Գլխավոր Լրահոս Տեսանյութեր Թրենդ
ՆԳՆ-ն հիշեցրել է՝ ինչ հարցերով կարելի է դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն Թուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանային անցակետերի բացման նախապատրաստական ​​աշխատանքները. Ուրալօղլու Վաղարշապատում 15-ամյա աղջիկը կտրող-ծակող առարկայով վնասվածք է պատճառել ընկերուհուն Քննարկվել են երկու երկրների մաքսային մարմինների միջև կապերի հաստատման և համագործակցության խորացման հնարավորությունները Ավագանու պաշտոնը ի բարօրություն համայնքի, թե՞ սեփական գրպանի... Նոյեմբերյանը պատրաստվում է ընտրությունների Իրանի փոխնախագահը մեծարել է իրանահայ ականավոր արվեստագետ Լորիս Ճգնավորյանին Հայաստանի փոխվարչապետի և Իրանի փոխնախագահի մասնակցությամբ կայացել է միջկառավարական հանձնաժողովի նիստ Փարիզում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ալբին Կուրտիի հանդիպումը Արտառոց դեպք Երևանի թիվ 57 մսուր-մանկապարտեզում Փարաքար բնակավայրում պայթուն է տեղի ունեցել Մարդը մահացավ բանտում, իսկ իշխանության համար նա արդեն մեղավոր էր. Արսեն Գևորգյանի մահը իշխանության խղճին է և պատասխանատվությանը ՀԱՊԿ-ում կներկայացվի կազմակերպության մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին նախագիծը. Լավրով
ՆԳՆ-ն հիշեցրել է՝ ինչ հարցերով կարելի է դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունԹուրքիան ավարտել է Հայաստանի հետ սահմանային անցակետերի բացման նախապատրաստական ​​աշխատանքները. Ուրալօղլու Վաղարշապատում 15-ամյա աղջիկը կտրող-ծակող առարկայով վնասվածք է պատճառել ընկերուհունՔննարկվել են երկու երկրների մաքսային մարմինների միջև կապերի հաստատման և համագործակցության խորացման հնարավորություններըԱվագանու պաշտոնը ի բարօրություն համայնքի, թե՞ սեփական գրպանի... Նոյեմբերյանը պատրաստվում է ընտրությունների Իրանի փոխնախագահը մեծարել է իրանահայ ականավոր արվեստագետ Լորիս ՃգնավորյանինՀայաստանի փոխվարչապետի և Իրանի փոխնախագահի մասնակցությամբ կայացել է միջկառավարական հանձնաժողովի նիստՓարիզում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Ալբին Կուրտիի հանդիպումը Արտառոց դեպք Երևանի թիվ 57 մսուր-մանկապարտեզումՓարաքար բնակավայրում պայթուն է տեղի ունեցելՄարդը մահացավ բանտում, իսկ իշխանության համար նա արդեն մեղավոր էր. Արսեն Գևորգյանի մահը իշխանության խղճին է և պատասխանատվությանըՀԱՊԿ-ում կներկայացվի կազմակերպության մարմիններում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու մասին նախագիծը. ԼավրովՈւկրաինան հարձակվել է Նովգորոդի մարզի «արդյունաբերական օբյեկտի» վրա Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցություններըՀայաստանը չի հայտնել ԱՊՀ-ից դուրս գալու մտադրության մասին․ ԼեբեդևԱՄՆ-ն, Ուկրաինան և ԵՄ-ն աշխատելու են բանակցությունների ձևաչափի ընդլայնման ուղղությամբ. ՈւիթքոֆԿալանքը Հայաստանում վերածվել է չարիքի. Արամ Վարդևանյանը՝ Արսեն Գևորգյանի մшհվան մասինՀրավիրվել է հերթապահ բուժակ, կանչվել է շտապօգնություն, որի բուժանձնակազմն արձանագրել է Արսեն Գևորգյանի կենսաբանական մահը․ ՔԿԾԱնձը, օգտագործելով Մ.Բ-ի հետ ունեցած ինտիմ կյանքի տեսագրությունը, պահանջել է 500 հզր ՀՀ դրամ. ավարտվել է 3 անձի սպանnւթյան, ինքնասպանnւթյան հասցնելու փորձի նախաքննությունըԻնքնիշխանության դեգրադացիայի սահմանադրական արձանագրումը. նոյեմբերի 9-ի դասերն ու միակողմանի զիջումների տրամաբանությունը. փորձագետԲանտում հերթական ընդդիմադիր գործչի մաhվան պատախանատվությունը կրում է այն մարդը, ում պատվերով 100-ավոր մարդկանց անհիմն վարկաբեկում ու կալանավորում են. «Ուժեղ Հայաստան»Երբ ադրբեջանական լրատվամիջոցների համար Հայաստանում վկաներ են գտնվումԲանտում հանկարծամահ է եղել Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածու Արսեն Գևորգյանը2 զինծառայողի մեղադրանք է ներկայացվել ծառայակցին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածովԱրցախը հայկական չէին համարել, մարդկանց խաբել էին․ Տիգրան ԱբրահամյանԵրևանում բшխվել են «Hyundai Elantra»-ն և «Chevrolet Volt»-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոցՄասիսում հայերի ու իրանցիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել. «Հրապարակ»Ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունները Աբու Դաբիում կսկսվեն Երևանի ժամանակով 11:50-ինԱնգեղակոթ-Շաղաթ ավտոճանապարհին 32-ամյա վարորդը «Opel Zafira»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակումՊետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում. «Հրապարակ»Հայտնի պլաստիկ վիրաբույժի հետ կապված իրավական գործընթաց է սկսվել. «Հրապարակ» ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Ֆրանսիա 2026 թ. հոկտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը՝ ըստ կոմիետիԶելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել անգամ Անտարկտիդայում, միայն ոչ Մոսկվայում. ՄելնիկՈւսանողները ևս կներգրավվեն Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ընդլայնմանը. մեկնարկել է խոշոր մեդիաֆորումՌուսաստանին պատերազմի նախապատրաստվելու մասին խոսողները պետք է գիտակցեն նման քաղաքականության հնարավոր հետևանքները. ՆեբենզյանՀայաստանն ու Էստոնիան կարևորել են Երևանում և Տալլինում մշտական դիվանագիտական ներկայության ընդլայնումըՂալիբաֆը մեղադրում է Իսրայելին ԱՄՆ-ին Իրանի հետ անվերջ պատերազմի մեջ ներքաշելու փորձի մեջ Փոխել վարչապետին, ոչ թե սահմանադրությունը. Զուրաբյան Լենինգրադի մարզի օպերատիվ շտաբը խորհուրդ է տվել սահմանափակել բենզինի վաճառքըԻնչո՞ւ է վտանգավոր լողալ ջրամբարումՏրանսպորտի գինը կարող է բարձրանալ ընդամենը 10 դրամով. ԱվինյանԼծեն-Տաթև-Քաշունի հատվածը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ էՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՖրանսիաՏարիների ընթացքում կուտակված աղբից Հրազդանի կիրճը մաքրվել է Թուրքիայում 4,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՌԴ դեսպանը ոգեկոչել է զոհված Մի-24 ուղղաթիռի անձնակազմի ռուս օդաչուների հիշատակըՄեկնարկել է COP31 կլիմայական գագաթնաժողովըԱրցախի Հանրապետության հանրային խորհուրդը դիմել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանըՊատանեկան Օլիմպիական խաղերում Հայաստանն առաջին մեդալն է նվաճել
Վերլուծական

Մարդը մահացավ բանտում, իսկ իշխանության համար նա արդեն մեղավոր էր. Արսեն Գևորգյանի մահը իշխանության խղճին է և պատասխանատվությանը

Հայաստանը կարծես վաղուց արդեն ոչ միայն քաղաքական, տնտեսական և սոցիալական, այլև բարոյական ճգնաժամի մեջ է։ Եվ այդ ճգնաժամի ամենաահազանգող դրսևորումներից մեկն այն է, թե ինչպես է իշխանությունը վերաբերվում իր քաղաքական ընդդիմախոսներին՝ սկսած նրանց հանրային վարկաբեկումից մինչև ազատությունից զրկելը։ Երբ իր համախոհներն են հանցագործության հեղինակ դատարանը տալիս է ամենամեղմ որոշումը, անգամ սպանությունների դեպքում կիրառվում է տնային կալանք։ Իսկ երբ հարցը ընդդիմադիր դաշտում է, կապ չունի արարքի իրական կամ ֆեյք լինելը, նրան միանգամից ձերբակալում են։

Արսեն Գևորգյանի ողբերգական մահը հերթական դեպքն է, որը պետք է ստիպի հասարակությանը կանգ առնել և մի շարք շատ լուրջ հարցեր տալ։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը հոկտեմբերի 21-ին ձերբակալվեց և Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվեց։ Նրան մեղադրում էին ընտրակաշառք բաժանելու և դրան օժանդակելու մեջ։ Իշխանական և իշխանամերձ լրատվական դաշտում մեղադրանքներն անմիջապես ներկայացվեցին հանրությանը գրեթե որպես հաստատված փաստ։ Մինչդեռ մեղադրանքը դեռևս դատավճիռ չէ, իսկ կալանավորումը՝ մեղավորության ապացույց։ 

Սա այն իրականությունն է, որտեղ անմեղության կանխավարկածը հաճախ մնում է միայն Սահմանադրության և իրավական դասագրքերի էջերում։ Մարդուն դեռ դատարանը մեղավոր չի ճանաչել, բայց հանրային դատավճիռն արդեն կայացված է։ Իշխանական քարոզչամեքենան հասցնում է ձևավորել հասարակական կարծիք, պիտակավորել մարդուն, իսկ հետո արդեն ոչ ոքի չի հետաքրքրում, թե ինչ կասի դատարանը։ Դրա վառ ապացույց է նաև Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործը, որը տևեց 5 տարի և ֆեյք հանրությունը նրան գամել էր խաչին, իսկ վերջում նա սրդարացվեց և խոսողներից որևէ մեկը չզղջաց իր խոսքերի համար։

 Արսեն Գևորգյանի պատմությունն այս ամենի ամենաողբերգական շարունակությունն ունեցավ։

Նոյեմբերի 10-ի առավոտյան նա մահացավ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Քրեակատարողական ծառայության նախնական հաղորդմամբ՝ նրա ինքնազգացողությունը վատացել էր, շտապօգնություն էր կանչվել, սակայն բժիշկներն արձանագրել էին մահը։ Պաշտոնական նախնական վարկածը սրտի կանգն է։ 

Եվ այստեղ արդեն հարցը միայն մեկ մարդու մահը չէ։

Ո՞վ է պատասխան տալու այն փաստի համար, որ մարդը, որը կալանավորված էր և գտնվում էր պետության լիակատար վերահսկողության ներքո, այլևս ողջ չէ։ Արդյո՞ք պատշաճ բժշկական հսկողություն է իրականացվել։ Արդյո՞ք ժամանակին են արձագանքել նրա առողջական վիճակի վատթարացմանը։ Արդյո՞ք մահվան հանգամանքները կենթարկվեն իսկապես անկախ և անաչառ քննության։

Պետությունը պարտավոր է պատասխանել այս հարցերին, ոչ թե սահմանափակվել հերթապահ պաշտոնական հաղորդագրություններով։

Իշխանությունը չի կարող իրեն ազատել քաղաքական և բարոյական պատասխանատվությունից պարզապես հայտարարելով, որ մարդը մահացել է սրտի կանգից։ Իրավական պատասխանատվության հարցը պետք է պարզվի քննությամբ, բայց քաղաքական պատասխանատվության հարցն արդեն օրակարգում է։

Արսեն Գևորգյանի մահը չպետք է վերածվի հերթական լրահոսային իրադարձության, որը մի քանի օր անց կմոռացվի։ Նրա ընտանիքն իրավունք ունի իմանալու ամբողջ ճշմարտությունը։ Հասարակությունն իրավունք ունի պահանջելու անկախ քննություն, իսկ պետությունը պարտավոր է տալ պատասխաններ։

Որովհետև երբ երկրում մարդուն նախ դատապարտում են հանրային կարծիքի դատարանում, իսկ հետո նա մահանում է իրական բանտում, դա արդեն միայն իրավական խնդիր չէ։ Դա պետության բարոյական պատասխանատվության լրջագույն փորձություն է։ 

Արմինե Մելքոնյան