Նիկոլի պրոպագանդիստները հիմա էլ մեղադրում են ՀԱԿ. Զուրաբյան
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրառում է արել,որում մասնավորապես անդրադարձել է ՀԱԿ-ի հասցեին հնչող մեղադրանքին։
Գրառումը ներկայացնում ենք ստորև.
«ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՋՐԲԱԺԱՆ
Ազգային Կոնգրեսին, որ մենք, մաս կազմելով Ալիևի պահանջած նոր սահմանադրության ընդունման դեմ համախմբմանը,իբր պաշտպանում ենք 2015 թվականի կեղծիքներով անցկացված սահմանադրությունը,որի ընդունման դեմ ինքներս պայքարել ենք:Իսկ իրականությունը հետևյալն է:
1. Մենք հիմա էլ ենք համարում, որ 2015 թվականի սահմանադրությունը ընդունվել էր, որպեսզի թույլ տա օրվա իշխանություններին խորհրդարանական կառավարման անցնելով, շրջանցել նախագահության երրորդ ժամկետի արգելքը:
2. Հայ Ազգային Կոնգրեսը այն ժամանակ գլխավորեց «Ոչ»-ի շարժումը, միայնակ ստեղծեց «Ոչ»-ի շտաբը, որի պետն, ի դեպ, ես էի, և շռնդալից հաղթանակի հասավ, քանի որ ապացուցված կես միլիոն ձայն կեղծելու շնորհիվ էր միայն, որ իշխանությունները կարողացան անցկացնել սահմանադրական փոփոխությունները:
3. Նորահայտ այս քարոզիչների կուռք Նիկոլ Փաշինյանը այդ ժամանակ աջակցեց օրվա իշխանություններին, հայտարարելով մեր պայքարը «ընդդիմադիր կեղծ օրակարգ»:
4. Առաջին գործը, որ մենք կնախաձեռնենք, երբ գանք իշխանության, կլինի նախագահական-խորհրդարանական սահմանադրական կառավարման մոդելի վերականգնումը:
5. Եթե Նիկոլ Փաշինյանը նախաձեռներ նման սահմանադրական փոփոխություն` առանց սահմանադրության տեքստից Անկախության հռչակագրի հղումը ջնջելու մտադրության, այսինքն` դիմադրեր հայոց պետականությունը ոչնչացնելու Ադրբեջանի փորձերին, մենք այսօր կլինեինք սահմանադրական բարեփոխման նրա ճամբարում:
6. Բայց Նիկոլ Փաշինյանը ընտրել է Հայաստանի ոչնչացման ծրագրում Ալիևի ամենաարդյունավետ օգնականը դառնալու ուղին: Ադրբեջանի թելադրանքով նա պատերազմ է հայտարարել մեր ժողովրդավարական ազատություններին, ազգային ինքնությանը և Հայ Առաքելական Եկեղեցուն:
7. Առ այսօր ոչ ոք չգիտի, թե բացի Անկախության հռչակագրի հղումը հանելուց, է´լ ինչ է ուզում փոխել Սահմանադրության մեջ Նիկոլ Փաշինյանը: Նա երբեք չի ներկայացրել այն թերությունները, որոնք պետք է շտկվեն: Եթե առաջներում ինչ-որ սահմանադրական հանձնաժողովներ և խորհուրդներ էր ստեղծում, որոնց մշակած բոլոր փաստաթղթերն այդպես էլ չդարձան քննարկման առարկա և մոռացության մատնվեցին, ապա հիմա սահմանադրական նախագծի մշակման գործընթացը ձեռք է բերել գաղտնի գործողության բնույթ:
8. Եթե միակ խնդիրը, որ ցանկանում է լուծել Նիկոլ Փաշինյանը, դա սահմանադրության լեգիտիմորեն` առանց կեղծիքների, ընդունելու խնդիրն է, ապա դա ուղղակի նշանակում է, որ նա ցանկանում է լեգիտիմացնել 2015 թվականի սահմանադրությունը և ունենալ նույն կամ ավելի մեծ վարչապետական լիազորություններ, ընդ որում` առանց ժամկետային սահմանափակման:
Խնդիրը, հետևաբար, մեծ բաժանումն է`կամ դու աջակցում ես Իլհամ Ալիևի փորձերին` Հայաստանում հաստատել հայոց պետականության ոչնչացման ծրագիր իրագործող հակազգային բռնապետություն,կամ ընտրում ես հայոց պետականության և ժողովրդավարության ամրապնդման միջոցով խաղաղության հաստատման և զարգացման ճանապարհը:
Ընտրությունը քո´նն է»:


















































Հաշվի առնելով ստեղծված հատուկ իրավիճակը և Հայաստանի իրական անկախությանը սպառնացող վտանգը՝ այսօր երեկոյան տեղի կունենա հատուկ միջոցառում. Կարապետյան
Ալիևը ցանկանում է ունենալ իր սահմանադրությունը Հայաստանում, իսկ Նիկոլ Փաշինյանը հետապնդում և կալանավորում է բոլորին, ովքեր դրան դեմ են. Քոչարյան
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
Փաշինյանն ընտրել է վտանգավոր ճանապարհ. Սուրենյանց
Ողբերգական ավտովթարի զոհերից 3-ը Հնաբերդից էին. 18-ամյա տղան ձմռանը բանակ էր զորակոչվելու
Ո՞վ էր այսօր ինքնասպանություն գործած զինվորը. հայտնի է պատճառը
Ալեն Սիմոնյանի դեմ նոր կոալիցիոն օղակ է սեղմվում. ինչո՞ւ է լռում Փաշինյանը
Զինվորին հասցրել են ինքնшսպանпւթյшն․ կա 2 ձերբակալված
Երեւանի կենտրոն ավտոմեքենաների համար պետք է սահմանվի վարձավճար` տարեկան 15 միլիոն, ամսական 1.5 միլիո...
Գոռավանցի «օրենքով գող»` հանգուցյալ Մարզպետունի Պետրոսյանի որդուն` Գոռ Պետրոսյանին իրավապահները ձերբ...
Ուշիի ոլորաններում վթարից
կա 8 զոհ, 3 վիրավոր.
Թարմացված
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
Ուշիի վթարի հետևանքով մահացել են նշանված երիտասարդ զույգ և 22-ամյա մի ուսանող. նրանք եղել են Ստեփանա...
ՌԴ Արխանգելսկ քաղաքում դիահերձարան տեղափոխելու ճանապարհին տղամարդը, որին մահացած էին ճանաչել, կենդան...