Վճարում ենք այս պայքարում հայ և Հայաստան ունենալու համար. Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել,նշելով, որ իր անվերապահ աջակցությունն է հայտնում Սամվել Կարապետյանին և Գագիկ Ծառուկյանին, Ռոբերտ Քոչարյանին և Արթուր Դանիելյանին, Մարտուն Գրիգորյանին և Բագրատ Սրբազանին, Անդրանիկ Թևանյանին և մյուս բոլոր քաղբանտարկհալներին։
Գրառումն ամբողջությամբ ներկայցնում ենք ստրև.
«Իմ անվերապահ աջակցությունը Սամվել Կարապետյանին և Գագիկ Ծառուկյանին, Ռոբերտ Քոչարյանին և Արթուր Դանիելյանին, Մարտուն Գրիգորյանին և Բագրատ Սրբազանին, Անդրանիկ Թևանյանին և մյուս բոլոր քաղբանտարկհալներին։
Այս ամենն այն գինն է, որը մենք՝ բոլորս միասին որպես ազգային ինքնիշխանությունը չոտնահարող և արժանապատիվ քաղաքացիներ ու քաղաքական ուժեր` վճարում ենք այս պայքարում հայ և Հայաստան ունենալու համար։
Նիկոլ Փաշինյանի քաղաքական օրակարգը բաց է, և նա չի էլ թաքցրել, թե ինչի է պատրաստ հանուն իր խնդիրների լուծմանը։ Հանուն իր խնդիրների լուծման, ոչ թե երկրի կամ ժողովրդի։
Նա որոշակի քարտ բլանշ և պատուհան ունի՝ ջարդելու ՀՀ-ում դիմադրությունը և կատարելու իր աշխարհաքաղաքական տերերին տրված խոստումը։ Այդ պատուհանը անընդհատ բաց չի լինելու։
Մենք միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ միասին դիմադրել այդ ճնշումներին և այնպես անել, որ այդ պատուհանը Փաշինյանի համար փակվի, և նա չհասնի իր ուզած արդյունքներին։
Ակնհայտ է, որ նոր սահմանադրության ընդունման թեզն է, որն առաջ է մղում անթաքույց ու բաց տեքստով։ Նա փաստացի խոստացել է, որ նոր սահմանադրության ընդունումն Ադրբեջանի կողմից թելադրված գործընթաց է։
Ակնհայտ է, որ դա զուգակցվում է նաև աշխարհաքաղաքական վեկտորի շրջադարձային փոփոխություններով։
Վատ է, որ ՀՀ-ին դարձրել են աշխարհաքաղաքական պայքարի թատերաբեմ, որ ՀՀ-ն ինքնիշխանության այնպիսի կորուստներ ունի, որ Ադրբեջանի նման պետությունը ՀՀ-ում կարողանում է օրակարգ ու քայլեր թելադրել՝ ինչպիսիք են կալանավորումները և բռնաճնշումները», մասմավորապես նշել է նա։


















































Ինչպե՞ս են «Արևելք-Արևմուտք» հինգ երթուղիները կիսում տարածաշրջանը, և ինչո՞ւ է TRIPP նախագիծը թակարդ. Աշոտյան
Ինչո՞ւ Փաշինյանը մինչև հիմա չի դմել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակի համար․ ի՞նչ են թաքցնում մեզանից․ Աշոտյան (տեսանյութ)
Հաջակցություն Արցախի հայ գերիների միջոցառում է անցկացվել Նիցցայում
Ընդդիմությունը չպետք է թույլ տա «անասնագողություն», ավելացնի գործող վարկանիշը, որ կանխի արտահերթ ընտրությունների միջոցով ընդդիմության ձայների նվազումը. Աշոտյան
Տնային կալանքում եմ. սա իմ և իմ կուսակցության նկատմամբ հերթական քաղաքական դրսևորումն է. Աշոտյան (տեսանյութ)
Ողբերգական ավտովթարի զոհերից 3-ը Հնաբերդից էին. 18-ամյա տղան ձմռանը բանակ էր զորակոչվելու
Ո՞վ էր այսօր ինքնասպանություն գործած զինվորը. հայտնի է պատճառը
Ալեն Սիմոնյանի դեմ նոր կոալիցիոն օղակ է սեղմվում. ինչո՞ւ է լռում Փաշինյանը
Զինվորին հասցրել են ինքնшսպանпւթյшն․ կա 2 ձերբակալված
Երեւանի կենտրոն ավտոմեքենաների համար պետք է սահմանվի վարձավճար` տարեկան 15 միլիոն, ամսական 1.5 միլիո...
Գոռավանցի «օրենքով գող»` հանգուցյալ Մարզպետունի Պետրոսյանի որդուն` Գոռ Պետրոսյանին իրավապահները ձերբ...
Ուշիի ոլորաններում վթարից
կա 8 զոհ, 3 վիրավոր.
Թարմացված
Պարզվել է Ուշիի ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդների և վիրավորների ինքնությունը
Ուշիի վթարի հետևանքով մահացել են նշանված երիտասարդ զույգ և 22-ամյա մի ուսանող. նրանք եղել են Ստեփանա...
ՌԴ Արխանգելսկ քաղաքում դիահերձարան տեղափոխելու ճանապարհին տղամարդը, որին մահացած էին ճանաչել, կենդան...