Ինչպես է 13մլն բնակչություն ունեցող քաղաքի թվերը Հայաստանի թվերին հավասար... Ի՞նչ պետք է սովորել մեգապոլիսից
2025 թվականի վիճակագրությունը բավական ուշագրավ պատկեր է ներկայացնում․ Մոսկվայում և Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի թիվը գրեթե նույնն է։
Մոսկվայում մեկ տարվա ընթացքում ավտովթարների հետևանքով զոհվել է 293 մարդ, իսկ Հայաստանում՝ 283։ Առաջին հայացքից ընդամենը 10 մարդու տարբերություն կա։ Սակայն այստեղ կա մի կարևոր հանգամանք, Մոսկվան շուրջ 13 միլիոն բնակչություն ունեցող մեգապոլիս է, մինչդեռ Հայաստանի ամբողջ բնակչությունը շուրջ 3 միլիոն է։ Մ
Մոսկվայում 2025 թվականին գրանցվել է 8161 ճանապարհատրանսպորտային պատահար, 9098 մարդ վիրավորվել է։ Հայաստանում արձանագրվել է 4784 վթար և 7073 վիրավոր։ Այս թվերը պարզապես վիճակագրություն չեն։ Դրանք ցույց են տալիս, որ Հայաստանի ճանապարհային անվտանգության խնդիրը շատ ավելի լուրջ ուշադրության կարիք ունի։ Երբ շուրջ երեք միլիոն բնակչություն ունեցող երկրում ավտովթարների զոհերի թիվը գրեթե հավասարվում է տասներեք միլիոնանոց մեգապոլիսի ցուցանիշին, հարց է առաջանում, թե որքա՞ն արդյունավետ է մեր ճանապարհային անվտանգության քաղաքականությունը, վերահսկողությունն ու կանխարգելիչ միջոցառումները։
Ճանապարհային անվտանգությունը միայն տուգանքներով և տեսախցիկներով չի ապահովվում։ Այն պահանջում է համակարգված աշխատանք, պատասխանատվություն և իրական արդյունք։
Մեկ շաբաթվա մեջ երկու սարսափելի վթար Հայաստանում, որը խլում է մարդկային կյանքեր և որևէ խստացված միջոցառում չի իրականացվում։
Պատկան մարմինները միայն արձանագրում են զոհերի թիվն ու անցնում առաջ։
Մեղավորնե՞ր...
Հավանաբար նախկիններն են մեղավոր։
Արմինե Մելքոնյան


















































Ո՞վ էր այսօր ինքնասպանություն գործած զինվորը. հայտնի է պատճառը
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձն...
Ալեն Սիմոնյանի դեմ նոր կոալիցիոն օղակ է սեղմվում. ինչո՞ւ է լռում Փաշինյանը
Զինվորին հասցրել են ինքնшսպանпւթյшն․ կա 2 ձերբակալված
Գոռավանցի «օրենքով գող»` հանգուցյալ Մարզպետունի Պետրոսյանի որդուն` Գոռ Պետրոսյանին իրավապահները ձերբ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
Երեւանի կենտրոն ավտոմեքենաների համար պետք է սահմանվի վարձավճար` տարեկան 15 միլիոն, ամսական 1.5 միլիո...
Ուշիի ոլորաններում վթարից
կա 8 զոհ, 3 վիրավոր.
Թարմացված
ՌԴ Արխանգելսկ քաղաքում դիահերձարան տեղափոխելու ճանապարհին տղամարդը, որին մահացած էին ճանաչել, կենդան...
Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի