Երևանում 11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց
Երեկ՝ նոյեմբերի 3-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի հարևանությամբ։Այս մասին հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Աղբյուրի փոխանցմամբ, 11-ամյա տղա երեխան անգիտակից վիճակում տեղափոխվել է «Մուրացան» մանկական հիվանդանոց։
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում երեխայի մայրը՝ Գայանե Մաթևոսյանը, ասել է, որ դեպքի մանրամասներն իրենց հայտնի չեն, քանի որ երեխան այդ պահին անգիտակից է եղել, իսկ այժմ էլ կատարվածը չի հիշում և չի կարողանում պատմել, թե ինչ է տեղի ունեցել։
«Ընկերների պատմելով՝ դեպքից առաջ տղաս եկել և իրենց ասել է, որ իրեն կոնֆետ են հյուրասիրել, որն իր խոսքով՝ շատ համեղ է եղել։ Դրանից հետո նա գնացել է տաք սուրճ խմելու, որից հետո ընկերներին ասել է, որ իրեն լավ չի զգում, և վազելով եկել է տուն։ Մենք չենք կարողանում հասկանալ, թե դրանից առաջ ինչ է տեղի ունեցել, ով է մոտեցել երեխային, արդյոք նրան որևէ բան են տվել, և ինչ հանգամանքներում է նա հայտնվել նման վիճակում»,- պատմեց մայրը։
Նշենք, որ երեխային տեղափոխել են «Մուրացան» մանկական հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերվել։ Հարազատի փոխանցմամբ՝ կատարված հետազոտությունների և անալիզների պատասխանները դեռևս չեն ստացել։
Աղբյուրի յաղորդմամբ, այս պահին երեխայի վիճակը շարունակում է մտահոգել հարազատներին։ Նրանց խոսքով՝ տղան դեռևս ամբողջությամբ չի վերականգնել հիշողությունը․ հիշում է միայն իր անունն ու ազգանունը, իսկ դեպքի հետ կապված ոչինչ չի կարողանում պատմել։
Երեխայի հարազատները ցանկանում են պարզել, թե ովքեր են մոտեցել 11-ամյա երեխային, ով է նրան կոնֆետ հյուրասիրել, ինչ է տեղի ունեցել նրա հետ, և ինչի հետևանքով է նա հայտնվել նման վիճակում։
Հարազատները հույս ունեն, որ տեսախցիկների տեսագրությունների ուսումնասիրությունը կօգնի բացահայտել դեպքի ամբողջական պատկերը։


















































Գյումրու հիվանդանոցներից մեկում 3-ամյա երեխա է մահացել․ Շիրակի քննչական վարչությունում քննվում է աղջնակի մահվան հանգամանքները
Նարեկ Կարապետյանը, Իրինա Յոլյանն ու Անուշ Միրզոյանն այցելել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին
Վանաձորում 6-ամյա աղջնակի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել մորը
Հալաբյան փողոցում գտնված երեխային դեռ չեն որդեգրել
Ողբերգական ավտովթարի զոհերից 3-ը Հնաբերդից էին. 18-ամյա տղան ձմռանը բանակ էր զորակոչվելու
Ո՞վ էր այսօր ինքնասպանություն գործած զինվորը. հայտնի է պատճառը
Ալեն Սիմոնյանի դեմ նոր կոալիցիոն օղակ է սեղմվում. ինչո՞ւ է լռում Փաշինյանը
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձն...
Զինվորին հասցրել են ինքնшսպանпւթյшն․ կա 2 ձերբակալված
Գոռավանցի «օրենքով գող»` հանգուցյալ Մարզպետունի Պետրոսյանի որդուն` Գոռ Պետրոսյանին իրավապահները ձերբ...
Երեւանի կենտրոն ավտոմեքենաների համար պետք է սահմանվի վարձավճար` տարեկան 15 միլիոն, ամսական 1.5 միլիո...
Ուշիի ոլորաններում վթարից
կա 8 զոհ, 3 վիրավոր.
Թարմացված
ՌԴ Արխանգելսկ քաղաքում դիահերձարան տեղափոխելու ճանապարհին տղամարդը, որին մահացած էին ճանաչել, կենդան...
Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի