Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ՆԳՆ-ն հիշեցրել է՝ ինչ հարցերով կարելի է դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանային անցակետերի բացման նախապատրաստական ​​աշխատանքները. Ուրալօղլու Վաղարշապատում 15-ամյա աղջիկը կտրող-ծակող առարկայով վնասվածք է պատճառել ընկերուհուն Քննարկվել են երկու երկրների մաքսային մարմինների միջև կապերի հաստատման և համագործակցության խորացման հնարավորությունները Ավագանու պաշտոնը ի բարօրություն համայնքի, թե՞ սեփական գրպանի... Նոյեմբերյանը պատրաստվում է ընտրությունների Իրանի փոխնախագահը մեծարել է իրանահայ ականավոր արվեստագետ Լորիս Ճգնավորյանին Հայաստանի փոխվարչապետի և Իրանի փոխնախագահի մասնակցությամբ կայացել է միջկառավարական հանձնաժողովի նիստ Փարիզում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ալբին Կուրտիի հանդիպումը Արտառոց դեպք Երևանի թիվ 57 մսուր-մանկապարտեզում Փարաքար բնակավայրում պայթուն է տեղի ունեցել Մարդը մահացավ բանտում, իսկ իշխանության համար նա արդեն մեղավոր էր. Արսեն Գևորգյանի մահը իշխանության խղճին է և պատասխանատվությանը ՀԱՊԿ-ում կներկայացվի կազմակերպության մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին նախագիծը. Լավրով
ՆԳՆ-ն հիշեցրել է՝ ինչ հարցերով կարելի է դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանային անցակետերի բացման նախապատրաստական ​​աշխատանքները. Ուրալօղլու Վաղարշապատում 15-ամյա աղջիկը կտրող-ծակող առարկայով վնասվածք է պատճառել ընկերուհունՔննարկվել են երկու երկրների մաքսային մարմինների միջև կապերի հաստատման և համագործակցության խորացման հնարավորություններըԱվագանու պաշտոնը ի բարօրություն համայնքի, թե՞ սեփական գրպանի... Նոյեմբերյանը պատրաստվում է ընտրությունների Իրանի փոխնախագահը մեծարել է իրանահայ ականավոր արվեստագետ Լորիս ՃգնավորյանինՀայաստանի փոխվարչապետի և Իրանի փոխնախագահի մասնակցությամբ կայացել է միջկառավարական հանձնաժողովի նիստՓարիզում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ալբին Կուրտիի հանդիպումը Արտառոց դեպք Երևանի թիվ 57 մսուր-մանկապարտեզումՓարաքար բնակավայրում պայթուն է տեղի ունեցելՄարդը մահացավ բանտում, իսկ իշխանության համար նա արդեն մեղավոր էր. Արսեն Գևորգյանի մահը իշխանության խղճին է և պատասխանատվությանըՀԱՊԿ-ում կներկայացվի կազմակերպության մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին նախագիծը. ԼավրովՈւկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցություններըՀայաստանը չի հայտնել ԱՊՀ-ից դուրս գալու մտադրության մասին․ ԼեբեդևԱՄՆ-ն, Ուկրաինան և ԵՄ-ն աշխատելու են բանակցությունների ձևաչափի ընդլայնման ուղղությամբ. ՈւիթքոֆԿալանքը Հայաստանում վերածվել է չարիքի. Արամ Վարդևանյանը՝ Արսեն Գևորգյանի մшհվան մասինՀրավիրվել է հերթապահ բուժակ, կանչվել է շտապօգնություն, որի բուժանձնակազմն արձանագրել է Արսեն Գևորգյանի կենսաբանական մահը․ ՔԿԾԱնձը, օգտագործելով Մ.Բ-ի հետ ունեցած ինտիմ կյանքի տեսագրությունը, պահանջել է 500 հզր ՀՀ դրամ. ավարտվել է 3 անձի սպանnւթյան, ինքնասպանnւթյան հասցնելու փորձի նախաքննությունըԻնքնիշխանության դեգրադացիայի սահմանադրական արձանագրումը. նոյեմբերի 9-ի դասերն ու միակողմանի զիջումների տրամաբանությունը. փորձագետԲանտում հերթական ընդդիմադիր գործչի մաhվան պատախանատվությունը կրում է այն մարդը, ում պատվերով 100-ավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են. «Ուժեղ Հայաստան»Երբ ադրբեջանական լրատվամիջոցների համար Հայաստանում վկաներ են գտնվումԲանտում հանկարծամահ է եղել Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը2 զինծառայողի մեղադրանք է ներկայացվել ծառայակցին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածովԱրցախը հայկական չէին համարել, մարդկանց խաբել էին․ Տիգրան ԱբրահամյանԵրևանում բшխվել են «Hyundai Elantra»-ն և «Chevrolet Volt»-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոցՄասիսում հայերի ու իրանցիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. «Հրապարակ»Ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունները Աբու Դաբիում կսկսվեն Երևանի ժամանակով 11:50-ինԱնգեղակոթ-Շաղաթ ավտոճանապարհին 32-ամյա վարորդը «Opel Zafira»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակումՊետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում. «Հրապարակ»Հայտնի պլաստիկ վիրաբույժի հետ կապված իրավական գործընթաց է սկսվել. «Հրապարակ» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա 2026 թ. հոկտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը՝ ըստ կոմիետիԶելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել անգամ Անտարկտիդայում, միայն ոչ Մոսկվայում. ՄելնիկՈւսանողները ևս կներգրավվեն Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ընդլայնմանը. մեկնարկել է խոշոր մեդիաֆորումՌուսաստանին պատերազմի նախապատրաստվելու մասին խոսողները պետք է գիտակցեն նման քաղաքականության հնարավոր հետևանքները. ՆեբենզյանՀայաստանն ու Էստոնիան կարևորել են Երևանում և Տալլինում մշտական դիվանագիտական ներկայության ընդլայնումըՂալիբաֆը մեղադրում է Իսրայելին ԱՄՆ-ին Իրանի հետ անվերջ պատերազմի մեջ ներքաշելու փորձի մեջ Փոխել վարչապետին, ոչ թե սահմանադրությունը. Զուրաբյան Լենինգրադի մարզի օպերատիվ շտաբը խորհուրդ է տվել սահմանափակել բենզինի վաճառքըԻնչո՞ւ է վտանգավոր լողալ ջրամբարումՏրանսպորտի գինը կարող է բարձրանալ ընդամենը 10 դրամով. ԱվինյանԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաՏարիների ընթացքում կուտակված աղբից Հրազդանի կիրճը մաքրվել է Թուրքիայում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՌԴ դեսպանը ոգեկոչել է զոհված Մի-24 ուղղաթիռի անձնակազմի ռուս օդաչուների հիշատակըՄեկնարկել է COP31 կլիմայական գագաթնաժողովըԱրցախի Հանրապետության հանրային խորհուրդը դիմել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանըՊատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է նվաճել

Փոխել վարչապետին, ոչ թե սահմանադրությունը. Զուրաբյան

ԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն անդրադարձել է նոր սահմանադրության թեմային` գրառում անելով իր Ֆեյսբուքյան էջում։ 
Գրառումն ամբողջությամբ մերկայացնում ենք ստորև.
«ՓՈԽԵԼ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ, ՈՉ ԹԵ ՍԱՀՄԱՆԱԴՐՈւԹՅՈւՆԸ
Նոր սահմանադրություն ընդունելու Ալիևի պահանջը ոչ մի հիմնավորում, բացի հայ ժողովրդին նվաստացնելու և Հայաստանի ներքին կառավարումը Ադրբեջանի բացարձակ ազդեցության տակ դնելու նպատակներից, չունի:1. 1995 թվականին ընդունված ՀՀ Սահմանադրությունը հղում է կատարում Անկախության հռչակագրի վրա, օգտագործելով հետեւյալ բառակապակցությունը` «հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնական սկզբունքները եւ համազգային նպատակները»։ Այսինքն՝ Սահմանադրությունը հիմք է համարում ոչ թե Անկախության հռչակագիրրը որպես ամբողջական տեքստ, այլ նրա 12 կետերում հաստատագրված «հիմնական սկզբունքները եւ համազգային նպատակները», որոնք որեւէ կերպ չեն առնչվում վերամիավորման մասին որոշման հետ։ Իսկ վերամիավորման որոշման հղումը հռչակագրում կատարված էր հետեւյալ պատճառով. Հայաստանը հայտարարում էր Խորհրդային Միությունից անկախանալու իր մտադրության մասին՝ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի հետ միացյալ տարածքով: Բացի դրանից` պետք է ապահովվեր քվեարկության լեգիտիմությունը, քանի որ հենց վերամիավորման որոշման հիմքով Գերագույն Խորհրդի 260 պատգամավորից 10-ը ներկայացնում էին Արցախը: Այսպիսով, ՀՀ Սահմանադրությունը որեւէ կերպ չի հաստատում վերամիավորման մասին որոշումը որպես իրավական նորմ:2. Կա եւս մեկ կարեւոր հանգամանք։ Պետք չէ մոռանալ, որ վերամիավորման որոշման եւ հռչակագրի ընդունման ժամանակ մենք դեռ գործում էինք Խորհրդային Միության իրավական համակարգի մեջ։ 1991 թվականին, դեռ ԽՍՀՄ֊ի լուծարումից առաջ, Խորհրդային Միության Սահմանադրական Վերահսկողության Կոմիտեն, որը ԽՍՀՄ֊ում Սահամանդրական դատարանի դերն էր կատարում, չեղյալ համարեց ե՜ւ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման որոշումը, ե՜ւ Ադրբեջանի Գերագույն խորհրդի որոշումը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի լուծարման մասին։ Այսինքն, զուտ ֆորմալ իրավական տեսակետից վերամիավորման մասին որոշումը կորցրել է իրավական ուժը եւ անգամ տեսականորեն չի կարող իրավական նորմ լինել անկախ Հայաստանի Սահամանադրության մեջ։Իրականում առանց Անկախության հռչակագրի նոր Սահամանադրության ընդունման փոխարեն Նիկոլ Փաշինյանը պետք է ընդամենը իր ունեցած պարզ մեծամասնությամբ չեղյալ համարեր անցյալում ընդունած երկու որոշում.1. ԱՊՀ ստեղծման մասին 1992 թվականի Ալմա֊Աթյան հռչակագիրը Հայաստանը վավերացրել է 10 վերապահումով, որոնցից, մասնավորապես հետեւում է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը առանց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի տարածքի։2. 1992-ին հատուկ որոշումով Հայաստանի խորհրդարանը Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է «համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։Այդ երկու իրավական նորմերը գործում են մինչ այսօր, եւ Արցախը Ադրբեջանին հանձնող որեւէ փաստաթուղթ ստորագրելու համար Նիկոլ Փաշինյանը նախեւառաջ պարտավոր է հասնել նրան, որ Ազգային Ժողովն ուժը կորցրած ճանաչի այս իրավական նորմերը (հռչակագրի դեպքում խոսքը վերապահումները ուժը կորցրած ճանաչելու մասին է)։ Առանց դա անելու Նիկոլ Փաշինյանի ստորագրությունը Արցախը Ադրբեջանին հանձնելու ակտի տակ կլինի Սահամանադրության խախտում, քանի որ կհակասի ժողովրդավարական իշխանության բարձրագույն մարմնի որոշմանը։Հիմա, փոխանակ այս պարզ քայլերով հանգուցալուծի խնդիրը, Փաշինյանը տրվել է Ալիևի դիկտատին:Հետևաբար, հանուն Հայաստանի անկախության և ինքնիշխանության մենք պետք է փոխենք ոչ թե սահմանադրությունը, այլ այսօրվա վարչապետին»,- մասնավորապես ասված է գրառման մեջ։