Ուսանողները ևս կներգրավվեն Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ընդլայնմանը. մեկնարկել է խոշոր մեդիաֆորում
Երևանում անցկացվող III Ռուս-հայկական մեդիաֆորումի բացման արարողությանը ժամանակ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հայտարարել է , որ երիտասարդությունը և ուսանողական
մեդիան կարող են առանցքային դեր ունենալ Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության զարգացման, ինչպես նաև երկու ժողովուրդների դարավոր կապերի ամրապնդման գործում։
Նշենք, որց մեդիաֆորումը, որը կազմակերպվել է Ռուսաստանի գիտության և բարձրագույն կրթության նախարարության ու Ռուս-Հայկական համալսարանի ժուռնալիստիկայի ամբիոնի համատեղ նախաձեռնությամբ, միավորել է Ռուսաստանից և Հայաստանից ավելի քան 120 ուսանողների։ Ֆորումի թեման է այս տարի` «Ուսանողական մեդիան Ռուսաստանի և Հայաստանի միջազգային համագործակցության օրակարգում»։
Նշենք նաև, որ միջոցառման բացմանը ՌՀՀ ռեկտոր, պրոֆեսոր Էդվարդ Սանդոյանը նշել արդեն ավանդական դարձած մեդիաֆորումը կարևոր հարթակ է, որը թույլ է տալիս մասնակիցներին համատեղել տեսական գիտելիքները ռուսական և հայկական մեդիա համայնքների առաջատար ներկայացուցիչների գործնական փորձի հետ։
Հավելենք, որ ֆորումի մասնակիցներին ուղղված տեսաուղերձում Ռուսաստանի գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Կոնստանտին Մոգիլևսկին ընդգծել է ՌՀՀ-ի ներդրումը կրթական տարածքի զարգացման և երկու երկրների համար մասնագետների պատրաստման գործում։ Մոգիլևսկու խոսքով՝ ֆորումի շրջանակում մշակված համատեղ մեդիա նախագծերը ոչ միայն կդառնան ուսումնական գործընթացի բաղկացուցիչ մասը, այլև իրական ներդրում կունենան կրթության և գիտության հանրահռչակման, ինչպես նաև Ռուսաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում։


















































Ողբերգական ավտովթարի զոհերից 3-ը Հնաբերդից էին. 18-ամյա տղան ձմռանը բանակ էր զորակոչվելու
Երեւանի կենտրոն ավտոմեքենաների համար պետք է սահմանվի վարձավճար` տարեկան 15 միլիոն, ամսական 1.5 միլիո...
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ
Մոսկվայի քաղաքային դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել գործարար Խորեն Ղազարյանի կնոջն ու 9-ամյա դ...
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
Ուշիի ոլորաններում վթարից
կա 8 զոհ, 3 վիրավոր.
Թարմացված
Ուշիի վթարի հետևանքով մահացել են նշանված երիտասարդ զույգ և 22-ամյա մի ուսանող. նրանք եղել են Ստեփանա...
Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի
Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունու...