Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշել է ևս մեկ քայլով ընդառաջել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը որոշել է ևս մեկ քայլով ընդառաջել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին` Անկարայի ու Բաքվի լարված հարաբերությունների կարգավորման համար։ Ադրբեջանական Oxu.az -ը հայտնում է, որ Էրդողանը կմեկնի Ադրբեջան։ Ըստ լրատվամիջոցի, այցի ընթացքում Թուրքիայի նախագահը կմասնակցի նոյեմբերի 8-ին, այսպես կոչված, « Հաղթանակի օրվան» նվիրված տոնական միջոցառումներին։
Հավելենք, որ այսպես կոչված, «Հաղթանակի օրը» Ադրբեջանում անվանում են Արցախյան 44-օրյա պատերազմի ավարտը։
«Ադրբեջանը նշում է Հաղթանակի օրը նոյեմբերի 8-ին։ Եթե որևէ արտակարգ բան չպատահի, ես պլանավորում եմ այդ օրն այցելել Ադրբեջան։ Հուսով եմ, որ այս այցը հնարավորություն կտա ձեռնարկել անհրաժեշտ քայլերը։ Ես արդեն հեռախոսազրույցներ եմ ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Իհարկե, ես նաև Ադրբեջան եմ ուղարկել իմ հետախուզության ղեկավարին և արտաքին գործերի նախարարին։ Հեռախոսային դիվանագիտություն է իրականացվել և շարունակվում է ։Նրանք նույնպես մեծ նշանակություն են տալիս 8-ի Հաղթանակի օրվան»,- մասնավորապես ասել է Էրդողանը։
Աղբյուրի փոխանցմամբ, նա ընգծել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները շատ ավելին են, քան դասական դիվանագիտական շփումները։ «Մեր երկու երկրների միջև անխզելի կապը մեր ընդհանուր պատմության, մշակույթի, ճակատագրի և, Աստծո կամոք, մեր ապագայի արդյունքն է։ Աստծո կամոք՝ չկա որևէ խոչընդոտ, որը Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրությունը չկարողանա հաղթահարել»,- հայտարարել է Թուրքիայի նախագահը։


















































Իսրայելին տրվող ամերիկյան օգնությունը կդադարեցվի. Թրամփ
Հայաստանն ու Ադրբեջանը միջազգային ատյաններից հայցերը հետ կվերցնեն, երբ վերջնական ստորագրվի խաղաղության պայմանագիրը. Լիլիթ Մակունց
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել Ադրբեջանի նախագահին
Ողբերգական ավտովթարի զոհերից 3-ը Հնաբերդից էին. 18-ամյա տղան ձմռանը բանակ էր զորակոչվելու
Ո՞վ էր այսօր ինքնասպանություն գործած զինվորը. հայտնի է պատճառը
Ալեն Սիմոնյանի դեմ նոր կոալիցիոն օղակ է սեղմվում. ինչո՞ւ է լռում Փաշինյանը
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձն...
Զինվորին հասցրել են ինքնшսպանпւթյшն․ կա 2 ձերբակալված
Երեւանի կենտրոն ավտոմեքենաների համար պետք է սահմանվի վարձավճար` տարեկան 15 միլիոն, ամսական 1.5 միլիո...
Գոռավանցի «օրենքով գող»` հանգուցյալ Մարզպետունի Պետրոսյանի որդուն` Գոռ Պետրոսյանին իրավապահները ձերբ...
Ուշիի ոլորաններում վթարից
կա 8 զոհ, 3 վիրավոր.
Թարմացված
Ուշիի վթարի հետևանքով մահացել են նշանված երիտասարդ զույգ և 22-ամյա մի ուսանող. նրանք եղել են Ստեփանա...
ՌԴ Արխանգելսկ քաղաքում դիահերձարան տեղափոխելու ճանապարհին տղամարդը, որին մահացած էին ճանաչել, կենդան...