստանձնելու կապակցությամբ՝ Հայաստանի վարչապետը հավելել է․ «Իհարկե, դուք կարող եք հույս դնել մեր աջակցության վրա»։


















































Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին
Պուտինը կմասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին
ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հարցը կլուծվի կազմակերպությանում քննարկումների արդյունքներով․ Պեսկով
Հաջորդ շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆ
Ողբերգական ավտովթարի զոհերից 3-ը Հնաբերդից էին. 18-ամյա տղան ձմռանը բանակ էր զորակոչվելու
Երեւանի կենտրոն ավտոմեքենաների համար պետք է սահմանվի վարձավճար` տարեկան 15 միլիոն, ամսական 1.5 միլիո...
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ
Մոսկվայի քաղաքային դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել գործարար Խորեն Ղազարյանի կնոջն ու 9-ամյա դ...
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
Ուշիի ոլորաններում վթարից
կա 8 զոհ, 3 վիրավոր.
Թարմացված
Ուշիի վթարի հետևանքով մահացել են նշանված երիտասարդ զույգ և 22-ամյա մի ուսանող. նրանք եղել են Ստեփանա...
Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի
Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունու...