Իրանի փոխնախագահը մեծարել է իրանահայ ականավոր արվեստագետ Լորիս Ճգնավորյանին
Նոյեմբերի 9-ին Երևանի Կապույտ մզկիթում, Ֆիրդուսու «Շահնամե»-ի հայերեն թարգմանության շնորհանդեսի շրջանակում, Իրանի փոխնախագահ Սեյյեդ Համիդ Փուրմոհամադին
հանդիպել է իրանահայ անվանի կոմպոզիտոր և դիրիժոր Լորիս Ճգնավորյանի հետ։ Նա բարձր էգնահատել նրա ողջ կյանքի ընթացքում ծավալած արժեքավոր գործունեությունն ու արվեստի բնագավառում ստեղծած նշանակալի գործերը։ Այս մասին հաղորդում են Հայաստանում Իրանի դեսպանությունից։
Աղբյուրի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում Փուրմոհամադին, երախտագիտություն հայտնելով Ճգնավորյանին երաժշտության ոլորտում նրա թողած անգնահատելի ավանդի համար, ընդգծել է արվեստագետի կարևոր դերը Իրանի մշակույթի և գրականության հանրահռչակման, ինչպես նաև Իրանի և Հայաստանի ժողովուրդների միջև մշակութային կապերի ամրապնդման գործում։
Անդրադառնալով Ճգնավորյանի հեղինակած «Ռոստամ և Սոհրաբ» օպերային՝ նա ընդգծել է Ֆիրդուսու «Շահնամե»-ի ստեղծագործական մեծ ներուժը՝ անմահ երաժշտական և բեմական երկերի ստեղծման գործում։
Նշենք, որ Ճգնավորյանը, խոսելով մանկուց «Շահնամե» -ի և Ֆիրդուսու էպիկական պատմությունների հանդեպ ունեցած իր խորը սիրո մասին, անդրադարձել է այս գրական ժառանգության ազդեցությանը սեփական ստեղծագործական ուղու ձևավորման վրա՝ ընդգծելով Իրանի և Հայաստանի միջև մշակութային ու գեղարվեստական համագործակցության ընդլայնման կարևորությունը։ Նա նաև Իրանի և Հայաստանի ժողովուրդներին բնորոշել է որպես մեկ միասնական և անբաժանելի հոգի՝ նշելով, որ քաղաքական սահմանները չեն կարող բաժանել նրանց։
Միջոցառման ընթացքում ականավոր արվեստագետին նվիրել են Ֆիրդուսու «Շահնամե»-ի շքեղ, բացառիկ հրատարակություններից մեկը։ Իսկ Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարության գեղարվեստական հարցերով փոխնախարար Մեհդի Շաֆիին նրան է հանձնել նախարարի շներհալագիրը՝ ի նշան երաժշտության ոլորտում երկարամյա արժեքավոր գործունեության և նշանակալի ծառայությունների գնահատանքի։


















































Ողբերգական ավտովթարի զոհերից 3-ը Հնաբերդից էին. 18-ամյա տղան ձմռանը բանակ էր զորակոչվելու
Երեւանի կենտրոն ավտոմեքենաների համար պետք է սահմանվի վարձավճար` տարեկան 15 միլիոն, ամսական 1.5 միլիո...
Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
Մարզերում որ հասցեներից կարելի է անձնագիր և նույնականացման քարտ ստանալ
Մոսկվայի քաղաքային դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել գործարար Խորեն Ղազարյանի կնոջն ու 9-ամյա դ...
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
Ուշիի ոլորաններում վթարից
կա 8 զոհ, 3 վիրավոր.
Թարմացված
Ուշիի վթարի հետևանքով մահացել են նշանված երիտասարդ զույգ և 22-ամյա մի ուսանող. նրանք եղել են Ստեփանա...
Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի
Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունու...