Նույնականացման քարտ և կենսաչափական անձնագիր․ ո՞ր պարագայում է հնարավոր դիմել․ ՆԳՆ
ՆԳՆ մամուլի քարտուղարը նոր կենսաչափական փաստաթղթերի վերաբերյալ քաղաքացիների հարցերին պատասխանել, մանրամասնելով, թե որ դեպքերում է հնարավոր ստանալ միայն անձնագիր կամ նույնականացման քարտ, և երբ է անհրաժեշտ ունենալ երկու փաստաթուղթը։
Եթե արդեն ունեք գործող նույնականացման քարտ, կարո՞ղ եք ստանալ միայն նոր կենսաչափական անձնագիր
✓Այո՛։ 16 տարին լրացած քաղաքացիների համար անձնագիր ստանալու նպատակով դիմելու պարտադիր պայման է նույնականացման քարտ ունենալը։ Եթե արդեն ունեք վավեր նույնականացման քարտ, այդ թվում՝ հին նմուշի, այն փոխարինելու անհրաժեշտություն չկա․ կարող եք դիմել միայն նոր կենսաչափական անձնագիր ստանալու համար։
Բայց պետք է ակտիվացնել խիստ նույնականացումը․ այն ձեր ինքնությունն առցանց հավաստելու եղանակ է՝ «ԵսԵմ» համակարգի միջոցով։ Դրանից օգտվելու համար անհրաժեշտ է ակտիվացնել ձեր քարտով հասանելի էլեկտրոնային նույնականացման հավաստագրերը կամ բջջային նույնականացման Mobile ID ծառայությունը՝ այցելելով բջջային օպերատորի գրասենյակ։
Եթե նույնականացման քարտ չունեք, բայց ցանկանում եք անձնագիր ստանալ, ի՞նչ պետք է անել։
✓Եթե ձեր 16 տարին լրացել է, անձնագիր ստանալու համար պետք է ունենաք նաև նույնականացման քարտ։ Այսինքն՝ եթե այն չունեք, պետք է դիմեք և ստանաք երկու փաստաթուղթն էլ։ Իսկ մինչև 16 տարեկան երեխաների դեպքում նույնականացման քարտ ունենալը պարտադիր չէ։ Կարող եք երեխայի համար ստանալ միայն անձնագիր։
Հնարավո՞ր է ստանալ միայն նույնականացման քարտ՝ առանց անձնագրի։
✓Այո՛, իհարկե։ 16 տարին լրացած քաղաքացիների համար նույնականացման քարտը պարտադիր է, իսկ անձնագիր ունենալը՝ ոչ։Այսինքն՝ եթե արտերկիր մեկնելու կարիք չունեք, կարող եք ստանալ միայն նույնականացման քարտ։ Իսկ եթե պատրաստվում եք մեկնել արտերկիր ձեզ անհրաժեշտ կլինի նաև անձնագիր։


















































Նոր անձնագրերի տրամադրումը կառավարությունը պատվիրակում է մասնավորին՝ իրեն պահելով պարգևավճարներ ստանալը. Առաքելյան
Սոցիալական խմբերին կենսաչափական նոր անձնագրերն ու նույնականացման քարտերը կտրամադրվեն անվճար. Սարգսյան
Նոյեմբերի 1-ից մի շարք ապրանքախմբերի համար կմեկնարկեն նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագրեր
Հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը չի դադարեցվելու
Ո՞վ էր այսօր ինքնասպանություն գործած զինվորը. հայտնի է պատճառը
Ինչո՞ւ են կանայք գինեկոլոգի այցելությունը և դաշտանադադարի հաղթահարման շրջանը բժշկին վստահելը դարձն...
Ալեն Սիմոնյանի դեմ նոր կոալիցիոն օղակ է սեղմվում. ինչո՞ւ է լռում Փաշինյանը
Զինվորին հասցրել են ինքնшսպանпւթյшն․ կա 2 ձերբակալված
Գոռավանցի «օրենքով գող»` հանգուցյալ Մարզպետունի Պետրոսյանի որդուն` Գոռ Պետրոսյանին իրավապահները ձերբ...
Երևան–Աշտարակ ճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթшրից տուժած երեխաներից մեկի վիճակում դրական դինամ...
Երեւանի կենտրոն ավտոմեքենաների համար պետք է սահմանվի վարձավճար` տարեկան 15 միլիոն, ամսական 1.5 միլիո...
Ուշիի ոլորաններում վթարից
կա 8 զոհ, 3 վիրավոր.
Թարմացված
ՌԴ Արխանգելսկ քաղաքում դիահերձարան տեղափոխելու ճանապարհին տղամարդը, որին մահացած էին ճանաչել, կենդան...
Ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի