Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի բանակցությունները։ Այս մասին տեղեկացնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Նշենք, որ եռակողմ ձևաչափով բանակցությունները կշարունակվեն երկու օր։ Համդիպման շրջանակներում կողմերը կքննարկեն Ուկրաինայում պատերազմն ավարտելու սկզբունքները և Եվրոպայում հետպատերազմյան անվտանգության ճարտարապետությունը։
Հիշեցնենք, որ ռուսական պատվիրակությունը գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, ուկրաինականը՝ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Ռուստեմ Ումերովը։ ԱՄՆ-ը ներկայացնում են Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և նրա փեսան՝ Ջարեդ Քուշները։ Բացի այդ՝ բանակցությունների ընթացքում Աբու Դաբիում ներկա կլինեն, սակայն դրանց անմիջական մասնակցություն չեն ունենա Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ներկայացուցիչները (ազգային անվտանգության հարցերով խորհրդականների մակարդակով), ինչպես նաև ՆԱՏՕ-ի և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները։
Հավելենք, որն Կրեմլն ընդգծել էր, որ եվրոպական պատվիրակությունը բանակցություններին չի մասնակցում։ Երեքշաբթի առավոտյան, սակայն,Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները հանդիպել են եվրոպական պատվիրակության հետ։ Այս մասին հայտնել էր Ռուստեմ Ումերովը։ Հիշեցնենք, որ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի բանակցությունների նախորդ փուլն անցկացվել էր 2026 թվականի փետրվարին՝ Ժնևում, իսկ դրանից առաջ՝ Աբու Դաբիում։ Ուկրաինայի իշխանությունները նույնպես բազմիցս հայտարարել են, որ ցանկանում են քննարկել առաջնորդների անձնական հանդիպման կազմակերպման հնարավորությունը։ Ուկրաինայի նախագահի կարծիքով՝ միայն այդ ձևաչափով հնարավոր կլինի լուծել պատերազմի ավարտին վերաբերող ամենաբարդ հարցերը։ Սակայն Կրեմլը հայտարարել է, որ պատրաստ է ընդունել Ուկրաինայի նախագահին միայն Մոսկվայում, ինչը Կիևի համար անընդունելի է։


















































Ողբերգական ավտովթարի զոհերից 3-ը Հնաբերդից էին. 18-ամյա տղան ձմռանը բանակ էր զորակոչվելու
Երեւանի կենտրոն ավտոմեքենաների համար պետք է սահմանվի վարձավճար` տարեկան 15 միլիոն, ամսական 1.5 միլիո...
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ
Մոսկվայի քաղաքային դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել գործարար Խորեն Ղազարյանի կնոջն ու 9-ամյա դ...
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
Ուշիի ոլորաններում վթարից
կա 8 զոհ, 3 վիրավոր.
Թարմացված
Ուշիի վթարի հետևանքով մահացել են նշանված երիտասարդ զույգ և 22-ամյա մի ուսանող. նրանք եղել են Ստեփանա...
Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի
Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունու...